ԱՄՆ-ում անսովոր ցրտերը երկրի բյուջեի վրա 5 մլրդ դոլար են նստել

i (1)ԱՄՆ-ում անսովոր ցրտերի պատճառած վնասը կազմել է 5 մլրդ դոլար:

Planalytics ընկերության տվյալներով, որը զբաղվում է բիզնեսի վրա բնության ազդեցության գնահատմամբ,  ԱՄՆ-ի կենտրոնական ու արևելյան նահանգներին պատած սառնամանիքը լուրջ վնաս չի հասցրել ենթակառուցվածքներին, սակայն 21 մարդու կյանք է խլել:

Ընկերությունը նշել է,  2010-ին ցուրտը շատ ավելի մեծ վնաս է պատճառել երկրին` 25-30 մլրդ դոլար: Դրա համար էլ փորձագետները կասկածում են, որ այս ցրտերը կարող են ԱՄՆ 17 –տրիլիոնանոց տնտեսոության աճման տեմպերի վրա ազդել: Նրանք կարծում են, որ վնասը կփոխհատուցվի եղանակի տաքացման հետ:

Օդերևութաբանական ծառայությունից արդեն հայտնել են, որ մոտ ժամանակներում երկրում եղանակի էական տաքացում է սպասվում:

ԱՄՆ-ում ցուրտն ու առատ ձյունը 16 մարդու կյանք են խլել

i (2)Անսովոր ցրտերի ու առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում 16 մարդ է մահացել:

Մահացու դեպքերը գրանցվել են Միչիգան, Ինդիանա, Վիսկոնսին, Իլինոյս, Միսսուրի նահանգներում, որտեղ սնդիկի սյունը տեղ-տեղ իջել է մինչև -500 Ցելսիուս: Զոհերի մեծ մասը մահացել է ցրտահարության, ոմանք էլ ԱՏՃՊ-ի հետևանքով:

Անսովոր եղանակի պատճառով որոշ նահանգներում արգելվել է ավտոտեղաշարժը, դպրոցներում դադարեցվել են պարապմունքները, փակ են պետհիմնարկները: Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի ու Հյուսիս-Արևելյան օդանավակայաններում ավելի քան 6 հազար չվերթ, 20 հազար թռիչք է հետաձգվել:

Ներկայում Կոլորադոյի լեռներում զանգվածային փրկարարական աշխատանքներ են ծավալվել Ուեյլ քաղաքի մոտ: Այնտեղ,  ԱՄՆ լեռնադահուկային կուրորտներից մեկում ձնահուսինի հետևանքով 4 մարդ է անհետ կորել: