Մալազիան սգում է իր զոհերին

o_984179Մալազիայում օգոստոսի 22-ը սգո օր է հայտարարված: Երկիրը ողբում է Դոնեցկի մոտ վթարված  մալազիական ավիաուղիներին պատկանող  Բոինգ-777 ինքնաթիռի զոհերին: Ամբողջ երկրում իջեցվել են պետական դրոշները, մայրաքաղաքում հետաձգվել են բոլոր զվարճալի միջոցառումները: Տեղի ժամանակով 10:45-ին զոհերի հիշատակը կհարգեն մեկ րոպե լռությամբ: Այդ ժամանակ կդադարեցվի նաև Կուալա-Լումպուրի ավտոմայրուղու երթևեկությունը:

Առաջիկա ժամերին երկրի մայրաքաղաքի օդանավակայան  Ամստերդամից  հատուկ չվերթ է լինելու, որը Մալազիա է հասցնելու ավիավթարի 20 զոհի մարմիններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սգո արարողությունը, որին մասնակցելու է նաև թագավորական ընտանիքը, տեղի կունենա  կառավարական հատուկ համալիրում: Դրանից հետո, 7 ուղևորների ու անձնակազմի անդամների աճյունները ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ու ուղղաթիռներով երկրի տարբեր քաղաքներ կմեկնեն` հարազատներին հանձնվելու: Հաջորդ չվերթը Կուալա-Լումպուր է ժամանելու օգոստոսի 24-ին, որով սպասվում է որ Մալազիա կտեղափոխվի ևս 8 մալազիացու աճյուն:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ կործանված ինքնաթիռում   44 մալազիահպատակ է եղել.փորձագետներին հաջողվել է պարզել նրանցից 28-ի ինքնությունը:

Մեկշաբաթյա սուգ Գվինեայում

1433-390x290Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում Instinct Killers ռոք խմբի համերգի ժամանակ հրմշտոցից առնվազն 24 մարդ է մահացել:

Համերգը մայրաքաղաքի հյուսիսային արվարձանում գտնվող Ռաթոմա լողափին էր կազմակերպվել: Խուճապի պատճառով հրմշտոց է առաջացել, ինչի հետևանքով էլ ողբերգություն է եղել: Գվինեայի իշխանությունները  մեկշաբաթյա ազգային սուգ են հայտարարել :

Իտալիայում սուգ է զոհված ներգաղթյալների կապակցությամբ

i (1)Իտալիայի իշխանությունները Լամպեդուզայի ափերի մոտ զոհված ներգաղթյալների կապակցությամբ սուգ է հայտարարել:

Նավում Սոմալիից, Էրիթրեայից, ու Գանայից 600 ներգաղթյալներ էին, որոնցից 133 զոհվել է.այդ թվում` մեկ հղի կին ու 4 երեխա: Փրկվել են 155-ը, 200 մարդ անհետ կորած է համարվում.որոնումներնը շարունակվում են:

ԱՄՆ-ում իջեցնում են ազգային դրոշները

o_810248ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է “հարգել բռնության անմիտ ակտերի զոհերի հիշատակը” Վաշինգտոնում, ուր երկուշաբթի “Նեյվի-յարդ” ՌԾՈՒ-ի օբյեկտում զանգվածային սպանություն է կատարվել:

Որոշման համաձայն, Սպիտակ տանը կիջեցվի դրոշը մինչ  սեպտեմբերի 20-ի մայրամուտ: Նույնքան ժամանակահատվածով կիջեցվեն նաև ամերիկյան պետական այլ հիմնարկների ու վարչությունների  , ինչպես նաև  ռազմաբազաների, նավերի, դեսպանությունների ու դիվանագիտական առաքելությունների դրոշները:

Վերջին տվյալներով, կատարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ: Սպանվել է նաև արյունահեղության մեղավոր համարվող 34-ամյա աֆրոամերիկացի Ահարոն Ալեքսիսը:

Դրդապատճառները դեռևս պարզ չեն: Իշխանություններն ասում են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ ահաբեկչություն է կատարվել, չնայած դա ևս  բացառել չեն կարող:

Մոսկվայի մարզում ՃՏՊ-ի զոհերի կապակցությամբ սուգ է հայտարարվել

51e308f0-fe09-2beb-fe09-2be44fe01c3a.photo.0Այսօր Մոսկվայում ու Մոսկվայի մարզում սուգ է հայտարարվել Պոդոլսկի մոտ կատարված ՃՏՊ-ի հետևանքով զոհերի կապակցությամբ: Իջեցվել են դրոշները, հեռուստաընկերություններում ու մշակութային հիմնարկներում հետաձգվել են զվարճալի միջոցառումներն ու հաղորդումները:

Ավտոբուսի ու կրավազով բեռնված ԿամԱԶ-ի բախման հետևանքով 18 մարդ է զոհվել, 29-ը գտնվում են հոսպիտալներում:

Ոստիկանությունը վթարի մեղավոր է համարում 45-ամյա Հայաստանի քաղաքացուն, որը ներկայում գտնվում է հիվանդանոցում: Նախնական տեղեկություններով, վարորդը սթափ է եղել,սակայն հայտնի է, որ նա քանիցս զանազան խախտումների համար պատասխանատվության է ենթարկվել:

Տեղեկացնում են, որ նա հրաժարվում է քննիչների հարցերին պատասխանել` պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը: Հետաքննությունը մտադիր է միջնորդություն ներկայացնել նրա ձերբակալման համար: Պատժի սահմանման հոդվածում մինչև 7 տարվա ազատազրկում է  նախատեսվում 2-ից ավելի մարդկանց մահվան հանգեցրած ՃՏՊ-ի դեպքում:

Պոդոլսկում կատարված ողբերգությունից հետո, Պետդուման շտապ կարգով սկսել է օրենքի նախագծի մշակումը, որը կպարտավորեցնի միգրանտ վարորդներին Ռուսաստանի վարորդական իրավունք ստանալ: ԶԼՄ-ների տեղեկացմամբ, արդեն այս տարվա աշնանը օտարերկրացի վարորդներին կստիպեն ազգային վարորդական վկայականը փոխարինել ռուսաստանյանով: