Իրաքում երկու պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

Իրաք, պայթյուն,զոհեր, վիրավորներԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաղդադում այսօր երկու խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Էլ Նահդա թաղամասում ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով կան զոհվածներ և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: Ականապատ երկրորդ մեքենան պայթել է առաջին պայթյունից րոպեներ անց տեղի է ունեցել մեկ այլ թաղամասում՝ դառնալով 4 մարդու մահվան պատճառ:

Նշենք, որ այս տարին Իրաքի համար դարձավ ամենաարյունալին վերջին 5 տարիների ընթացքում, քանզի գրեթե ամեն օր տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների և խաղաղ բնակչության հետևանքով զոհվել է շուրջ 8 հազար իրաքցի:

Անկախ

Ուժեղ պայթյուն Դամասկոսի կենտրոնում, կան զոհեր ու վիրավորներ

 պայթյուն, Դամասկոս, զոհեր,վիրավորներԱյսօր Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 50 հոգի վիրավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական Հիջազ հրապարակում տեղակայված տեղական երկաթուղային ընկերության գրասենյակի դիմաց: Դեպքի մյուս մանրամասները առայժմ հայտնի չեն:

Չնայած սիրիական խնդրի լուծման գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվում ՝ կապված քիմիական զենքի հանձման, Ժնև-1 և Ժնև-2 համաժողովների հետ, այնուհանդերձ Սիրիայում ամենօրյա բախումները չեն դադարում:

 

Պառավաքարի մոտ հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա,կան վիրավորներ և մեկ զոհ

զինվոր է վիրավորվելԱյսօր` հոկտեմբերի 22-ին, ժամը 13-14-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք: Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը, (Վանաձորի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ): Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Սերոբի Անդրանիկյանը (Վայքի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ), Արայիկ Նորիկի Ժամհարյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ) և Մարտին Վահրամի Պետրոսյանը (Մասիսի զ/կ, ծնված 1994թ., 2012թ. առաջին զորակոչ):

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր  խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: