|
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա են գտնվել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
|
Tag Archives: Ռիտա Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ներկա են գտնվել Բանակի օրվան տոնական հանդիսությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 22-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը:
Անկախ
ՀՀ Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ գյուղերի բազմաթիվ երեխաներ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը:
Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց. «Ցանկանում ենք ձեզ երջանկություն, հաջողություն, ցանկանում ենք, որպեսզի դուք, լինելով ձեր ծնողների սիրելի բալիկները, կարողանաք ձեր լավ ուսմամբ, օրինակելի վարքով, ձեր ծնողների նկատմամբ մեծագույն հարգանքով մշտապես ուրախացնել նրանց:
Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, որպեսզի դուք դառնաք մեր երկրի լավ քաղաքացի, ակտիվ քաղաքացի, որպեսզի դուք կյանքում հաջողված մարդիկ լինեք, իսկ դրա առաջին գրավականը, սիրելի՛ երեխաներ, լավ ուսումն է, աշխատասիրությունն է ու, իհարկե, հարգանքը ծնողների, մեծերի և երկրի նկատմամբ»,-ասել է Նախագահը: Սերժ Սարգսյանը նշել է, որ միշտ ցանկացել է, որպեսզի բոլոր երեխաներն ու երիտասարդներն ունենան իրենց դրսևորելու անհրաժեշտ հնարավորությունները և հավաստիացրել է, որ պետության կողմից ամեն ինչ արվում և արվելու է այդ հնարավորություններն ստեղծելու համար:
Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա:
Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 22-ին և մինչև Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելը նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր. երեխաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են ներկայացում, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում դիտել են Ամանորի կապակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
ՀՀ Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող տոնական միջոցառումներն ավանդույթ են դառնում: Անցյալ տարի ևս նստավայրում հյուրընկալվել են 6-12 տարեկան երեխաներ` խնամքի ու պաշտպանության հաստատությունների (գիշերօթիկ դպրոցների, մանկատների) սաներ և սիրիահայ երեխաներ, հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաներ, զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներ և թոռնիկներ:
Նախագահը ներկա է գտնվել Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանների հետ ներկա են գտնվել մայրաքաղաքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի վերաբացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է Իզմիրլյան հիմնադրամի և տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի բարերարությամբ հիմնանորոգված ու նոր մասնաշենքով համալրված բժշկական հաստատությունում, որն իր Սուրբ Ներսես Մեծ գիտաբժշկական կենտրոնով Հայաստանի առողջապահության ոլորտում մինչ այժմ իրականացված ամենախոշոր բարեգործական ծրագրերից է: Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և հաստատության կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական կենտրոնի քաղաքականության հիմքում ընկած է կարևորագույն երեք սկզբունք` բժշկական ծառայությունների մատչելիություն, հասանելիություն և որակ: Նշվել է, որ հաստատությունը կարևոր տեղ է գրավում Հայ եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում և նպատակ ունի ժամանակակից, բարձր տեխնոլոգիաների կիրառությամբ հնարավորինս մեծ թվով հիվանդների համար ապահովել մատչելի և հասանելի բժշկական որակյալ ծառայություններ: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Վեհափառ Հայրապետի և ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանի ու նրա ընտանիքի անդամների հետ ծառատունկ է կատարել կենտրոնի բակում: |
Ռիտա Սարգսյանը անակնկալի է բերել Կարեն Դեմիրճյանի կնոջը՝ տիկին Ռիմային
Հոկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի 80-ամյակն էր: Տիկին Ռիման իր ծննդյան տոնը որոշել է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եւ հաճելի անակնկալի եկել: «Ամենամեծ անակնկալն այն էր, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ուղարկեց շատ շքեղ ծաղկեփունջ եւ նվեր: Ես նույնիսկ սկզբից շփոթվեցի: Գիտեք, դա հարգանքի նշան է եւ պատիվ է բերում իրեն, որ նա չնայած ամբողջ քաղաքական դաշտի ոչ հաճելի մթնոլորտին, այդ քայլին գնաց: Նա պարզապես հարգեց իմ հասակը, հարգեց ինձ՝ որպես անձնավորություն եւ որպես գրքի հեղինակ: Ինձ հասավ տեղեկություն, որ նա կարդացել է, հավանել է իմ «Հիշատակ» գիրքը: Ես շնորհակալ եմ նրան»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Դեմիրճյանը:
Ռիտա Սարգսյանը նաեւ մոտ մեկ տարի առաջ այցելել է թանգարան. «Շատ պարզ, անմիջական ձեւով շփվեց մեր կոլեկտիվի հետ, նստեց, զրուցեց ահագին: Ես նման բաներ մարդկանց մեջ հարգում եմ: Այսինքն, քաղաքական մանրուքների մեջ, մեծ ու փոքր տարաձայնությունների մեջ չմտավ, ոչ մի քաղաքական հարց չշոշափեց: Պարզապես նա իր հարգանքը ցուցաբերեց, որովհետեւ ասել էր, որ ես Կարեն Սերոբիչին այդպես չէի ճանաչում, ինչպես ճանաչեցի «Հիշատակ» գրքի միջոցով»: Տիկին Դեմիրճյանը նաեւ շատ շոյվել էր Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունից. «Ստեղծվեցին այնպիսի հանգամանքներ, որ ես չէի կարող ամսի 2-ին տանը նստել: Այստեղ շատ ժողովուրդ էր հավաքվել: Դա նույնպես անակնկալ էր: Հաջորդ անակնկալն այն էր, որ քաղաքապետարանից եկավ մշակույթի բաժնի պետը: Դա իրոք անակնկալ էր, որովհետեւ նախկին քաղաքապետարանի դեպքում մեզ բացարձակապես ուշադրություն չէին դարձնում: Ես իմ շնորհակալությունը հայտնեցի քաղաքապետարանին եւ քաղաքապետին, որ հետեւում է եւ ուշադիր է: Ես զգացի, որ այս քաղաքապետարանում հավաքվել են լավ երիտասարդներ՝ եռանդուն, աշխատող: Դա ինձ ուրախացրեց, գուցե ինչ-որ արդյունքներ լինեն, տեսնենք»: Ռիմա Դեմիրճյանը նաեւ պատմեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է շատ ուշադիր թանգարանի նկատմամբ, պարբերաբար աջակցում է: Թանգարան այցելել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am

