Հզոր «Նոգուրի» թայֆունը սպառնում է Տոկիոյին

o_979307Ավելի քան 30 մարդ է տուժել Ճապոնիայի հարավում, «Նոգուրի» թայֆունի հետևանքով:  Տարերքը պատուհասել է  Օկինավա պրեֆեկտուրային նախօրեին, հուլիսի 8-ին: Մարդկանց մեծամասնությունը վիրավորվել է  ուժգին քամու պատճառով, որը բառացիորեն, նրանց գետնին է գցել: Պոկվել են տանիքներ ու տապալվել ծառեր: Հոսանքազրվել է ավելի քան 100 հազար տուն: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 70 մ/վրկ-ի: Տարածաշրջանում հատուկ նախազգուշացում է արվել.տարհանվել է 600 հազար մարդ:

Հիմա թայֆունը խաղաղ օվկիանոսից ուղղություն է վերցնում  դեպի հյուսիս, հաղորդում է “Россия 24”: Սպասվում է, որ այն կհասնի երկրի հարավային ափերին: Եթե քամու ուղղությունը չփոխվի, ապա «Նոգուրին» կարող է հասնել Ճապոնիայի կենտրոնական շրջաններ ու Տոկիո:

Անկախ

Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ Տոկիոյում

komitas7Հուլիսի 2-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Տոկիոյի «Գինզա-Յամահա» համերգասրահում տեղի ունեցավ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին:

Համերգին, որին ներկա էին ճապոնացի արվեստասերներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ռոբերտ Անդրեասյանի և Գեորգի Սարաջյանի մշակմամբ:

Տակահիրո Ակիբան սովորել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետև կատարելագործվել Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում: 2013թ. Գերմանիայում անցկացված «Կոմիտաս» միջազգային փառատոնում Տակահիրո Ակիբան արժանացել է առաջին մրցանակի:

 

Անկախ

Տոկիոյի երկաթուղային կայարանում տղամարդ է ինքնահրկիզվել

Tokyo's Shinjuku station1Կիրակի օրը տղամարդը ինքնահրկիզվել է Տոկիոյի ծանրաբեռնված Սինձյուկու կայարանում՝ այդ կերպ արտահայտելով իր քաղաքական դժգոհությունը:

50-60-ամյա տղամարդուն լուրջ այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու ինքնությունը և ինքնահրկիզման դրդապատճառները պարզվում են:

Պատահարը ցուցադրող տեսանյութում կոտյումով և փողկապով տղամարդը նստած էր հետիոտների համար նախատեսված անցուղում, իսկ կողքին երկու պլաստիկե շշեր էին դրված, որոնց մեջ, ըստ երևույթին, բենզին էր լցված:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը բարձրախոսով բողոքել է կառավարության նախագծի դեմ, որով նախատեսվում է փոխել Ճապոնիայի պաշտպանության քաղաքականությունը:

Այնուհետև նա իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ:

Սպասվում է, որ երեքշաբթի օրը Ճապոնիայի կաբինետը կհաստատի կոլեկտիվ ինքնապաշտպանության առաջարկը, որը Ճապոնիային թույլ կտա ավելի հաստատուն դեր կատարել միջազգային անվտանգության ասպարեզում: Ճապոնիան ներկայումս սահմանափակում է իր մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:

 Անկախ

Տոկիոյի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է եղել

japԱյսօր Ճապոնիայի մայրաքաղաքի մատույցներում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է  տեղի ունեցել, որի օջախը Տիբա պրեֆեկտուրայից դեպի հյուսիս, 80 կմ խորության վրա է եղել: Երկրաշարժը բազմահարկ շենքերի ճոճման պատճառ է դարձել: Ցունամիի վտանգի, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան:

Մեկ շաբաթ առաջ, մայիսի 5-ին  նույնպես ուժեղ ցնցումներ են եղել Տոկիոյում. Տուժել է 17 մարդ:

