ԱՄՆ-ի բանակը փորձում է GPS-ին փոխարինող գտնել

ԱՄՆ-բանակԱՄՆ-ի բանակը աշխատում է նվազեցնել իր կախվածությունը GPS-ից՝ մշակելով գալիք սերնդի նավիգացիոն տեխնոլոգիա, որը կլինի փոքրիկ չիպի չափ: Այս մասին չորեքշաբթի ասել է Պենտագոնի հետազոտությունների գործակալության տնօրենը:

DARPA հետազոտական խումբը, որը «կանգնած» է մի շարք լրտեսական տեխնոլոգիաների ետևում,  նաև օգնել է հայտնագործել համացանցը և GPS-ը:

«1980-ականներին, երբ GPS արբանյակները սկսեցին լայնորեն գտագործվել, նրանք ունեին մեծ արկղի տեսք», – ասել է տօրեն Արատի Պրաբհակարը:

Այժմ  այն  կրում են զինատեսակներից շատերը, ինչպես նաև քաղաքացիական շատ սարքավորումներ:

2010թ-ից DARPA-ն աշխատում է մի շարք ծրագրերի վրա, որոնց նպատակն է մշակել նոր նավիգացիոն և տեղակայման տեխնոլոգիաներ: Սկզբում նրանք կաշխատեն հասանելի լինել այն վայրերում, որտեղ արբանյակները չեն աշխատում:

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը: Միջոցառման նպատակն էր քաջալերել հայ աղջիկներին իրենց կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ) սկսելու: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսեցին ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ: Միջոցառման ավարտին մրցանակներ հանձնվեցին այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել էին ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվեց Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցում էին ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից: Երևանում հարցաշար`շարադրությունների մրցույթին մասնակցել էին 18 դպրոցների 127 աշակերտներ, որոնցից 23-ը պարգևներ ստացան ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից, որը երկրորդ անգամ էր աջակցում ֆորումի կազմակերպմանը:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

Հայաստանը նշում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը

girls in ictԱպրիլի 25-ին Հայաստանում կնշվի «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» օրը, որը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից: Միջոցառումը նախաձեռնվել է համաձայն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) որոշման, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է:

Այդ օրը Հայաստանի ամերիկյան համալսարանում կանցկացվի «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով  ֆորում, որի նպատակն է քաջալերել հայ աղջիկներին սկսելու կարիերան տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում: ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ կանայք, ինչպես նաև ՀՀ կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչներ  գիտելիքներն ու փորձը կկիսեն ֆորումի մասնակիցների հետ: Ֆորումի ավարտին մրցանակներ կհանձնվեն այն ուսանողուհիներին, որոնք միջոցառմանը նախորդած մի քանի շաբաթների ընթացքում մասնակցել են ՏՏ ոլորտի վերաբերյալ շարադրությունների մրցույթին: Այս տարի ֆորումի աշխատանքն առաջին անգամ ուղիղ եթերով առցանց կհեռարձակվի Հայաստանի մարզերի բուհերի համար, որպեսզի շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռվի մասնակցել ֆորումին:

Միջոցառումը կազմակերպվում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, ինչպես նաև «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

Ելույթ կունենան  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը,  Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահԲրյուս Պողոսյանը, ,«Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը:

Միջոցառմանը ներկա կլինեն բուհերի և քոլեջների 200 ուսանողուհիներ, Հայաստանի դպրոցների և ՏՏ կրթական հաստատությունների, այդ թվում`Հայաստանի ամերիկյան համալսարանի, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հայկական վիրտուալ համալսարանի, Երևանի հեռահաղորդակցության հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև տեխնիկական թեքում ունեցող կրթական այլ հաստատություններիկին ներկայացուցիչներ:

ՏՀՏ ոլորտում հաջողությունների հասած ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամից, Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից և այլ հաստատություններից: