Աշխարհի երկրների ամենահետաքրքիր ու զարմանալի սովորույթները

avanduytԱշխարհի մի շարք երկրներում իրարից տարբեր սովորույթներ կան: Որոշները շատ զվարճալի են, մյուսները` զարմանալի և տարօրինակ: Օրինակ` Հնդկաստանում Հոլի կոչվող փառատոնի ժամանակ բոլորը սպիտակ շորեր են հագնում և սկսում են իրար վրա գունավոր ներկեր լցնել: Իսլանդիայում արգելված է շուն պահել: Այնտեղ կարծում են, որ կենդանիներին չպետք է կտրել բնական միջավայրից: Թայլանդում թագավորական ընտանիքի անդամները իրար հետ շփվելու առանձին լեզու են ստեղծում: Դրա շնորհիվ ոչ ոք չի հասկանում նրանց խոսակցությունները:

Զարմանալի սովորույթներ կան կապված ամուսնության հետ: Օրինակ` Կոլումբիայում նորապսակ զույգը իր առաջին ամուսնական գիշերը պարտավոր է անցկացնել հարսնացուի մոր հետ: Վերջինս նստում է անկողնու կողքին և հետևում ամունական գիշերվա ընթացքին: Գուամայում կույս աղջիկները ամուսնանալիս դժվարություն են ունենում: Հակառակ միջինարևելյան երկրների` նրանց սովորույթների համաձայն` աղջիկը ամուսնանալու համար պետք է կույս չլինի: Բոցվանայում հավատում են, որ նոր տարվա շեմին ամուսնական զույգը պետք է անպայման սեքսով զբաղվի, որպեսի այդ տարին նրանց հաջողություն և հարստություն բերի: Հյուսիսային Կորեայում գործող կանոնների համաձայն` աղջիկները չեն կարող ամուսնանալ մինչև 25 տարեկանը, իսկ տղաները` մինչև 27: Մավրիտանիայի սովորույթների համաձայն` եթե աղջիկը ցանկանում է ամուսնանալ, ապա նա նվազագույնը 60 կգ, իսկ առավելագույնը` 100 կգ քաշ պետք է ունենա: Իսկ Հարավային Աֆրիկայում բազմակնության սովորույթ կա: Ինչքան շատ կին է ունենում տղամարդը, այնքան ավելի մեծ հարգանքի և հեղինակության տեր է լինում:

Անկախ

Ինչ չի կարելի անել օտար երկրներ այցելելիս

unnamed (6)Օտար երկրներ այցելելիս տեղացիներին չվիրավորելու համար պետք է ձեռքի տակ ունենալ տվյալ երկրի սովորույթների վերաբերյալ ձեռնարկ:

 

Օրինակ՝ Նոր Զելանդիա այցելողներից ոչ ոք վարձակալած մեքենայի ազդանշանը արձակելով գիտակցաբար չի ցանկա վիրավորել տեղաբնակներին:

Աշխարհի գավաթի խաղարկությանը ներկա գտնվելու համար Բրազիլիա ուղևորվողներին խորհուրդ է տրվում «OK» խորհրդանշող նշան չցուցադրել, քանի որ դա կոպիտ պահելաձև է համարվում:

Այժմ YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որը տարբեր երկրների սովորույթների վերաբերյալ խորհուրդներ է տալիս ճանապարհորդներին:

Հոլովակը ընդամենը չորս օրվա ընթացքում դիտվել է 300,000 անգամ՝ ճանապարհորդներին ծանոթացնելով 15 սովորույթների հետ, որոնք պետք է չանել այլ երկրներ այցելելիս:

Հոլովակում խորհուրդ է տրվում Նորվեգիայում ծաղիկները փաթեթից չհանել՝ նախքան նվիրելը, իսկ Վիետնամում չի կարելի նվերը ընդունել մեկ ձեռքով:

Սինգապուրում չի կարելի դրսում մաստակ ծամել կամ թքել: Իտալիայում խորհուրդ է տրվում երեկոյան կապուչինո չպատվիրել:

Գերմանիայում վաղօրոք մի շնորհավորեք ծննդյան օրը, իսկ Հունգարիայում կենացի ժամանակ բաժակները իրար մի զարկեք:

Միացյալ Նահանգներում ռեստորանում ճաշելիս անհրաժեշտ է միշտ թեյավճար թողնել, իսկ Կանադայի այցելուներին խորհրուդ է տրվում դրսում ալկոհոլային խմիչքներ չխմել:

Ինչպե՞ս խուսափել սեղանի շուրջ անընդունելի վարքից ճամփորդելու ընթացքում

dining customsԵթե Ամերիկայում չափազանց քիչ թեյավճար եք թողել կամ Չինաստանում կերել ձեր ափսեի ողջ պարունակությունը, ապա դուք ծանոթ չեք ճաշելու ընթացքում չթույլատրված գործողություններին:

Այժմ Restaurant Choice կայքը հրապարակել է տարբեր երկրներում ճաշելու սովորույթները և գրաֆիկային նկարներով ցուցադրել թույլատրվող և չթույլատրվող գործողությունները:

Հավանաբար դուք գիտեք, թե ինչն է ընդունելի ձեր երկրում, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ սկսում եք ճամփորդել:

dining customs1Մի երկրում ընդունելի համարվող սովորույթները կարող են մեկ այլ վայրում կոպիտ պահվածք համարվել:

Չինաստանում և Ճապոնիայում ճպճպացնելով ուտելը խոհարարին գովաբանելու նշան է, սակայն Բրիտանիայում սա կոպիտ քայլ է համարվում:

Չինաստանում և Ճապոնիայում թեյավճար թողնելը կոպիտ պահվածք է համարվում, սակայն Եվրոպայի երկրների 10 տոկոսում՝ ներառյալ Պորտուգալիան և Իտալիան, սա ընդունված սովորույթ է:

Հնդկաստանում շատ կարևոր է ճաշը մինչև վերջ ուտելը: Ուտելիք վատնելը չափազանց անհարգալից վարք է համարվում:

Ինչևէ՝ Չինաստանում ափսեի մեջ որոշակի քանակությամբ ուտելիք թողնելով՝ տանտիրոջը ցույց կտաք, որ ձեզ բավականին սնունդ են տվել և դուք կշտացել եք:

 Անկախ