Անկախ

Երկրաշարժի ցնցումները զգացվել են մայրաքաղաքում

ol3001399278924 (1)Ճապոնական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Տոկիոյի տարածքում տեղի ունեցած ցնցումներն ըստ Ռիխտերի սանդղակի, հասել են 6,0 բալի: Երկրաշարժի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 17 բնակիչ, այդ թվում`74-ամյա մի կին, որն ուսի հոդախախտ է  ստացել:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ ցնցումների էպիկենտրոնը Իձուսոիմա կղզուց քիչ հեռու  (մոտ 100 կմ Տոկիոյից հեռու) ու 155 կմ խորության վրա է եղել: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Անկախ

Ճապոնիայում վանդալներն Աննա Ֆրանկի օրագրի 100-ավոր կրկնօրինակներ են փչացրել

pic_73c4d72594f8733216029769767c8340Տոկիոյում վանդալները փչացրել են Աննա Ֆրանկի օրագրի 250 կրկնօրինակ, որոնք պահվում էին հանրային գրադարաններում: Բացի այդ, պատառոտել են Աննա Ֆրանկի  մասին կենսագրական գրքերից էջեր` հրեաների նկատմամբ նացիստական Գերմանիայի ռեպրեիայի ու Հոլոկոստի մասին ուրիշ գրքեր:

Անհայտ անձինք ոչ միայն Տոկիոյի , այլև հարևան 2 մարզերի գրադարաններում նման արարքներ են թույլ տվել: Հանրային գրադարանների Տոկիոյի խորհուրդը հայտնել է, որ առայժմ պարզ չեն կատարվածի հանգամանքերը, ինչպես նաև մեղավորները:

Սիմոն Վիզենտալի անվան Հրեական իրավապաշտպան կենտրոնը  ճապոնական իշխանություններին կոչ են արել հետաքննել կատարվածն ու պատժել մեղավորներին:

Աննա Ֆրանկի օրագիրը Հոլոքոստի մասին ամենահայտնի գրավոր վկայությունն է: Աննա Ֆրանկն այն սկսել է գրել 1942-ին, երբ ընդամենը 13 տարեկան էր: Այն ժամանակ նա իր բարեկամների հետ ստիպված էր նացիստական Գերմանիայից փախչել Նիդեռլանդներ: 1944-ին նրանց թաքստոցը հայտնաբերվեց ու այնտեղ պատսպարված մարդկանց ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ: Հոլոքոստից միայն նրա հայրը` Օօտտոն  փրկվեց: Ինքը` Աննա Ֆրնակը մահացավ Բերգեն-Բելզենում, 1945-ին:

Անկախ

Ճապոնուհիները սեքս- գործադուլ են արել

Tokyo gubernatorial electionՃապոնիայի բնակչուհիները դժգոհ են Տոկիոյի նոր նահանգապետից ու դրա համա սեքս-գործադուլ են կազմակերպել: Նման կերպ են որոշել վրեժ լուծել Յոիթի Մասուձոեի համար քվեարկած տղամարդկանցից:  Առողջապահության, աշխատանքի ու բարեկեցության նախկին նախարարը դեռևս 1989-ին հայտարարել էր, որ կանայք կառավարությունում տեղ չունեն:

Իր դիրքորոշումը նա բացատրել է այն բանով, որ իբր կրիտիկական օրերին կանայք կարող են ոչ ադեկվատ լինել: Բնականաբար, այդ հայտարարությունը նա արել է տղամարդկանց ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ, ինչը բուռն վրդովմունք է առաջացրել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում:”Կանայք դաշտանի շրջանում դառնում են անորմալ: Այդ ժամանակ նրանց չի կարելիկարևորագույն որոշումներ վստահել, ասենք` պատերազմ սկսել, թե ոչ”:

Ընտրություններից առաջ “թվիթերում” քարոզարշավ է սկսվել նրա դեմ` “Մուսուձոեին ձայն տված տղամարդկանց սեքսում մերժելու կանանց ասոցիացիայի” կողմից: Այդ ակցիային նախորդ շաբաթ միացել են մի քանի հազար կանայք:  Ակցիայի անանուն կազմակերպիչները գրել են.”Մենք դեմ ենք Մսուձոեին ընտրվելուն, որը կանանց նկատմամբ  իրեն թույլ է տալիս  այդիսի վիրավորական արտահայտություններ անել”:

