«Facebook»-ի օգտատերերն այժմ արդեն իրենց սեռն ընտրելու 50 տարբերակ ունեն

facebook«Facebook» սոցիալական ցանցի անգլերեն տարբերակի օգտատերերը կայքում գրանցվելիս անձնական տեղեկությունների բաժնում նախկինում երկու՝ «արական» և «իգական» սեռ ընտրելու փոխարեն այժմ լայն ընտրության հնարավորություն ունեն: Առաջարկվող մոտ 50 սեռատեսակից, ինչպիսիք են օրինակ՝ բիսեքսուալ տրանսսեքսուալ, անդրոգին և այլն, օգտատերերը կարող են ընտրել ցանկացած 10-ը: «Facebook»-ի օգտատերերը հնարարավորություն ունեն ընտրելու նաև այն դերանունը, որն ավելի ճիշտ է բնորոշում իրենց` նա (արական՝ he), նա (իգական՝ she) կամ նրանք (they):

Սոցցանցը նման փոփոխություն անելու որոշում է ընդունել ԼԳՏԲ-ների հետ աշխատելու արդյունքում:

Քանի որ «Facebook»-ն ազատ է ցանկացած գաղափարի համար, ապա սեռական կողմնորոշման արտահայտումը ևս պետք է ազատ լինի:

 

Անկախ 

Գերմանիայի օրենսդրությունում վավերացրել են “երրորդ սեռ” ձևակերպումը

i (2)Նոյեմբերի 1-ից Գերմանիայում  “սեռ” սյունակը  ծննդյան վկայականում կարելի է դատարկ թողնել:

Քաղաքացիական կացության  մասին օրենքում փոփոխություններն ընդունվել են  դեռևս ընթացիկ տարվա գարնանը ԳԴՀ կառավարության կողմից` ներքին գործերի նախարարության  էթիկայի գծով խորհրդի առաջարկով, բայց  միայն հիմա է այն ուժի մեջ մտնում:

Հիմա Գերմանիայի քաղաքացիները, որոնք լույս աշխարհ են եկել երկու սեռերի ֆիզիոլոգիական նշաններով, կարող են 18 տարին լրանալուց հետո իրենց սեռն ինքնուրույն ընտրել: Ավելի վաղ ընտրությունը կատարում էին ծնողները` երեխայի ծնվելուց անմիջապես հետո:

Այսօր Գերմանիայում երկու սեռերի ֆիզիկական նշաններով մարդկանց թիվը շուրջ 10 հազար է: Շատերը համաձայն չեն իրենց ծնողների ընտրության հետ ու ստիպված հորմոնալ դեղամիջոցներ են ընդունում կամ էլ վիրաբուժական միջամտության դիմում:

Ի դեպ, առաջինը չեզոք սեռ լինել թույլատրվել էր Ավստրալիայի բնակիչներին: 2011-ին այդ երկրի խորհրդարանը թույլ տվեց անձնագրում ” սեռ” սյունակի դիմաց դնել “իքս” նշանը:

Նմանատիպ ուղղում է մտցրել իր օրենսդրության մեջ հարևան Նոր Զելանդիան, իսկ 2013-ի հունվարից Նեպալում իշխանությունները թույլատրել են ”սեռ” սյունակի դիմաց գրել` “անորոշ”: