Ամերիկայում 8 թոշակառուի պահել են ստրկության մեջ

347Ոստիկանները Հյուսթոնում իսկական սարսափ տուն են հայտնաբերել, որի տերն անազատության մեջ է պահել թոշակային տարիքի միանգամից ութ մարդու: 4 տղամարդիկ պահվում էին հարմարություններից զուրկ  ավտոտնակում. Ոչ մահճակալ, ոչ սեղան. միայն մեկ ջարդած բազկաթոռ: Նրանք սնվել են թերմացքներով ու գտնվել են ծայրահեղ հյուծված վիճակում: Ազատվածներից մեկը հայտնել է, որ նման պայմաններում 10 տարի է անցկացրել:  4 կին էլ տանն են պահվել:

Ոստիկանները պարզել են, որ բոլորին գայթակղել են անվճար ծխախոտով ու խմիչքով: Նրանցից խլել են սոցիալական քարտերը, որոնցով խարդախները պետությունից վճարումներ են ստացել:

Բոլոր գերյալները հիվանդանոցում են: Գործով ձերբակալվել է մեկ մարդ: Նրա նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Օդեսայի ընդհատակյա ֆաբրիկայում 50 վիետնամցու են ստրկության մեջ պահել

i (4)Օդեսայի ոստիկանությունն  ընդհատակյա կարի ֆաբրիկա է հայտնաբերել, որի տերերը որպես ստրուկ այնտեղ աշխատացրել են Վիետնամի քաղաքացիների:

Ֆաբրիկան գտնվել է  ռետինե արտադրանքի գործարանի տարածքում, որը տարբեր ֆիրմաներ են վարձակալում: Իրավապահներն այն պատահական են հայտնաբերել: Պահակությունը ոստիկանությանն ահազանգել է  գողության դեպքի  մասին : Տեղ հասած ՆԳ աշխատակիցները հետաքրքրվել են մեկ այլ գործարանով:

Ֆաբրիկայում, որը  հայտնաբերել  են ոստիկանները, ավելի քան 50 վիետնամցի է եղել: Որոշ տվյալներով, գործատուները վերցրել են նրանց փաստաթղթերն ու աշխատավարձ չեն վճարել: Ամբողջ ժամանակ նրանք ապրել են մեղվաբջջի նմանվող հատուկ կառույցում:”Նման պայմաններ ես երբեք չեմ տեսել: Մարդիկ խցկվում են 80 սմ-անոց հատվածի մեջ, երբեմն` երկուսով: Շքեղության պարագաներից միայն օդափոխություն կա”,-պատմել է իրավապահներից Եֆրեմովը:

Ներկայում հետաքննություն է ընթանում: Գտել են ֆաբրիկայի տերերին, թե ոչ` չի հայտնվում