Առաջին թուրքական սմարթֆոնը վաճառքի կհանվի հունվար ամսին

Թուրքիա, սմարթֆոնԹուրքիայում մշակվել է տեղական արտադրության առաջին սմարթֆոնը՝ Turkcell T40: Հեռախոսը վաճառքի կհանվի շատ շուտով՝ 2014 թվականի հունվարին: Հեռախոսը ստեղծած մասնագետները նշել են, որ այն մշակվել է համաձայն համաշխարհային նորագույն տեխնոլոգիաների և հագեցած է ժամանակակից բոլոր ֆունկցիաներով: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հեռախոսը մշակվել է հաշվի առնելով թուրք օգտատերերի նախասիրությունները: Արտադրողները խոստացել են, որ հեռախոսի արժեքը հասանելի կլինի գրեթե բոլոր քաղաքացիների համար: Առաջին թուրքական սմարթֆոնի արտադրությունը իրականացվելու է Մանիսա քաղաքում տեղակայված գործարանում:

Անկախ

Ֆրանսիայում նախարարներին արգելվել է սմարթֆոն օգտագործել

i (2)Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոյի քարտուղարությունը նախարարներին գաղտնի տեղեկությունը փոխանցելու նպատակով  սմարթֆոն օգտագործելն արգելելու հրահանգ է տարածել:

Փաստաթղթում նշվում է, որ աշխարհում գաղտնի տեղեկությունը կապի համակարգից որսալու մի քանի դեպքեր են արձանագրվել: Փաստաթղթի համաձայն, չի կարելի առևտրային ցանցում ձեռքբերված սմարթֆոնները կիրառել գաղտնի տեղեկություն փոխանցելու համար:

“Ծառայողական  բնույթի ցանկացած տեղեկություն, որը նույնիսկ գաղտնիության մակնշում չունի կարող է փոխանցվել միայն Ազգային տեղեկատվական գործակալության համակարգի  սերթիֆիկացված տերմինալներով”,-ասվում է փաստաթղթում: Նախարարներին հիշեցրել են նաև, որ գաղտնիության մակնշմամբ փաստաթղթերը, ֆրանսիական օրենքի համաձայն, կարելի է փոխանցել դրա համար նախատեսված հատուկ սարքավորման միջոցով:

Միջազգային գործուղումների ժամանակ հեռախոսազրույցները հնարավոր է գաղտնալսվեն, իսկ տվյալների փոխանցումը համացանցով` յուրացվեն: Նախարարներին հիշեցրել են, որ միջազգային օդանավակայանները, կազմակերպությունները, հյուրանոցներն ու ռեստորանները, ինտերնետ-սրճարանները այն վայրերն են, որտեղ լրտեսումն առավել  դյուրին է: