Շվեդիայի թուրքերը բողոքի ցույց են անցկացրել ցեղասպանության մասին օրենքի ընդունման 4-րդ տարվա առիթով

unnamedՇվեդիայի խորհրդարանը 2010 թվականի մարտի 11-ին մի օրինագիծ ընդունեց, որով դատապարտեց թուրքերի կողմից հայերի, ասորիների, քելդանիների, Պոնտոսի հույների և այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը: Ահա այս որոշման ընդունման 4-րդ տարվա կապակցությամբ Շվեդ-թուրքական գաղափարական ու մշակույթային միությունը, Թուրք երիտասարդների միությունը և մի քանի այլ հասարակական կազմակերպություններ օրերս բողոքի ցույց են անցկացրել Ստոկհոլմի խորհրդարանի շենքի դիմաց: Ցուցարարները պարզել են թուրքական ու ադրբեջանական դրոշներ, ինչպես նաև պաստառներ հետևյալ գրություններով՝ «ցեղասպանությունը միջազգային սուտ է», «խորհրդարանը միջազգային դատարան չէ» և այլն:

 

Անկախ

 

Ստոկհոլմում աշխատանքի տեղավորման գրասենյակը ոստիկանություն է կանչել` սխալմամբ 61,000 մարդու հանդիպման հրավեր ուղարկելուց հետո

ստոկհոլմՇվեդիայում ոստիկանությունը ստիպված է եղել ցրել աշխատանքի տեղավորման գրասենյակի մոտ հավաքված աշխատանք փնտրող մարդկանց ամբոխը, երբ պատահաբար հարցազրույցի հրավերը ուղարկվել է 61,000 մարդու:

Ոստիկանության տվյալներով՝ հարցազրույցի վերաբերյալ էլեկտրոնային նամակը պետք է ուղարկվեր 1,000 մարդու, սակայն այն ուղարկվել էր Ստոկհոլմում գրանցված բոլոր գործազուրկ մարդկանց:

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են նեղ փողոցի վրա, որտեղ տեղակայված է աշխատանքի տեղավորման գրասենյակը և տարածվել դեպի Ստոկհոլմի հիմնական փողոցներից մեկը:

Գրասենյակի աշխատակազմը մարդկանց մեծ հոսքի պատճառով ստիպված է եղել ոստիկանություն կանչել:

Գրասենյակի գործադիր տնօրենը հայտնել է, որ ինքը չգիտի միջադեպի պատճառը մարդկային գործոնն է եղել, թե տեխնիկական բնույթ է կրել:

Շվեդիայում գործազրկությունը հունվարի դրությամբ 8,6 տոկոս է կազմում:

 Անկախ