Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին

001Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:  

Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:

Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:

Աշխարհահռչակ հայորդին էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

Վալանս,Երևանի քաղաքապետարան,Տարոն Մարգարյան,Արմեն ԳևորգյանՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ուղեկցությամբ այցելել են Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Աշխատակիցների հավաստմամբ՝ կենտրոնը տեղի հայ համայնքի մշակութային յուրօրինակ օջախ է համարվում: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, այդ թվում նաև որոշ պատառիկներ հայոց Մեծ եղեռնի ողբերգական էջերից:

Բացի այդ, կենտրոնում բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է նաև Ֆրանսիայի ու հատկապես Ռոն Ալպի տարածաշրջանի հայ համայնքի ձևավորման և հետագա զարգացման պատմությունը:

Կենտրոնի աշխատակիցները նաև նշել են, որ մշակութային այս յուրօրինակ օջախի կառուցման նախաձեռնությունը եղել է Վալանսի քաղաքապետարանինը, որը կյանքի է կոչվել 2005 թվականի ամռանը:

Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն իր հերթին նկատել է, որ ինքն իրոք հպարտ է, որ քաղաքն ունի նման կենտրոն, ինչը յուրովի հարգանքի հավաստում է Վալանսի ծագումով հայ բնակիչների հանդեպ, ովքեր կազմում են ընդհանուր բնակչության 10 տոկոսը և իրենց լիարժեք ներդրումն ունեն քաղաքի զարգացման հարցում:

Կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Վալանսի քաղաքապետին ու ֆրանսիացիներին` հայ ժողովրդի նկատմամբ ունեցած խորը հարգանքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետի հետ

001 (2)Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի հետ:

 

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Մորիսը նախ իր անթաքույց գոհունակությունն է հայտնել առ այն, որ համաժողովն անցկացվելու է Վալանս քաղաքում:

Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների ապակենտրոնացված համագործակցությանը՝ Ալեն Մորիսը նկատել է, որ սա լավագույնս խոսում է երկու պետությունների միջև առկա բարեկամական ամուր հիմքերով համագործակցության ընդլայնման մասին: Բարձր գնահատելով համայնքների միջև կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը՝ Վալանսի քաղաքապետը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա բոլոր կողմերի համար` հարաբերություններն առավել սերտացնելու տեսանկյունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նկատել է, որ քաղաքների և ռեգիոնների միջև համագործակցությունն իսկապես արդյունավետ գործիք է ինչպես երկուստեք փոխշահավետ գործակցության, այնպես էլ փորձի փոխանակման տեսանկյունից: Ընդ որում, Տարոն Մարգարյանը նկատել է, որ հատկապես քաղաքային համայնքների դեպքում, ըստ էության, խնդիրները հիմնականում նույնական են ու բնական է, որ դրանց լուծման եղանակների հարցում էլ հաճախ կիրառելի են համանման մոտեցումները և որ համաժողովն իսկապես լավ հարթակ է լուծման եղանակների քննարկման ու դրանք կիրառելի դարձնելու տեսանկյունից:

Մեկ անգամ ևս ողջունելով հյուրերին՝ Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը հույս է հայտնել, որ այս համաժողովը ևս կանցնի արդյունավետ, ինչպիսին էր առաջին համաժողովը, որն անցկացվել էր Երևանում:

 

,ի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն