Բժիշկները կնոջ ստամոքսում գրիչ են հայտնաբերել

pen stuck inside womanՍտամոքսի ցավից վեց ամիս տառապող կնոջ ստամոքսում բժիշկները գրիչ են հայտնաբերել:

20-ամյա ուսանող Շինգ Ֆանգը այցելել էր Թայվանի կենտրոն Թեյբեյ քաղաքի հիվանդանոց, երբ ստամոքսի անտանելի ցավից այլևս չէր կարողանում ուտել:

Բժիշկները էնդոսկոպիայի միջոցով նրա ստամոքսում երկարավուն առարկա են նկատել, որից հետո ռենտգենյան ճառագայթներով հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղջկա ստամոքսում կես տարի շարունակ գրիչ է եղել:

Բժիշկները անմիջապես վիրահատել և հեռացրել են գրիչը:

Նրանք հայտնել են, որ եթե այն մի փոքր էլ մնար այնտեղ կարող էր մահվան հանգեցնել:

pen stuck inside woman2Ամեն դեպքում երիտասարդ կինը չի հիշում, թե ինչպես է գրիչը կուլ տվել:

Նա նշել է, որ հնարավոր է գրիչը իր ստամոքսում հայտնված լինի քննությունների լավ արդյունքները տոնելու նպատակով չափից շատ խմելուց հետո:

 

Անկախ

Վիրահատության ժամանակ բրիտանացու ստամոքսն է բռնկվել

ad_135585969Ճողվածքի վիրահատությունից հետո գիտակցության գալով, Բրիտանիայի 43-ամյա բնակիչ Տորնաբի Փոլ Հիլը ոչ մի կերպ չէր հասկանում , թե ինչու է ամբողջ որովայնը պատված կարերով, ու շատ է ցավում:

Պարզվեց, որ բժշկական սխալի պատճառով, նրա ստամոքսնը վիրահատության ընթացքում բռնկվել է:

Հիվանդը դա իմացել է թմրաքնից արթնանալուց հետո: Նրան ասել են, որ վիրահատոթյան ընթացքում բռնկվել է սպիրտային հիմքով աշխատող ախտազերծող սարքը: Ընդ որում, մասնագետները դժվարանում են ասել, թե ով է մեղավոր կատարվածում: Հիվանդանոցի ղեկավարությունը սկսել է այդ  պատմության հետաքննությունը, իսկ Հիլը բորբոքված   բողոքում է, որ որովայնի վրայի  վերքերը դժվար թե երբևէ սպիանան:

Ի դեպ, սա միակ  դեպքը չէ: Նման մի պատմություն էլ արձանագրվել էր Չինաստանում. մի կին, կծվահամ ուտելիքով այնքան էր տարվել, որ ստամոքսի սուր այրվածք էր ստացել: Այդ օրգանն այնքան էր տուժել, որ բժիշկները ստիպված որոշեցին հեռացնել այն: Վիրահատությունից հետո բժիշկները ցնցված էին, տեսնելով, որ ստամոքսը պայթել է ու բռնկվել:

Անկախ