Պյոտր Պորոշենկո. Ո ՞ վ է Ուկրաինայի նոր նախագահը,լուսանկարներ

Մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահական ընտրություններում  Պետր Պորոշենկոն ընտրվեց երկրի նախագահ։  Իսկ նրա հաջողության տանող ուղին հետևյալն է.

Petro Poroshenko, 'Chocolate King', Ukrainian MP and backer of the Euromaiodan protests in Kiev

 

Պետր Ալեսեևիչ Պորոշենկոն ծնվել է 1965թ.-ի սեպտեմբերի 26-ին Բոլգրադում, ինժեների ընտանիքում։ Կիևի՝ Շևչենկոյի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի  ֆակուլտետն ավարտելուց հետո՝ 1989թ.-ին, անմիջապես նախաձեռնում է  կակոյի վաճառքի իր բիզնեսը, իսկ 1990-ականներին արդեն հրուշակեղենի արտադրության իր ձեռնարկությունները միավորում է մեկ խոշոր “Ռոշեն” խմբի մեջ և դրանով դառնում Ուկրաինական հրուշակեղենի խոշորագույն արտադրող-գործարարներից։

Ի թիվս այլ հարստությունների՝ «Շոկոլադի թագավորին» է պատկանում ուկրաինական 5-րդ ալիք”  հեռուստաընկերությունը, որը 2004թ.-ին լուսաբանում էր նախագահական ընտրություններն ու նարնջագույն հեղափոխությունը։

Նախագահ Պորոշենկոյի խորհրդարանական ուղին սկսվել է 1998թ.-ին, երբ նա դարձավ Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որը շուտով լքեց 2001թ.-ին՝ իր անկախ ձախ-կենտրոնամետ “Համերաշխություն” կուսակցությունը ստեղծելու համար, իսկ 2001թ.-ին ղեկավարում է Վիկտոր Յուշենկոյի ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի “Մեր Ուկրաինա” միությունը։

Նախագահական ընտրություններում Յուշենկոյի հաղթանակից  հետո՝ 2004թ.-ին, Պորոշենկոն նշանակվեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար։ Բայց շուտով  Ուկրաինայի քաղաքական գործիչների կողմից կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքների արդյունքում Յուլյա Տիմոշենկոյի գլխավորած նախարարների ողջ կաբինետն, այդ թվում՝ Պրոշենկոն, ազատվեց աշխատանքից։

petro_poroshenko_0

Շուտով՝ 2006թ.-ին, Պորոշենկոն կրկին ընտրվում է խորհրդարանի պատգամավոր. այս անգամ նա ղեկավարում է ֆինանսական և բանկային գործունեության խորհուրդը։ 2007թ.-ի փետրվարից 2012թ.-ի մարտը Պորոշենկոն զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային բանկի խորհրդի նախագահի պաշտոնը։

2009թ.-ի հոկտեմբերին նա նշանակվում է Ուկրաինայի արտգործնախարար, սակայն ոչ տևական ժամանակով՝ մինչև 2010թ-ի մարտը։ Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից նա հեռացվում է այդ պաշտոնից։ Պաշտպանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու գաղափարը, նա միաժամանակ նշում էր, որ “Ուկրաինայի նպատակը ոչ թե ինքնին ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է, այլ բարեփոխումների անցկացումը, երկրի անվտանգության ամրապնդումն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը”։

Երկու տարի անց Յանուկովիչն առաջարկում է Պորոշենկոյին զբաղեցնել տնտեսական տարգացման ու առևտրի նախարարի պաշտոնը։ Վերադառնալով խորհրդարան՝  նա ստանում է Վիննիցկի շրջանի թիվ 12 ընտրատարածքի  ընտրողների ձայների 70%-ը և պատգամավոր ընտրվելու կապակցությամբ լքում նախարարի պաշտոնը։ Պորոշենկոն հրաժարվում է դառնալ խորհրդարանական այս կամ այն խմբակցության անդամ, այլ  ընդգրկվում է Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովում։Petro-Poroshenko_2805224b

 

 

“Եվրամայդանում” նա հաճախ ելույթով էր հանդես գալիս ու պաշտպանում ցուցարարներին, իսկ հարցազրույցներից մեկում նշում է, որ հովանավորում է հեղափոխությունը ՝ապահովելով սննդով, ջրով ու վառելափայտով։ Չնայած իր ընդդիմադիր լինելու մեծ փորձին՝ այս քաղաքական գործիչը համարում է, որ ընդդիմադիր լինելը պատվաբեր չէ. ըստ նրա եթե դա երկար տևի, կարող է դառնալ ինքնանպատակ, իմաստը լինի պարզապես քննադատություն որոնելը։

petro-poroshenko

2014թ.-ի մարտի 29-ին նա գրանցվում է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Նա վստահ է. “մեզ համար ինչ էլ որ կանխատեսեն մեր կատաղի “ընկերները” աջից ու ձախից,  Մեր Ուկրաինան ունի լուրջ ռեսուրսներ ու ապագայի ծրագրեր”,- նշել է Պորոշենկոն։

Անկախ

Tags: , , , ,