Ռասել Քրոուն վերջապես հանդիպել է պապ Ֆրանցիսկոսին

Ռասել ՔրոուՌասել Քրոուն երկու ձախողված փորձերից հետո վերջապես հանդիպել է պապ Ֆրանցիսկոսի հետ և նրա օրհնությունը ստացել իր վերջին՝ «Նոյ» ֆիլմի համար:

JustJared-ի տեղեկություններով՝ 49-ամյա Քրոուն հանդիպել և կարճ քննարկում է ունեցել պապի հետ:

Դերասանը պապի հետ առանձնազրույցի վերաբերյալ հայտնել է, որ սուրբ հայրը շատ հետևողական է իր խոսքերի և արարքների կապակցությամբ՝ ավելացնելով, որ հրավերը մեծ առավելություն է եղել:

Ըստ տեղեկությունների՝ պապ Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր Քրոուի և ֆիլմի աշխատակազմի հետ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվող հանրային հանդիպման ժամանակ:

Սակայն անցած շաբաթ նախատեսված հանդիպումը տեղի չէր ունեցել, քանի որ հանդիպման մասին լուրերը տարածվել էին:

 Անկախ

Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը

Russell CroweՀռոմի Պապը հետաձգել է Նոյ ֆիլմի աստղ Ռասել Քրոուի հետ հանդիպումը՝ անհանգստանալով, որ հանդիպման մասին լուրերը կհրապարակվեն մամուլում:

Պապ Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր հոլիվուդյան աստղի և աստվածաշնչյան ֆիլմի ստեղծագործական կազմի հետ իր օրհնությունը տալու նպատակով:

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին անցած շաբաթ հաստատել էր պապի հետ հանդիպելու առաջարկը, սակայն զգուշացրել էր, որ եթե որևէ մեկը այդ մասին ժամանակից շուտ տեղեկություններ տարածի մամուլում, ապա հանդիպումը տեղի չի ունենա:

Խումբը պապի հետ պետք է հանդիպեր Հռոմում չորեքշաբթի օրը:

Սակայն, ինչպես երևում է, ռեժիսորի անհանգստությունն արդարացվել է, քանի որ Վատիկանը չեղյալ է հայտարարել հանդիպումը:

Pope FrancisԱմեն դեպքում հանդիպման հետաձգումը մի փոքր ուշ է տեղի ունեցել, քանի որ Քրոուն և Արոնոֆսկին արդեն ժամանել են Իտալիա:

Նոյ ֆիլմի նկարահանման համար ծախսվել է գրեթե 75 միլիոն ֆունտ: Ֆիլմը Ամերիկայում կհրապարակվի մարտի 29-ին:

 

Անկախ