Մեկ ուրիշ խումբ էլ կայք է թողարկել, որտեղ ներկայացված միջնորդագիրը ստորագրել է գրեթե 3000 օգտատեր: Նրանք գրում են.”Մասուձոեն կանանց թշնամին է: Նա չի սիրում Ճապոնիան: Նա միայն ինքն իրեն է սիրում”:

Սակայն այդ ամենը չխանգարեց, որ Մասուձոեն երեկ հաղթի ընտրություններում: Բարձր պաշտոնի համար 16 թեկնածու էր առաջադրվել: Ճապոնիայի կառավարող կուսակցությունը պաշտպանել էր 65-ամյա Մասուձոեի թեկնածությունը: Նախնական հաշվարկով, նա հավաքել է 2 մլն ձայն (30%), ինչն էականորեն ավելի էր մրցակիցների  ձայներից: Ի դեպ, կանայք ձայն չեն տվել:

Մասուձոեն հանդիպել է լրագրողներին ու իր կողմնակիցներին և խոստացել”Տոկիոն թիվ մեկ քաղաք դարձնել աշխարհում”: Նրան ողջունել է նաև վարչապետ Սինձո Աբեն:

Անկախ

Տոկիոյում ձերբակալել են 450 զույգ կոշիկի գողին

20140129_highheelsԱնսովոր հակումներով հանցագործը ձերբակալվել է Տոկիոյում: 28-ամյա Սե Սատոյի տանը հայտնաբերել են 450 զույգ կանացի կոշիկ, որոնք  նա գողացել է տղամարդկանց ակումբների կին աշխատողներից ու քաղաքի տարբեր բարերից:

Գողն իր տան հետախուզման ժամանակ խոստովանել է, որ կդրանք իր հաճույքի համար է  թռցրել ու իր արարքը նյութական շահ չի հետապնդում: Բոլոր կոշիկները կանոնավոր շարված են եղել  մշտական բնակության վայր չունեցող  Տոկիոյի գործազուրկ բնակչի որմնապահարանի մեջ :

Պարզվեց նաև, որ տվյալ հանցագործությունը նրա կյանքում առաջինը չէ: Անցած աշնանը նա “այցելել” է Ճապոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկն ու այնտեղից,  հասատատության աշխատակիցներին պատկանող 14 զույգ կոշիկ, աչքերի ստվերաներկ, շրթներկ ու օծանելիք թռցրել:

Հանցագործը ձերբակալվել է կարմիր լապտերների թաղամասի բարերից մեկում` թռցրած իրը ձեռքին: Թե ինչ պատիժ է նրան սպառնում` տեղեկություն չկա:

Անկախ

Աշխարհի ամենաբարակ տունը

52db9edf-eb44-739f-eb44-739035a6ff81.photo.0Տոկիոյի ճարտարապետական Mizuishi Architect բյուրոն բարդ պատվեր է իրականացրել.բնակարան է կառուցել 50 քմ եռանկյուն հատվածի վրա, ինչն, ըստ ամենայնի, հաջողվել է:

Անկախ

Հատիկոն 9 տարի ոչ թե տիրոջն էր սպասում, այլ` խորովածի

Hachiko200505-4Շատերը գիտեն ճապոնական Հատիկո անունով շատ պատմությունը, որը 9 տարի ամեն օր գնում էր մետրո` դիմավորելու իր տիրոջը:

Տերն այդպես էլ չեկավ, քանի որ վաղուց մահացել էր: Այս պատմությունը մի քանի անգամ էկրանավորվել է, իսկ  Տոկիոյի կենտրոնում   բրոնզե արձանի տեսքով անմահացած շան անունը  նվիրվածության ու հավատարմության խորհրդանիշ է դարձել:

