Թուրքիայում փակվել է Սոմա հոլդինիգին պատկանող 3 ածխահանք

սոմա,ածխահանք Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում 301 հանքափորի կյանք խլած պայթյունից հետո իրար հետևից փակվում են Սոմա հոլդինիգին պատկանող հանքերը: Այսպես պայթած ածխահանքի փակումից հետո ստուգիչ աշխատանքներ սկսվեցին Սոմա հալդինիգին պատկանող Աթաբաջասը ածխահանքում, որը փակվեց շաբաթվա սկզբին: Իսկ այսօր ստուգումներ անցկացնող տեսուչների կարգադրությամբ փակվել է նաև հոլդինգի սեփականությունը հանդիսացող արդեն երրորդ՝ Ըշըքլար ածխահանքը: Բացի այդ, հարցաքննություն է սկսվել երկու տեսուչի նկատմամբ, որոնք դրական զեկույց էին ներկայացրել արդեն փակված ածխահանքերի վերաբերյալ:
Անկախ

Սոմայում զոհված հանքափորների գերեզմաններին թուրքական դրոշներ են կանգնեցվել

Սոմա,թուրքական դրոշներ     Անցած շաբաթ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հանքափորներին հուղարկավորել են Սոմայի քաղաքային գերեզմանատանը: Մահացած հանքափորների գերեզմանաթմբերին թուրքական դրողներ են կանգնեցվել: Թաղման արարողությանը մասնակցել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Բյուլենթ Էջևիթի այրին՝ Ռահշան Էջևիթը: Վերջինս ծաղիկներ է դրել զոհված հանքափորների գերեզմաններին: Սգավոր հարազատները նրան շնորհակալություն են հայտնել ցուցաբերած ուշադրության համար:

Անկախ

Թուրքիայում զոհված հանքափորների ընտանիքներին մոտ 90 մլն դոլարի փոխհատուցում կվճարվի

սոմաԹուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում շահագործվող և Սոմա հոլդինգին պատկանող ածքահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 301 զոհի ընտանիքներին «Soma Kömür Işletmeleri» ընկերությունը վճարելու է առնվազն 200 մլն թուրքական լիրա (մոտ 90 մլն դոլար) փոխհատուցում: Հայտնի է, որ ընկերության դեմ դատական գործերը հարուցվելու են տուժածների հարազատների անմիջական ներկայացուցիչների, ինչպես նաև Թուրքիայի սոցիալական պաշտպանության վարչության կողմից: Սպասվում է, որ յուրաքանչյուր զոհված հանքափորի համար գործատուն կվճարի 300 հազար լիրա (143 հազար դոլար): Ընկերությունից կպահանջվի նաև ցմահ թոշակ վճարել աղետի զոհերի ընտանիքներին: Չի բացառվում, որ նախնական հաշվարկի արդյունք հանդիսացող այս թվերը կարող են աճել:

 

 Անկախ

Թուրքիայում ածխահանքի պայթյունի գործով հետաքննություն է սկսվել

 սոմա   Թուրքիայի Սոմայի շրջանում ածխահանքում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննություն է սկսվել: Արդեն կալանավորվել է 18 հոգի, որոնց թվում են Սոմա ածխահանքի ղեկավար բարձրաստիճան 5 պաշտոնյաներ: Հայտնի է, որ ոստիկանական բաժանմունք են տեղափոխվել Սոմա ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռամազան Դողրունը և գործադիր տնօրեն Աքըն Չելիքը: Հետաքննության շրջանակներում, որին մասնակցում է 28 դատախազ, մի կողմից ուսումասիրություն է անցկացվում հանքում, մյուս կողմից հավաքվում են ցուցմունքներ:

Անկախ

Թուրքիայում ածխահանքից դուրս են բերել վերջին 2 հանքափորին

      սոմա Թուրքիայում Սոմայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունից մոտ 96 անց փրկարարներին հաջողվել է դուրս բերել վերջին 2 զոհված հանքափորի մարմինները: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ աշխատանքները դանդաղել են անձրևի հետևանքով առաջացած կավային զանգվածի պատճառով, որը խոչընդոտել է շտապ օգնության մեքենաների մուտքը տարածք: Այսպիսով զոհերի թիվը հասավ 301-ի, փրկվեց 485 հանքափոր:

Անկախ