Կետորսության արգելումից հետո փառատոնի ընթացքում տղամարդիկ ձևացրել են, թե կետ են որսում

Whale Festival - Nagato - Japan1Ճապոնիայում փառատոնի ժամանակ հսկայական կետի խաղալիք կրկնօրինակն օգտագործվել է հանդիսատեսին զվարճացնելու համար:

Կիրակի օրը Նագատոյում հարյուրավոր մարդիկ կանգ են առել դիտելու Կայոյի կետի փառատոնի շրջանակներում կազմակերպված տարօրինակ ցուցադրությունը, որի ընթացքում տեղաբնակները ձևացնում էին, թե կետ են որսում:

Ներկայացման ընթացքում կետորսները նախքան կետին ափ տանելը շինծու կենդանու վրա ցանց են նետել և կապել պարաններով:

Չնայած Ճապոնիայում կետորսության ավանդույթը սկսվել է հազարավոր տարիներ առաջ՝ այնուամենայնիվ փառատոնը ներկայացրել է 12-րդ դարի կետորսական ավանդույթը, երբ կետորսները սկսել են օգտագործել եռաժանիներ և ցանցեր:

Kayoi Whale Festival - Nagato - JapanԿետորսները ենթադրվող կետին հանել են ցամաք և խաղալիք կենդանուն փայտե տախտակի վրա՝ իրենց գլխավերևում բռնած տարել այնտեղ, որտեղ սկսվել է փառատոնը: Այդ ընթացքում հանդիսատեսն ուրախ ծափահարում էր:

Այնուհետև, ավանդական կետորսները ոտքերը ծալած նստել են դեմքով դեպի խաղալիքը և սկսել երգել ու ձեռքերը վերև բարձրացնել:

 

Անկախ

Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

«Իմ Հայաստան»,փառատոնՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը:
Երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը:
Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճում համախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միայն միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները»,
 – նշել է կառավարության ղեկավարը:
«Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնԸնդգծելով, որ այս փառատոնը հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ դրսևորում է, վարչապետը հորդորել է մասնակիցներին շարունակել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք ձեր ուրույն նպաստն եք բերում այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին, տարածելով ազգային հարուստ մշակութային ավանդույթները», -հավելել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:

 

Մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային 11-րդ թատերական փառատոնը

middle_a87bc270dc1a384ffdd4c295b4b842a8ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ն ս. թ. մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան/: Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:

Ճապոնիայում 9 հազար տղամարդ մասնակցել է «Մերկերի փառատոնին» (լուսանկարներ)

1 Ճապոնիայում ավելի քան 9 հազար տղամարդ հավաքվել է մասնակցելու «Hadaka Matsuri» անունով հայտնի «Մերկերի փառատոնին», որի շրջանակներում նրանք պայքարել են «շինգի» կոչվող հաջողության կապոցին արժանանալու համար: Օկայամա քաղաքում «մավաշի» 2 (1)ավանդական կտորով փաթաթված հազարավոր տղամարդիկ հավաքվել են մի մեծ տաճարում և պայքարել հոգևոր առաջնորդի կողմից օդ նետված կապոցները բռնելու համար: Ըստ ճապոնական ավանդության՝ «շինգին» տարվա ընթացքում հաջողություն է բերում տիրոջը: «Մերկերի փառատոնը» Ճապոնիայում 500 տարվա պատմություն ունի:

Երիտասարդության համաշխարհային օրը Ռիոյի լողափում բացվել է պատարագով

130723211957_copacabana_beach_304x171_reutersՀարյուր հազարավոր կաթոլիկներ են հավաքվել Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին` երկու տարին մեկ անցկացվող կաթոլիկ փառատոնի Երիտասարդության համաշխարհային օրվա բացմանը: Փառատոնի գագաթնակետը հինգշաբթի է լինելու, երբ Հռոմի պապն այցելի լողափ:Երիտասարդության համաշխարհային օրվա բացումը պատարագով է եղել` Ռիո դե Ժանեյրոյի արքեպիսկոպոս Օրանի Ժուան Տամպեստի հետ: Նա ողջունեց փառատոնի մասնակիցներին, որը 5 օր կտևի ու,  սպասվում է, որ  կհավաքի ողջ աշխարհից  մեկուկես մլն մարդու:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը՝ ԻԿՕՄ ՍԵԿԱ-ի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում

hqdefault2009 թվականից ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած 2013 թ. «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում: Հայտերի ուսումնասիրումը տեղի է ունեցել 2013 թ. մայիս ամսին, որի արդյունքում «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը  մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ/ՍԵԿԱ-ի 2013 թ. տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն 2013 թ. օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր  չունեն աշխարհագրական հայրենիք /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/: Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները:

 

Լայպցիգում գոթական փառատոն է

-Այս օրերին Լայպցիգում գոթական ամենամյա ավանդական փառատոն է անցկացվում:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում է ժամանակակից երաժշտության ծանր ոճի ու հագուստի  “գոթական” ոճի 20 հազար երկրպագու: