Էգեյան ծովում սիրիացի փախստականներով նավ է խորտակվել

նավ    Թուրքիայում Էգեյան ծովի ափերին հերթական անգամ սիրիացի փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով 10 մարդ է զոհվել, միայն 4 հոգու է հաջողվել փրկել խեղդվելուց: Հայտնի է, որ սիրիացի փախստականները մտադիր էին անցնել Հունաստան:

Անկախ

Լիբանանում սիրիացի փախստականների թիվը անցել է 1 միլիոնը

syrian-refugees-registrationՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Լիբանանում սիրիացի փախստականների թիվը անցել է 1 միլիոնը՝ կազմելով երկրի բնակչության մեկ քառորդ մասը:

Գործակալության տվյալներով՝ Լիբանանը սիրիացի փախստականների թվով աշխարհում առաջին պետությունն է:

Սիրիացի փախստականների թիվը ամբողջ աշխարհում 2,58 միլիոն է: Մեծ թվով սիրիացի փախստականներ կան նաև Հորդանանում և Թուրքիայում:

Լիբանանում երկու տարի առաջ սիրիացիների թիվը կազմում էր 18,000:

ՄԱԿ-ի տեղեկություններով՝ 2011թ-ի հայտնի քաղաքացիական պատերազմի սկսվելուց մինչ այժմ ավելի քան 100,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք:

Լիբանանում ՄԱԿ-ի աշխատակիցները յուրաքանչյուր օր 2,500 սիրիացի փախստական են գրանցում:

 Անկախ

Անջելինա Ջոլին այցելել է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականներին

joly  Հոլիվուդյան աստղ, նշանավոր դերասանուհի Անջելինա Ջոլին, որը միևնույն ժամանակ հայտնի է որպես ՄԱԿ-ի փախստականների գործերով բարձրագույն հանձնաժողովի բարի կամքի դեսպան, օրերս այցելել է Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականներին: Այս մասին է հայտնում «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Հայտնի է, որ Ջոլին շաբաթ օրը ժամանել է Զահլե քաղաք, որտեղ բնակվում է 300 հազար սիրիացի փախստական: Կիրակի օրը նա հանդիպել է փախստական ընտանիքների հետ: Հանդիպումների ընթացքում անվտանգության աշխատակիցներն  ամեն կերպ լրագրողներին հեռու են պահել դերասանուհուց, սակայն տեղական մի քանի լրատվամիջոցներ վստահեցնում են, որ տեսել են դերասանուհուն, որի դեմքը ծածկված է եղել գլխաշորով:

Նշենք, որ անցած տարվա հունիս ամսին Ջոլին այցելել էր Հորդանանում գտնվող սիրիացի փախստականների ամենամեծ ճամբար:
Անկախ

Մեծ Բրիտանիան պատրաստ է ընդունել սիրիացի փախստականներին

Մեծ Բրիտանիա   Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը որոշում է ընդունել իր սահմանները բացել սիրիացի փախստականներին համար: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բրիտանիան պատրաստ է ընդունել մոտ 500 սիրիացու՝ նրանց տրամադրելով նվազագույնը 3 տարվա կացության վիզա: Միջազգային իրավապաշտպան «Amnesty International» կազմակերպության ներկայացուցիչ Շարիֆ Ալին այս քայլը կարևոր, բայց ուշացած է համարել: Ալին նշել է, որ Սիրիայում տեղի ունեցածը մեր ժամանակների ամենավատ հումանիտար աղետն է համարվում, այնուհանդերձ միջազգային հանրությունը չի կարողանում հոգալ սիրիացիների տարրական կարիքները:

Հայտնի է, որ սիրիացի փախստականները ապաստան են գտնում հիմնականում հարևան երկրներում՝ Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում: Եվրամիության անդամ երկրների միայն 0,6 տոկոսն է ընդունել պատերազմից փախած սիրիացիներին: Ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրկներից ոչ մեկը իր տարածքում չի ապաստանել սիրիացիներին:
Անկախ

Էգեյան ծովում կրկին սիրիացի փախստականներով շոգենավ է խորտակվել

Էգեյան ծով, սիրիացի փախստականներ,շոգենավ   Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահը»՝ Էգեյան ծովում շոգենավ է խորտակվել, որի ուղևորները սիրիացի փախստականներ են եղել: Աղետի հետևանքով 10 մարդ է զոհվել, 27-ին հաջողվել է փրկվել: Նշենք, որ սա արդեն երկրորդ նման դեպքն է: Նոյեմբեր ամսին Էգեյան ծովում ևս մեկ շոգենավ էր ջրի տակ անցել և կրկին տուժողները սիրիացի փախստականներն էին: Այն ժամանակ մահացել էր 7 սիրիացի:

Գերմանիան ևս 5,000 սիրիացի փախստականներ կընդունի

 սիրիացի փախստականներԳերմանիան հայտարարել է, որ կընդունի ևս 5,000 սիրիացի փախստականների՝ կրկնապատկելով քաղաքացիական պատերազմից փախչող մարդկանց առաջարկվող օթևանների թիվը:

Որոշման մասին հայտարարվել է ուրբաթ օրը Գերմանիայի 16 նահանգների պաշտոնյանների հանդիպման ժամանակ:

Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Գերմանիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի աղետի նկատմամբ:

Միլիոնավոր սիրիացիներ լքել են իրենց տները, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում հարևան երկրներում:

Ներքին գործերի նախարարը նաև նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկիր պետք է իր հնարավորությունների սահմանում փախստականներ ընդունի:

Մինչ այժմ Գերմանիան մեծ թվով փախստականներ է ընդունել: