Ջո Բայդենի որդին ուկրաինական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում է

155fbaa98dfb0a378dad7c6472d478c0__600x430ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդին` Հանթերն աշխատելու է Burisma Holdings Limited ընկերությունում: Նա ղեկավարելու է ընկերության իրավաբանական բլոկն ու ներկայացնելու է նրա շահերը միջազգային կազմակերպություններում, ասվում է ընկերության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ:

Ընկերության հիմնական սեփականատերը Ուկրաինայի էկոլոգիայի նախկին նախարար ու Գերագույն ռադայի պատգամավոր, Նիկոլայ Զլոչևսկին է: Նրա թեկնածությունը նախարարի պաշտոնում առաջարկել էր Նախարարների կաբինետի նախկին ղեկավար Ազարովը: 2012-ի ապրիլի 20-ին Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը նրան ազատեց զբաղեցրած պաշտոնից:

Հանթեր Բայդենը Կոնեկտիկուտ նահանգում փաստաբանների կոլեգիայի անդամ է: Նա բակալավրի աստիճան է ստացել Ջորջթաունի համալսարանում ու դոկտորական աստիճան` Յեյլի համալսարանում: Բացի այդ, Բայդեն կրտսերը ամերիկյան  ինվեստիցիոն-կոնսալթինգային ընկերության համահիմնադիրն է ու ղեկավարող գործընկերը: Նա Ջորջթաունի համալսարանի դիվանագիտական դպրոցի պրոֆեսոր է:

Burisma Holdings Limited –ը մասնավոր նավթարդյունահանող  ընկերություն է, որն աշխատում է 2002-ից: 2012-ին ընկերությունն արդյունահանել է շուրջ 220 մլն խմ գազ:

Անկախ

ԱՄՆ-ը Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների համար

472958725ce3b144262c4761334aaf89

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինային 50 մլն դոլար կտրամադրեն քաղաքական ու տնտեսական բարեփոխումների նպատակով.Կիև այցելության ժամանակ հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

Նա Ուկրաինային լրացուցիչ 8 մլն է առաջարկել տրանսպորտի ու կապի միջոցների համար:

Ռուսաստանի մասին խոսելով, փոխնախագահը նշել է, որ ռուսական կողմին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայի հարցով Ժնևի համաձայնագրով հանձնառությունն իրականացնելու համար: Նա Ռուսաստանին Ուկրաինայի սահմանից զորքերը հեռացնելու կոչ է արել:

Ապրիլի 22-ին Բայդենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի ու վարչապետ Յացենյուկի հետ. գրում է Գազետո.ռու-ն:

Անկախ