Սակայն, Սիբույա շրջանի գրականության թանգարանի ներկայացուցիչները,  այլ տեսակետ են հայտնել: Նրանց ենթադրությամբ, Հատիկոյի համառորեն, 9 տարի շարունակ նույն տեղում հայտնվելու պատճառը հավի խորովածն էր` յակիտորին, որով տերը կենդանության օրոք կերակրում էր շանը: Սիրած ուտեստը և ոչ թե տիրոջ հանդեպ հավատարմությունն են Հատիկոյին տարել մետրոյի կայարան, 9 տարի շարունակ: Այս վարկածի համաձայն, մի անգամ, երկարատև գործուղումից վերադառնալով, տերը զարմացած հայտնաբերել է, որ Հատիկոն իրեն է սպասում կայարանում: Այդ արարքի համար նրան պարգևատրել է հավի մի քանի կտոր խորովածով:

Այս օրերին Սիբույայի գրականության հուշաթանգարանում  Հատիկոյին նվիրված ցուցադրություն է: Արժե նշել, որ մեծամասնության համար Հատիկոն այնուամենայնիվ նվիրվածության մարմնացում է: Մեծ հաշվով, այսօր արդեն կարևոր էլ չէ, թե տարիներ շարունակ ինչու էր շունը նույն կայարանում հայտնվում:

Սակայն, շատ հավատարմության նմանօրինակ ապացույցներ  եղել են ու լինում են:

Անկախ

Տոկիոյի քաղաքապետը հեռացել է պաշտոնից

i (1)Նաոկի Ինոսեն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել խոշոր կաշառք վերցնելու մեղադրանքի պատճառով:

Ինոսեն ստիպված խոստովանել է  իր նախընտրական քարոզարշավի նախօրեին կես մլն դոլար վերցնելու փաստը: Այդ գումարը նա ստացել է դեղագործության ոլորտի մի մեծահարուստից:

Ինոսեի հեռանալը կարող է դժվարացնել Օլիմպիադա-2020-ի նախապատրաստությունը, ինչը քաղաքային իշխանություններում նկատելի տագնապ է առաջացրել:

Կրկին Տոկիոյում կկայանան օլիմպիական խաղեր

տոկիո 2020Արգենտինայի մայրաքաղաք  Բուենոս Այրեսում շարունակվում է   միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ /  125 – րդ նստաշրջանը: Ընտրվեց 2020 թ. ամառային  օլիմպիական խաղերի  մայրաքաղաքը: Հավակնորդներն  էին  Մադրիդը / Իսպանիա /, Տոկիոն/ Ճապոնիա /  և Ստամբուլը / Թուրքիա /:

Բացահայտ առավելությամբ  / 60  ձայն /  հաղթեց Տոկիոն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն: Նա ասաց, որ խաղերի անցկացումը կնպաստի իր երկրի  տնտեսության առաջընթացին: «Իրականացվել է պետական ծրագիր , որի շնորհիվ   «ֆուկուսիմա – 1»  վթարված  ատոմակայանի  ռադիացաին   ամբողջովին վերացել է: Ավելին, այժմ Ճապոնիան լուծում է այլ  էներգակիրներ ստեղծելու հարցը: Ծագող արևի երկրում կայանալիք օլիմպիական խաղերով  կհիանա համաշխարհային մարզասերը» , – ընդգծեց  վարչապետը:

ՄՕԿ –ի գործող նախագահ Ժակ Ռոգեն նույնպես  իր համակրանքն է արտահայտել Տոկիոյի ընտրության համար:

Մինչև այս   Ճապոնիայում  անցկացվել են օլիմպիական ևս երեք խաղեր. Տոկիոյում  / 1964 թ. / , Սապպորոյում /  1972 թ. /   և   Նագանոյում / 1998 թ . / :

Ի դեպ, Տոկիոն ասիական միակ քաղաքն է , որը երկրորդ անգամ է դառնում օլիմպիական խաղերի մայրաքաղաք: