Մայիսի 27-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 21-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Tag Archives: վարորդ
Ջասթին Բիբերի թիկնապահը և վարորդը ձերբակալվել են ֆոտոխցիկ գողանալու համար
Ջասթին Բիբերի թիկնապահներից մեկը լուսանկարչի ֆոտոապարատը գողանալու կասկածանքով ձերբակալվել է Ջորջիայի Սենդի Սփրինգս քաղաքում:
Թիկնապահը լուսանկարչին մոտեցել է այն ժամանակ, երբ վերջինս սպասում էր Ատլանտայի արվարձանում գտնվող առևտրի կենտրոններից մեկի առջև, որի ներսում գտնվում էր Բիբերը:
Լուսանկարիչը փորձել է հեռանալ, սակայն թիկնապահը հետևել է նրան և կանգնեցնելով նրա մեքենան՝ տղամարդուց վերցրել ֆոտոխցիկն ու հեռացել Բիբերի բնակարան, որը երգիչը վարձել է Սենդի Սփրինգսում:
Ոստիկանությունը հասցրել է կանգնեցնել թիկնապահի մեքենան և նրան վարորդի հետ միասին տարել հարցաքննության:
Թիկնապահին և վարորդին մեղադրանք կներկայացվի ֆոտոխցիկը գողանալու համար:
Բիբերը ներգրավված չի եղել միջադեպում:
Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և մի քանի տուժած վարորդներ` տեղեկացնելով, որ Ապահովագրական վճարները չվճարելու համար տուգանվել են ավելի քան տասը տարի առաջ իրենց մեքենաները վաճառած մարդիկ:
Վարորդները նման խնդրի առջև են կանգնել այն բանից հետո, երբ 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել այն որոշումը, համաձայն որի` բոլոր մեքենաները պետք է ապահովագրվեն, անկախ այն բանից` օգտագործվո՞ւմ են, թե՞ ոչ:
Վարորդ Սարգիս Մաճկալյանի խոսքով` իր «ՎԱԶ 2105» մակնիշի մեքենան վաճառել է տոնավաճառում 1988 թվականին, որից հետո չի կատարել անվանափոխություն, միայն նոտարական գրասենյակում են առք ու վաճառքը հաստատել: Հիմա փաստաթղթերն այլևս չկան, չգիտի` այդ մարդուն որտեղի՞ց գտնի:
«Այն ժամանակ լիազորագիրը բավարար էր մեքենան վաճառելու համար: Ես ընդունում եմ, որ անվանափոխություն չկատարելն իմ սխալն է, բայց հիմա ես որտեղի՞ց գտնեմ այդ մեքենան: Ինչքա՞ն պետք է վճարեմ գոյություն չունեցող մեքենայի համար: Ոտիկանությունում ինձ ասացին, որ անպայման նոտարական հաստատմամբ փաստաթղթեր պետք է բերեմ, բայց այն ժամանակ «խելքս չէր հասնում», որ 20-30 տարի հետո նման խնդրի առջև պետք է կանգնեի, որ այդ թղթերը պահած լինեի»,- ասաց Սարգիս Մաճկալյանը:
Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ Ճանապարհային ոստիկանությունից վարորդներին տեղեկացրել են, որ գնան ու գտնեն իրենց մեքենաները:
«Բայց մարդիկ ո՞նց կարող են գտնել տարիներ առաջ վաճառած մեքենաները, Ճանապարհային ոստիկանությունը պետք է գտնի, իր ռեսուրսներն ավելի մեծ են»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը` հավելելով, որ, եթե այդ փաստաթղթերը չլինեն կամ մեքենան չհայտնաբերվի, վարորդները ստիպված կլինեն 10 օրը մեկ 5 հազար դրամ տուգանք վճարել:
«Թող Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում իրականացնի և գտնի մեքենաները: Այդ կերպ միայն հարցը լուծում կստանա»,-եզրափակեց բանախոսը:
Ի գիտություն վարորդների
Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, խորհուրդ ենք տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես, նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից:
«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մահացել է
Հունվարի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Սերյոժա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

