Մշակութային միջոցառում Ցյուրիխում

Մշակութային միջոցառում Ցյուրիխում   Մարտի 24-ին Ցյուրիխի «Թոնհալլե» համերգային սրահում «100 համերգ` 100-ամյակին» Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգաշարի շրջանակներում կայացավ «ՀԵՐԵՍ» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի և Ցյուրիխ Կանտոնի ադմինիստրացիայի մշակութային բաժնի կողմից համատեղությամբ կազմակերպած «Երբ խաչվում են ժամանակներն ու մշակույթները» խորագրով համերգը, որն անցկացվում էր Շվեյցարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Համերգը ողջույնի խոսքով բացեցին Շվեյցարիայի պետական խորհրդական Հանս Ալթհերը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը, ով փոխանցեց դեսպան Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր հայ ժողովրդի դարավոր պատմության մեջ մշակույթի ունեցած դերը` ընդգծելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի` մշակույթի միջոցով վերածնվելու և հայկական ինքնությունը պահպանելու խորհուրդը:

Երեկոյի ընթացքում համատեղ ծրագրով հանդես եկան հայ և շվեյցարացի երաժիշտներ, որոնք կատարեցին Բեթհովենի, Բրամսի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Եկմալյանի և այլ կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները:

Համերգին ներկա էին հայ և շվեյցարացի բազմաթիվ ունկնդիրներ, այդ թվում` Ցյուրիխի տեղական իշխանության և Շվեյցարիայի գերմանախոս մասի հայկական համայնքի ներկայացուցիչները:

 Անկախ

Լևոն Արոնյանի համար դժվարին, բայց լուծելի խնդիր

Լևոն aronyany-2-rd-turum--u22348-1Ցյուրիխում այսօր կավարտվի շախմատի գերմրցաշարը: Վերջին` 5-րդ տուրում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, հանդես գալով սև խաղաքարերով, խաղաղ դաշն կնքեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանդի հետ:

Խաղաղ ելք ունեցավ նաև Հիկարու Նակամուրա- Բորիս Գելֆանդ պարտիան:

Կառլսենը վաստակած 8 միավորով առաջին տեղում է: Լևոն Արոնյանը եթե հաղթի Ֆաբիանո Կարուանային,  կշրջանցի Կառլսենին և կգրավի առաջին տեղը: Բայց դա դժվար է անել, նրա մրցակիցը խաղում է սպիտակներով:

Ի դեպ, մրցակիցերը ներկայումս 41 քայլ են կատարել, իտալացի գրոսմայստերը վերջնախաղում մեկ զինվոր ավելի ունի: Պարտիան շարունակվում է: Ընդ որում, երկու շախմատիստներն էլ կարող են հաղթել:

Հավելենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր:

Անկախ

Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ հանդիպումում բավարարվեց խաղաղ արդյունքով

լևոն1358084660,81Ցյուրիխում անցկացվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում մրցեցին առաջատարները` առաջին տուրում իրենց օգտին հաղթանակներ գրանցած նորվեգացի, աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը և ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նրանից հետո երկրորդ տեղը զբաղեցնող Լևոն Արոնյանը:

Հայաստանի ներկայացուցիչը խաղում էր սևերով: Պարտիան գրավիչ էր և գեղեցիկ: Կառլսենը փորձեց նպաստավոր դիրք ում հայտնվել, սակայն Արոնյանը զինվորի զոհաբերությամբ հակախաղի գերադասելի հնարավորություններ ստացավ:

Ի վերջո, 40-րդ քայլին գրոսմայստերները խաղաղ դաշն կնքեցին: Թերևս, վերջնախաղում Արոնյանն առավելություն ուներ, բայց համարձակ քայլի դիմել չցանկացավ և բավարարվեց խաղաղ արդյունքով:

Լևոնը և Մագնուսը վաստակած 3-ական միավոր շարունակում են գլխավորել աղյուսակը:  Այս մրցաշարում  հաղթանակը գնահատվում է 2, ոչ-ոքին` 1 միավորով:

Անկախ

Լևոն Արոնյանը կմրցի շախմատի աշխարհի չեմպիոնի հետ

լևոնAronian-CarlsenՑյուրիխում շարունակվող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում այսօր Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։  Վերջինս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին  տեղում է, նրան հաջորդում է Արոնյանը:

Ուշագրավն այն է, որ այս երկու շախմատիստներն էլ նախորդ տուրում հաղթել են մրցակիցներին և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Երկրորդ տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանան կմրցի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի, ամերիկացի Հիկարու Նակամուրան`  Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ։

Անկախ