Տնային կալանքի տակ գտնվող Սաուդյան Արաբիայի արքայադուստրերը մեղադրել են թագավոր Աբդուլային

Princesses Sahar and JawaherՍաուդյան Արաբիայի երկու արքայադուստրերը պնդում են, որ 13 տարի շարունակ հայրն իրենց բանտարկված է պահում, և իրենք մեկուսացված ու մենակ են: Նրանց մայրը մինչ այս հայտարարությունը կոչ էր արել նախագահ Օբամային օգնել ազատելու իր դուստրերին:

42-ամյա արքայադուստր Սահարը և 38-ամյա Ջավահերը, որոնց մայրը բաժանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլայից, հայտնել են, որ իրենց տնային կալանքի տակ են պահում Ջեդայում գտնվող թագավորական համալիրում:

Նրանց չեն թույլատրում ճամփորդել և նույնիսկ դուրս գալ տնից, իսկ համացանցը հանդիսանում է աշխարհի հետ միակ կապի միջոցը:

Channel 4 News-ի հետ հարցազրույցում արքայադուստրերը հայտնել են, որ իրենց վերահսկումը ավելի է խստացվել երկու շաբաթ առաջ իրենց պատմության հրապարակումից հետո և նրանց նույնիսկ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ չեն թողնում դուրս գալ սնունդ գնելու նպատակով:

Նրանք իրենց վիճակի համար մեղադրել են թագավորին:

Alanoud AlFayezՆրանց մայրը՝ 57-ամյա Ալանուդ ԱլՖայեզը, Օբամային խնդրել էր օգնել իր դուստրերին ազատելու հարցում՝ պնդելով, որ նրանց իրենց կամքին հակառակ մեկ տասնամյակից ավել է, ինչ թագավորական պալատում փակի տակ են պահում:

 

Անկախ

Սաուդյան արքայադստերը 12 տարվա ազատազրկում է սպառնում

468Կալիֆոռնիայի իշխանությունները Սաուդյան Արաբիայի արքայադուստր Մեշաել Ալայբանին մեղադրել են մարդկանց առևտրով զբաղվելու ու գերելու համար: Ձերբակալվելուց հետո նրան 5 մլն դոլար գրավադրույքի դիմաց բաց են թողել: Հիմա նրան սպառնում է 12 տարվա բանտային կալանք:

Հանցագործությունը բացահայտվեց այն ժամանակ, երբ 30-ամյա քենիացի տնային տնտեսուհին, որը պահվում էր Աբդել Ռահմանի բեն Նասեր բեն Աբդելի կանանցից մեկի տանը, կարողացավ փախչել ու ոստիկանություն դիմել:

Պայմանագրի համաձայն, նրան պետք է ամսական 1,6 հազար դոլար վճարեին: Սակայն, արքայադուստրը կնոջից վերցրել է բոլոր փաստաթղթերն ու ստիպել նրան աշխատել առանց հանգստյան օրերի ու ընդամենը 220 դոլարով: Քենիացի կնոջից բացի, Մեշաել Ալայբանի տանը ֆիլիպինցի 4 կանայք էլ են անօրինական պահվել: