Իսրայելի խորհրդարանը արգելել է տոնածառ տեղադրել

Իսրայել, խորհրդարան,տոնածառ Իսրայելի խորհրդարանի խոսնակի գրասենյակից հայտնել են, որ խոսնակը մերժել է խորհրդարանի շենքի առջև տոնածառ տեղադրելու վերաբերյալ պատգամավորների խնդրանքը:

Յուլիյ Էդելշտեյնի ներկայացուցիչ Էրան Սիդիսը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ խոսնակը երեկ մերժել է խնդրանքը, սակայն նշել է, որ խորհրդարանի անդամները կարող են տոնածառ տրամադրել իր գրասենյակում կամ իր կուսակցության հանդիպումների սրահում:

Սիդիսը ավելացրել էր, որ այդ մերժումը Իսրայելի հրեական բնույթի հետ կապ չունի: Նա նշել էր, որ մինչև ուղղափառ եկեղեցու սուրբ ծնունդ տոնելը՝ հունվարի 7-ը, բավականին երկար ժամանակ է տոնածառ տեղադրելու համար:

Իսրայելի արաբ փոքրամասնության Քրիստոնյա ընդդիմության պատգամավորներից մեկը հայտնել է, որ տոնածառը կնպաստի բազմամշակութային միջավայրի և կրոնական ազատության հաստատմանը:

Նախկինում հանրային վայրերում նույնպես արգելել էին տոնածառ տեղադրել: Նազարեթի մոտակայքում գտնվող հրեական քաղաքի քաղաքապետը նախկինում ևս չէր թույլտրել տոնածառ տեղադրել:

 

Տոնածառ` սահնակներից

1387446515_20131216172251Բուդապեշտի Արվեստների պալատի հրապարակը զարդարվել է 365 սահնակներից պատրաստված տոնածառով: Այդ անսովոր արթ-նախագիծը ստեղծվել է Hello Wood դիզայն ստուդիայի ուժերով ու աղքատ ընտանիքների ու ընչազուրկ երեխաների պաշտպանությանն է ուղղված: Տոների ավարտից հետո բոլոր սահնակները նոր տերերի մոտ կհայտնվեն:

Սահնակներով տոնածառը պատրաստվել է ընդամենը մեկ շաբաթում.մոնտաժման համար պահանջվել է վերամբարձ կռունկ ու տասից ավելի աշխատող: Սահնականերով կոնստրուկցիան մետաղական հիմքի վրա է հավաքված:

Տոնածառի կարկասն այնպես է պատրաստված, որ ինստալյացիայի ներս հանգիստ կարելի է մտնել ու անգամ վեր բարձրանալ` հիանալու հսկայական փաթիլով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

տոնածառԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը.

“Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը, և թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, և ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաև մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաև կոչ անել մեր սիրելի երևանցիներին՝ ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տոնական միջոցառումներին”, – նշել է Տարոն Մարգարյանը:

Անկախ