Կմաքրվեն վերելակների հորանները

վերելակ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհդրակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը, անդրադառնալով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման ծրագրով իրականացվող աշխատնքների ընթացքին, զեկուցել է, որ 741 շենքերում արդեն իսկ վերանորոգվել է ավելի քան 69 հազար քմ հարթ և թեք տանիք: Քաղաքապետը հանձնարարել է սանմաքրման աշխատանքներ նախաձեռնել բազմաբնակարան շենքերի վերելակների բոլոր այն հորանների մաքրելու համար, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անուշադրության:

«Մեր բնակիչներն արդարացիորեն դժգոհում են, նշելով, որ շատ դեպքերում նաև վերելակների հորաններում տարիներով կուտակված աղբն է շենքերի մուտքերում առկա տհաճ հոտի պատճառը: Եվ սա իսկապես խնդիր է, որը, համոզված եմ, հնարավոր է կարճ ժամանակում լուծել, ուստի, արագ քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

16-րդ թաղամասի գազիֆիկացման աշխատանքների մասով զեկուցվել է, որ բացառությամբ 3 շենքերի, որտեղ վերջնական շտկումներ են կատարվում, հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:

Փրկարարները դուրս են բերել քաղաքացիներին վերելակից

վերելակՀունիսի 18-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 61 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մնարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

***

Հունիսի 17-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մնարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիներին վերելակից դուրս են բերել:

Փրկարարներն օգնել են վերելակում մնացած քաղաքացիներին

վերելակՀունիսի 14-ին, ժամը 03.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 25 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Հունիսի 13-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 79 շենքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նոր Արեշում 5 քաղաքացիներ մնացել էին վերելակի մեջ

վերելակՄայիսի 8-ին, ժամը 08.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 14-րդ փողոցի թիվ 38ա շենքում բնակիչները արգելափակվել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 5 քաղաքացու: