84-ամյա բրազիլացի կնոջ մարմնում 44-ամյա սաղմ են հայտնաբերել:
Բժիշկները այդ զարմանալի փաստը հայտնաբերել են անցած ուրբաթ օրը, երբ թոշակառուին ստամոքսի սուր ցավերով տեղափոխել են Նատիվիդադի հիվանդանոց:
Բժիշկները ռենտգենյան ճառագայթներով ստամոքսը հետազոտելուց հետո այնտեղ նկատել են 20-28 շաբաթական «քարացած երեխա»:
Կինը բժիշկներին պատմել է, որ ինքը հղիացել է 44 տարի առաջ և ուժեղ ցավեր է ունեցել, որից հետո այցելել է հեքմի, քանի որ իրենց գյուղում բժիշկներ չեն եղել:
Հեքիմը նրան ինչ-որ դեղամիջոցներ է տվել, որից հետո կինը միանգամից լավ է զգացել:
Սակայն կինը բժիշկներին հայտնել է, որ ինքը պտուղը հեռացնելու մտադրություն չունի:
Այնուամենայնիվ բժիշկները հույս ունեն փոխել նրա միտքը՝ հետագա առողջական խնդիրներից խուսափելու համար:
Բժշկական գրականության մեջ հայտնի է միայն 300 նման դեպք:
Tag Archives: սաղմ
Չինաստանում գտել են հանճարեղ երեխա ունենալու միջոցը
Չինաստանում ներկա պահին ստեղծվում է հեղափոխական տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա մոտ ապագայում բարձրացնելու նորածինների IQ -ն: Երեխայի շնորհալիությունը մինչև նրա ծնունդը կարելի է որոշել ԴՆԹ-ի տվյալներով: Չինաստանը մտադիր է իր ազգի գենոֆոնդը բարելավելու գործով զբաղվել:
Սկզբի համար Չինաստանին հանճարներ են հարկավոր. մարդիկ, որոնք օժտված են մաթեմատիկական ունակություններով: Որպեսզի չինուհիները սկսեն օժտված երեխաներ լույս աշխարհ բերել, մասնագետներն անցել են զանգվածային փորձարկումների:
Այսպես. մարդկության 80%-ի IQ-նփոխանցվում է ժառանգաբար, BGI կազմակերպությունը իր առջև մաթեմատիկական ունակություններով մարդկանց գենոմը գաղտնազերծելու խնդիր է դրել: Հիմա նրանք աշխատում են անմիջապես ինտելեկտի մակարդակի բարձրացման հետ կապված գեները տարբերակելու վրա: Հետագայում մտադիր են այդ տվյալները համեմատել հասարակ մարդկանց նույնատիպ տվյալների հետ, ինչ արդյունքում հնարավոր կլինի որոշել հանճարեղությունը անմիջականորեն, սաղմնային զարգացման փուլում: Նման տեխնոլոգիան ծնողներին հնարավորություն կտա ընտրելու ամենախելացի սաղմը: Գիտնականների խոսքով, այժմ արդեն 60%-ով հնարավոր է որոշել սաղմի հետագա ինտելեկտուալ ունակությունները:
Ուսումնասիրության համար պետբյուջեից հատկացվել է 1,5 մլրդ դոլար:
Ակնհայտ է, որ գենոֆոնդի բարելավման ծրագիրը կփոխարինի հին ժողովրդագրական քաղաքականությունը: Հարկ է նշել, որ 2013-ի վերջին, որոշ չինացի ընտանիքներին թույլատրվեց 2-րդ երեխան ունենալ:
Կենդանի է մնում ուժեղագույնը
Շնաձկան ձագերը դեռևս մոր արգանդում են խժռում միմյանց: “Կենդանի է մնում ուժեղագույնը” արտահայտությունը հայտնի է դեռևս Սպարտայի ժամանակներից ու հետագայում դարձել է Դարվինի տեսության հիմքը:
Վագրաշնաձկան ձագերը առաջնորդվում են հենց այդ սկզբունքով մինչ լույս աշխարհ գալը: Առաջնածին շնաձուկ սաղմը մոր արգանդում խժռում է մնացած քույր-եղբայրներին: Արդյունքում ստացվում է, որ շնաձուկն ունենում է ընդամենը 2 ձագ ,այն էլ այն բանի շնորհիվ, որ երկու արգանդ ունի:
Նման եզրահանգման են եկել մասնագետները` ուսումնասիրելով 15 հղի շնաձկների, որոնցից յուրաքանչուրն ուներ մինչև 9 “ձու”: Առաջին սաղմը խժռել էր մնացածին:
Մի հետաքրքիր փաստ էլ հաջողվեց պարզել. 60%-ի մոտ երկու առաջնեկներն էլ նույն հորից են, այն դեպքում, որ էգը հարաբերվել է մի քանի արուների հետ: Գիտնականները կարծում են, որ սաղմային կաննիբալիզմը նպաստում է կենդանի մնացած սաղմի աչքի ու ատամների արագ ու ակտիվ զարգացմանը: