Իսպանիայում անցկացվել է ցլերի ավանդական վազք

Իսպանիա,ցլամարդԻսպանիայի Պամպլոնա քաղաքում Սան Ֆերմինի փառատոնի շրջանակներում անցկացվել է ավանդական դարձած ցլերի վազքը, որոնց ուղեկցել են քաղաքի ամենահամարձակները: «Էնսյերո» կոչվող այս գունեղ միջոցառումը այս տարի անցել է առանց դժբախտ պատահարների: Ցլերի կոտոշների հարվածից միայն մեկ մարդ է տուժել, երեք հոգի վնասվել են ընկնելու պատճառով: Ցլերից մեկը ևս վնասվածք է ստացել, սակայն նրան փոխարինել են 5 նորերը:

«Էնսյերոն» անցկացվում է հետևյալ կերպ. ցլերը և նրանց համարձակ ուղեկիցները վազել են 850 մետր երկարություն ունեցող ցանկապատված փողոցով 2 րոպե 25 վայրկյան ժամանակահատվածի ընթացքում: Մրցամարտի մասնակիցները կանոնների խախտման դեպքում տուգանվում են 200 եվրոյով, իսկ վազքին հետևել ցանկացողները վճարում են 3 եվրո: Երեկոյան այդ նույն ցլերը դուրս են եկել Իսպանիայի լավագույն տորեադորների դեմ: Սան Ֆերմինի փառատոնը կտևի 8 օր:

Անկախ

 

 

Իսպանիայում 35 տարվա մեջ առաջին անգամ արգելվել է ցլամարտը

o_533787

 

Մադրիդում 35 տարվա մեջ առաջին անգամ է  արգելվել է ցլամարտը:  Որոշումը ընդունվել է նախորդ մրցելույթի ժամանակ միանգամից 3 մատադորի լուրջ վիրավորվելու պատճառով:

Ծանր վիրավորվել էր հայտնի ցլամարտիկ Դավիթ Մորան. Նրա ոտքը ցուլը կոտոշով ծակել էր: Հիմա էլ նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում:

Չնայած ցլամարտի հակառակորդները հանդես են գալիս այդ «բարբարոսական սպորտի դեմ», այնուամենայնիվ, ամեն տարի շուրջ 2 հազար  ցլամարտ է տեղի ունենում: Այն մեծ թվով երկրպագուներ ունի, նրանցից է նաև գործող վարչապետ Մարիանո Ռահոյը: Ցլամարտը գնահատողներն այն համարում են արվեստի հնագույն տեսակ, որն ազգային պատմության մեջ խոր արմատներ ունի:

Անկախ

Իսպանիայում ցլամարտը երկրի մշակութային արժեք ընդունելու մասին օրենքը ստորագրվեց

korrida3Իսպանիայի խորհրդարանը երեկ  հավանության է արժանացրել կառավարող Ժողովրդական կուսակցության կողմից ներկայացված  օրենքը, որով  ցլամարտը երկրի մշակութային արժեք է ճանաչվում: Սեպտեմբերին այն հավանության էր արժանացել նաև երկրի Կոնգրեսի պատգամավորների կողմից (Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը):

Օրենքի վերանայման համար հիմք են  ծառայել Իսպանիայի այցեքարտերից մեկի`ցլամարտի ”ժողովրդական” տոնի համար 580 հազար կողմնակիցների ստորագրությունները:

Ինչպես նշել է Ժողովրդական կուսակցությունից  սենատոր Սեբաստիան Ռուիս Ռեյեսը,”օրենքի ընդունումը ուղի է հարթում, որ Կատալոնիայում ընդունված ցլամարտի արգելքը այդ ինքնավար մարզում վերանա”:

Իսպանիայի կառավարությունը մտադիր է հասնել այն բանին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցլամարտը համաշխարհային մշակութային արժեք ճանաչի: