Սան Պաուլուում դադարեցվել է մետրոյի գործադուլը, սակայն այն կարող է սկսվել Ռիո դե Ժանեյրոյում

սան-պաուլոՍան Պաուլուում մետրոյի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, սակայն միության պաշտոնյաները զգուշացրել են, որ հինգշաբթի օրը իրենք աշխատակիցներին կրկին հետ կկանչեն աշխատանքից, եթե բարձր աշխատավարձերի վերաբերյալ իրենց պահանջը չկատարվի: Հինգշաբթի օրը Սան Պաուլուում տեղի կունենա Բրազիլիայում Աշխարհի առաջնության մեկնարկային խաղը:

Երկուշաբթի օրը միության անդամները քվեարկել են անցած շաբաթ սկսված գործադուլը ժամանակավորապես դադարեցնելու համար՝ որոշելով չորեքշաբթի օրը կրկին քվեարկություն իրականացնել պարզելու համար արդյո՞ք վերսկսել գործադուլը, թե ոչ:

Ռիո դե Ժանեյրոյի մետրոյի աշխատակիցներին ներկայացնող միության անդամները երեքշաբթի օր ևս քվեարկություն կիրականացնեն գործադուլ կազմակերպելու համար որոշում կայացնելու նպատակով:

Նման գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում Աշխարհի առաջնության համար, քանի որ մետրոն ֆուտբոլային խաղերի հանդիսատեսի հիմնական տեղափոխման միջոցն է հանդիսանում:

Երկուշաբթի օրը Սան Պաուլուի միության անդամները հանդիպել են շրջանային իշխանությունների հետ, սակայն համաձայնության չեն հասել աշխատակիցների համար պահանջվաց աշպատավարձերի բարձրացման շուրջ: Մետրոյի աշխատակիցների գործադուլը սկսվել էր անցած հինգշաբթի օրը, ինչը 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի երթևեկությունը կաթվածահար էր արել:

 

Սան Պաուլոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,լուսանկարներ

սան պաուլոՀարյուրավոր բրազիլացիներ ստիպված էին փախչել, քանի որ Սան Պաուլույում ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության դեմ կազմակերպված ցույցը բռնության էր վերածվել:

 

Երկրի ավելի քան 30 քաղաքներում նման ցույցեր են կազմակերպվել, սակայն Սան Պաուլոյում երեկ կազմակերպված ցույցերը արագ բռնության էին վերածվել, որի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Միլիոնավոր դժգոհ բրազիլացիներ բողոքում են Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարների դեմ՝ հայտնելով, որ իրենց չեն թողնում զգալ իրենց երկրի արագ զարգացող տնտեսության շահույթները:

Առնվազն 1,000 ցուցարարներ էին դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով այս տարի կազմակերպվելիք Աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվող ահռելի գումարների դեմ:

Անցած տարի Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով հանրային տրանսպորտի բարձր գների, հանրային ծառայությունների վատ որակի և կոռուպցիայի դեմ, մինչ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար:

 Անկախ