«Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում». զգուշացնում է մասնագետը

загруженное

Ինտերնետային անվտանգության և սոցիալական մեդիայի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հարգելի հայրենակիցներ,

Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբեր զանազան էշություններ։ Դա այցելելով` համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում կամ ունեք, բայց որոշել եք անջատել, ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։

Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարք այլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։ Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։ Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի”:

 

Անկախ

Փոլ Մաքարտնին հեռացել է Ճապոնիայից

Փոլ ՄաքարտնիՆախկին բիթլ Փոլ Մաքարտնին վիրուսային վարակից առողջանալուց հետո հեռացել է Ճապոնիայից:

71-ամյա երգիչը երկուշաբթի օրը չարտերային թռիչքով հեռացել է Ճապոնիայից, և ըստ տեղեկությունների՝ մեկնել է Լոնդոն:

Մաքարտնին առեղծվածային վիրուսով հիվանդացել էր մայիսի 16-ին՝ համերգային շրջագայության նպատակով Ճապոնիա ժամանելուց մեկ օր անց:

Նա հետաձգել էր Ճապոնիայում տեղի ունենալիք համերգները՝ հիասթափեցնելով իր երկրպագուներին, որոնց մի մասը 980 դոլար էր վճարել նրան տեսնելու համար:

Նախատեսվում էր, որ մայիսի 28-ին Մաքարտնին հանդես կգա նաև Սեուլում: Սա կլիներ նրա առաջին համերգը Հարավային Կորեայում:

Այսօր համերգի կազմակերպիչները հայտնել են, որ Մաքարտնին հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ Ճապոնիա այնտեղ համերգներ կազմակերպելու նպատակով:

Հիվանդության ընթացքում նրա կինը՝ 53-ամյա Նենսի Շեվելը նրա հետ է եղել:

Փոլը ԱՄՆ-ում իր համերգային շրջագայությունը կսկսի հունիսի 14-ին, որի ընթացքում կունենա 18 համերգ: Շրջագայության վերջում նա հանդես կգա Քենդլսթիք Փարք ստադիոնում, որտեղ 1966թ-ին տեղի է ունեցել Բիթլզի վերջին հանրային ելույթը:

 Անկախ

Սիբիրում 30,000 տարեկան վիրուս է հայտնաբերվել

pithovirusԳիտնականները Սիբիրի հեռավոր Չուկոտկա ինքնավար շրջանում սառած հողի մեջ 30,000 տարեկան վիրուս են հայտնաբերել:

Չնայած այս վիրուսը անվտանգ չէ մարդու համար, այնուամենայնիվ գիտնականները զգուշացնում են, որ կլիմայական փոփոխությունների կամ հանքարդյունաբերության հետևանքով բևեռային շրջանների հավերժական սառածության հալչելը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Pithovirus sibericum հնագույն վիրուսով վարակվում են միայն ամեոբաները, իսկ մարդկանց ու կենդանիների համար վտանգ չի ներկայացնում:

Այս վիրուսը Սիբիրի սառույցներում գոյատևել է մամոնտների ժամանակաշրջանից:

Հայտնագործության մասին հայտարարել են Ֆրանսիայի և Ռուսաստանի հետազոտողները ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի հրապարակած հոդվածում:

Սաուդյան Արաբիայում SARS-ի նման վիրուսից մահացել է երկու մարդ

4Սաուդյան Արաբիայում SARS-ի նման վիրուսից մահացել են երկու մարդՍաուդյան Արաբիայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ` նոր կորոնավիրուսից մահացել է ևս երկու մարդ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մահացածների թիվը հասել է յոթի:

Դեռևս պարզ չէ մահացածների քաղաքացիությունը:

Նախորդ տարվա ընթացքում SARS-ով վարակվել է 18 մարդ, որից 11-ը` Սաուդյան Արաբիայում:

Վիրուսը Սաուդյան Արաբիայում ի հայտ է եկել Կարմիր ծովի Ալ-Աշաա շրջանում:

Նախարարությունը վստահեցնում է, որ վիրուսը համատարած չէ և անհանգստանալու կարիք չկա: