Հայաստանի հրացանակիրների հարուստ ավարը Վրաստանում

սուսերimagesՎրաստանի ն Բաթումի քաղաքում  անցկացված պատանի սուսերամարտիկների միջազգային մրցաշարին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 100 մարզիկ:

Հայաստանի պատիվն  էին պաշտպանում  Մանվել Հովհաննիսյանը, Էդուարդ Հովիկյանը, Պարգև Ստեփանյանը, Արմեն Դալլաքյանը, Սիլվա Ղազարյանը և Սվետլանա Նազարյանը:

Մեր խոցասուսերակիրներից  1-ին տեղը գրավեց Էդուարդ Հովիկյանը, իսկ Մանվել Հովհաննիսյանը ճանաչվեց 3-րդը:

Ճկասուսերակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Պարգև Ստեփանյանը, իսկ Արմեն Դալլաքյանը 3-րդն էր:

Այսպիսով, մեր մարզիկները հայրենիք վերադարձան 2 ոսկե և 2 բրոնզե մեդալով:

Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբը՝ Հայաստանի գավաթակիր

սուսեր0d7cbd31b117«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում ավարտվեց  սուսերամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը:

Մրցումների վերջին օրը մարտուղյակներ դուրս եկան ճկասուսերակրուհիները և թրամարտիկները: 

Ճկասուսերակրուհիներից  ուժեղագույն ճանաչվեց Հասմիկ Աղաբաբյանը, 2-րդ մրցանակկաիր դարձավ Սուսաննա Ղազարյանը: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Մարիամ Հարությունյանն ու Արփինե Աթոյանը:

Թրամարտիկների պայքարում հավասարը չունեցավ Արթուր Կարապետյանը,: 2-րդը ճանաչվեց Արեն Անդրեասյանը: 3-րդ մրցանակակաիրներ դարձան Արսեն Զուրաբյանն ու Ռուբեն Սարգսյանը:

 

Երկու ոսկե և չորս բրոնզե մեդալով թիմային հաշվարկով առաջնության հաղթող դարձավ Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբը՝ արժանանալով ՀՀ գավաթին:

 

Սուսերամարտիկները վիճարկում են Հայաստանի գավաթակրի կոչումը

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում անցկացվող սուսերամարտի մեր երկրի գավաթի խաղարկությունում խոցասուսերակրուհիների պայքարում հավասարը չունեցավ Արաբկիրի մարզադպրոցի սան Արամայիս Գաբոյանը:

Նա վճռական մրցամարտում պարտության մատնեց Միքայել Ղազարյանին (ՀՄՄ): Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչներ Արկադի Մուրադյանը և Վարդան Ռուբենյանը:

Ճկասուսերակիրների եզրափակչում զենքերը խաչաձևեցին  Արաբկիրի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը և հրաձգության մարզադպրոցի ներկայացուցիչ Մայքլ Հովհաննիսյանը: Հաղթեց Դանիելյանը: Երրորդ մրցանակակիրներ դարձան գյումրեցիներ Միհրան Ղազարյանը և Պարգև Ստեփանյանը:

 

Հասմիկ Աղաբաբյանը և Հրաչյա Ազիզյանը Հայաստանի ճկասուսերակիրների և թրամարտիկների չեմպիոն

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի դահլիճում մեր երկրի առաջնության պարգևները վիճարկեցին ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Չեմպիոնուհի դարձավ  Հասմիկ Աղաբաբյանը, որը եզրափակչում առավելության հասավ  Մարիամ Հարությունյանի նկատմամբ:

Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Արփինե Աթոյանը և Սիլվա Ղազարյանը: Բոլորն էլ Բյուրեղավանի «Քեթրին» սուսերամարտի ակումբի սաներ են:

Թրամարտիկների մրցավեճում լավագույնը «Հայաստան» մարզական միության ներկայացուցիչ Հրաչյա Ազիզյանն է: Երկրորդ մրցանակակաիր դարձավ  Արաբկիրի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Պետրոսյանը: Բրոնզե մեդալները բաժին հասան «Հայաստան» մարզական միության սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչ էդուարդ Հովիկյանին  և վանաձորցի Արսեն Զուրաբյանին:

 

Ճկսուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը` Հայաստանի չեմպիոն

սուսերimages«Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի դահլիճում այսօր պայքարը շարունակեցին  սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության մասնակիցները:

Մարտուղյակներում զենքերը խաչաձևել էին ճկասուսերակիրները:

Հավասարը չունեցավ երևանցի Մայքլ Հովհաննիսյանը: Արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Միհրան Ղազարյանը,  բրոնզե մեդալները բաժին հասան Նորագավթի սուսերամարտի դպրոցի ներկայացուցիչներ Արամ Գրիգորյանին և Վահան Առաքելյանին:

Վաղը կմրցեն ճկասուսերակրուհիները և թրամարտիկները:

Խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը և խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան` Հայաստանի չեմպիոններ

17555 սուսերամարտ«Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի մարզասրահում մեկնարկեց սուսերամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

Առաջինը մարտուղյակներ դուրս եկան  խոցասուսերակիրները:

30 հրացանակիրների մրցավեճում հավասարը չունեցավ Էդուարդ Հովիկյանը:  Միքայել Ղազարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին կանգնեցին Արկադի Մուրադյանն ու Ռոբերտ Խաչատրյանը:

Նույն զինաձևի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների չեմպիոնուհի հռչակվեց Էմմա Պողոսովան: Արծաթե մեդալի արժանացավ Լիլիթ Էվոյանը: 3-րդ մրցանակակիրներ դարձան  Կալիպսե Թորոսյանը և Աստղիկ Մարտիրոսյանը:

Մրցումները շարունակվում են:

Վաղը մարտուղյակներ դուրս կգան ճկասուսերակիրները:

Անկախ

 

Սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրեց 14-րդ տեղը

սուսերimagesԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը  զբաղեցրեց 14-րդ տեղը: Վերջին տասնամյակներում մեր երկրի հրացանակիրներին չէր հաջողվել միջազգային խոշորամասշտաբ ստւգատեսներում այդպիսի արդյունքի հասնել:
Խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան 115 մասնակիցների պայքարում գրավեց 41-րդ  տեղը:

Մեր երկրի մյուս պատվիրակներն ավելի ցածր արդյունքներ ունեցան:

Հայաստանի հրացանակիրների փորձությունը Պլովդիվում

սուսերimagesԱպրիլի 2-11-ը Հայաստանի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականները կմասնակցեն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը: Այն վարկանիշային է  և խաղարկվելուեն Չինաստանի Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: 

 

Անկախ

Հայաստանի սուսերամարտիկները նախապատրաստվում են աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը

ՍՀՖe8ffaՄարտի 12-ից սուսերամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզահամալիրում:

Ծաղկաձորում մեր մարզիկները նախապատրաստվում են աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը ապրիլի 3-10-ին կկայանա  Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում:

Ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 23-ին:

Անկախ

Հայաստանի հրացանակիրներին լուրջ փորձություն է սպասում Երուսաղեմում

սուսերimagesԵրուսաղեմում փետրվարի 22-ից մինչև մարտի 2-ն անցկացվելու է սուսերամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Եվ ահա, Հայաստանի հրացանակիրներին լուրջ փորձություն է սպասում այդ ստուգատեսում:

Մեր երկրի պատիվը կպաշտպանեն ճկասուսերակիր, Երևանի  հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան,2013 թ. Երևանում կայացած միջազգային մրցաշարի հաղթող Մայքլ Հովհաննիսյանը, խոցասուսերակրուհի, սուսերամարտի «Քեթրին»  ակումբի սան, երևանյան միջազգային մրցաշարի հաղթող  Էմմա Պողոսովան, խոցաուսերակիր, «Հայաստան» մարզական միության Նորագավթի սուսերամարտի դպրոցի սան,  միջազգային մրցաշարի մրցանակակիր Էդվարդ Հովիկյանը:          Պատվիրակությունը կգլխավորի Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, հավաքականի մարզիչն է՝ Ավետիք Պողոսյանը:

Անկախ

Բյուրեղավանում զենքերն են խաչաձևել սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մասնակիցները

17555 սուսերամարտԲյուրեղավանի «Քեթրին» մարզակումբում  մեկնարկեց  սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:

Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ողջույնի խոսք ասաց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:

Առաջինը մարտուղյակներում զենքերը խաչաձևեցին  խոցասուսերակրուհիները: Չեմպիոնի կոչմանն արժանացավ «Քեթրին» ակումբի սան Էմմա  Պողոսովան: Նա եզրափակչում առավելության հասավ «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի սան Լիլիթ Էվոյանի նկատմամբ: Երրորդ տեղերը զբաղեցրին «Քեթրին» ակումբի սաներ՝ Աստղիկ Մարտիրոսյանն ու Մարիամ Հարությունյանը:

Խոցասուսերակիրների եզրափակչում մրցեցին Արաբկիրի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սան Մանվել Հովհաննիսյանն ու «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի ներկայացուցիչ Էդուարդ Հովիկյանը: Հովհաննիսյանը հաղթեց և  հռչակվեց չեմպիոն: Բրոնզե մեդալակիրներ դարձան Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցի սան Արթուր Քոչարյանը և Արման Գրիգորյանը (Արաբկիրի  Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց):

Անկախ

Սուսերամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճեց 1-ին տեղը

սուսերimagesԵրևանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մցաշարը` նվիրված սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի ստեղծման 100-ամյակին:
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Քուվեյթի հանրապետությունների և  Ռուսաստանի Դաշնության  պատանի սուսերամարտիկները:
Մրցաշարի առաջին օրը՝ հոկտեմբերի 5-ին մրցահարթակ դուրս եկան ճկասուսերակիր տղաները և աղջիկները, որտեղ տղաների պայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Մայքլ Հովհաննիսյանը և Վերխվիաշվիլի Նիկոլոզը՞ Վրաստանից, 2-րդ տեղը զբաղեցրեց Իրանի Իսլամական հանրապետությունը ներկայացնող Մոհսեն Համզեհեյը և մրցաշարի հաղթող ճանաչվեց Քուվեյթի հանրապետությունը ներկայացնող Սաքի Ահմանը:
Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 3-րդ տեղը կիսեցին Հայաստանը ներկայացնող Արփինե Աթոյանը և Վրաստանը ներկայացնող Աննա Մելիան, 2-րդ տեղը զբաղեցրեց Լիկա Ջիջեիշվիլին` (Վրաստան), աղջիկների մրցապայքարում հաղթողը ճանաչվեց նույնպես Վրաստանը ներկայացնող Մարիամ Վախիշվիլին:
Տղաների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը , 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը և 3-րդ տեղը կիսեցին Ավետիս Ծերունյանը և Էդուարդ Հովիկյանը: Աղջիկների խոցասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան, 2-րդ տեղը` Ռուսաստանը ներկայացնող Մարիա Զապատիվաննայան, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին վրաստանը ներկայացնող Կրիստինե Միկադզեն և Ռուսաստանը ներկայացնող Մարիա Արիստովան:
Այսպիսով` թիմային հաշվարկով Հայաստանն այս մրցաշարում   զբաղեցրեց առաջին տեղը :

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Սուսերամարտի միջազգային մրցաշար Երևանում

27Հոկտեմբերի 5-6-ը Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում կկայանա սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար: Այն նվիրված է  Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE)  հիմնադրման100-ամյակին:

Մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Քուվեյթի և Ավստրալիայի ներկայացուցիչները:

Մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 5-ին ժամը 13-ին:

Հայաստանի հրացանակիրների հաջող մրցելույթները Բաթումում

17555 սուսերամարտԲաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան հայ սուսերամարտիկները, արժանանալով 6 մեդալի:

Արծաթե մեդալներ նվաճեցին «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը, «Քեթրին» ակումբը ներկայացնող խոցասուսերակրուհի Էմմա Պողոսովան և Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան, ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը:

Բրոնզե մեդալների արժանացան ճկասուսերակիրներ Էմիլ Դանիելյանը, Պարգեև Ստեփանյանը և ճկասուսերակրուհի Արփինե Աթոյանը: