Ուկրաինայի նորընտիր նախագահը խոստացել է վրեժ լուծել ուղղաթիռի կործանման համար

ukraine-separatist-chaosՈւկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է պատժել ռազմական ուղղաթիռը կործանած «ավազակներին»:

Սլովյանսկի ապստամբներն  ստանձնել են ուղղաթիռը վայր գցելու պատասխանատվությունը: Վթարի հետևանքով զոհվել է մեկ տասնյակ զինծառայող՝ ներառյալ մեկ գեներալ:

Ուկրաինայում վերջին շաբաթների ընթացքում սկսված անջատողական շարժումը կենտրոնացած է Դոնեցկի և Լուգանսկի արևելյան շրջաններում:

Ուկրաինայի պաշտպանության գործող նախարար Միխաիլ Կովալը ուրբաթ օրը հայտնել է, որ երկրի ռազմական ուժերն  իրենց «հակաահաբեկչական» գործողությունները կշարունակեն այնքան ժամանակ, մինչև արևելքում վիճակը ամբողջովին կայունանա:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին

 սերժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի ընտրված Նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի Պյոտր Ալեքսեի,

Շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի Նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման ճանապարհին Ուկրաինայի առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ հասարակության համաձայնության և համախմբման պայմաններում։

Համոզված եմ, որ հայ-ուկրաինական փոխգործակցության համաչափ զարգացումը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության ակտիվացումը և հումանիտար կապերը շարունակաբար ընդլայնելու մեր երկրների հանձնառությունը կնպաստեն երկկողմ միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը, որոնց հիմքում ընկած են Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների բարեկամության բազմադարյա կապերը:

Հարգելի Պյոտր Ալեքսեի, մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»: