Թուրքիայում կրկին հանքավայր է փլուզվել

հանքահորի փլուզում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակի նահանգի հանքավայրերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` 9 հանքափոր մնացել է գետնի տակ: Փլուզման պատճառները առայժմ հայտնի չեն: Փրկարարական աշխատանքները սկսվել են, հատուկ ջոկատները փորձում են անցք բացել և դուրս բերել հանքափորներին:

Զոնգուլդակում, որը համարվում է Թուրքիայի հանքարդյունաբերության կենտրոնը, 1992 թվականին խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանոքով 263 հանքափոր էր զոհվել:

Ավելի քան 10 մարդ է մնացել Չինաստանում փլուզված թունելի ավերակների տակ

1136-390x290Չինաստանի Գույչժոու նահանգում ավտոմոբիլային ճանապարհի վրա է փլուզվել թունելը, փլատակների տակ 3 մարդ է մնացել, հաղորդում է  Росбалт-ը:

Դեպքը տեղի է ունեցել Շիցյանում, կիրակի երեկոյան, օգոստոսի 10-ին: Թունելը փլուզվել է շինարարական աշխատանքների ժամանակ: Փրկարարների տվյալերով, ավերակների տակ գտնվողները թունելի մուտքից 600 մ հեռավորության վրա են գտնվում:

Հիմա տեղում աշխատում են ոսիկանները, բժիշկները, շինարարական աշխատանքների տեխնիկական անվտանգության պատասխանատուները:

Բրազիլիայում փլուզվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախագծի շրջանակներում կառուցված ուղեկամուրջը

bus1Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ենթակառուցվածքների նախագծի մաս կազմող ուղեկամուրջը փլուզվել է ներքևում գտնվող մեքենաների վրա:

Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Բելո Հորիզոնտիի ուղեկամուրջը փլուզվել է հինգշաբթի կեսօրին: Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով զոհվել է առնվազն մեկ մարդ, իսկ 10-ը վնասվածքներ են ստացել:

Հեռուստասեսությամբ հրապարակված լուսանկարներում փլատակների տակ երևում են դպրոցական ավտոբուս և այլ մեքենաներ:

Դեռևս պարզ չէ, թե այդ մեքենաների մեջ մարդիկ եղել են, թե ոչ:

 

Անկախ

 

Հնդկաստանում եռահարկ շենք է փլուզվել.կան զոհեր

o_618836Հնդկաստանի մայրաքաղաքում երեքհարկանի շենք է փլուզվել: Դեպքը տեղի է ունեցել ՆյուԴելիի հյուսիսում: Դրա մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները:  Զոհվել է 4 մարդ, շուրջ 20-ը գտնվում են փլատակների տակ: Կատարվածի հանգամանքները ստուգվում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում

փլուզումՀՀ տրանսպորտի և կապի   նախարարության                                                       լրատվական ծառայությունից Անկախին հայտնում են, որ հունիսի 16-ին` ժամը  17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով  փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։

Մեղրիի  ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։

Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող  հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։

 

Մեղրիի ճանապարհաշինարարները  վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։

Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։

Անկախ

 

 

 

Փլուզվել է Մալիշկայի գյուղամիջյան ավտոճանապարհը

 ՄալիշկաՀունիսի 10-ին, ժամը 10.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 5-ին փլուզվել է Վայոց ձորի մարզի Մալիշկայի գյուղամիջյան ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ տեղի է ունեցել ավտոճանապարհի եզրային հատվածի փլուզում (մոտ 2 մ լայնությամբ և 40 մ երկարությամբ):

Փարիզում կամուրջը փլվել է «սիրային կողպեքների» ծանրությունից

Ponts des ArtsԶբոսաշրջիկներին տարհանել են Փարիզի ամենախորհրդանշական կամուրջներից մեկի վրայից, որը հազարավոր սիրային կողպեքների ծանրության տակ սկսել է քանդվել:

Pont des Arts կամուրջի մի մասը սկսել է քանդվել կիրակի գիշերը, որից հետո ոստիկանությունը մինչ այսօր փակել է այդ տարածքը:

Զբոսաշրջիկների մոտ սովորույթ է դարձել որպես ռոմանտիկ ժեստ այդ կամուրջի վրա իրենց անուններով կողպեք ամրացնելը և բանալին գետը գցելը, սակայն կողպեքների ծանրությունը վնասում է մետաղական կամուրջը, որը կառուցվել է 1804թ-ին և հետագայում վերակառուցվել 1980-ականներին:

Այս սովորույթը մեծապես քաջալերել են Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, որոնք շատ ժամանակ են անցկացրել Փարիզում՝ նախքան Իտալիայում ամուսնանալը:

Փետրվարին երկու ամերիկացիներ Փարիզում սկսել են «Ոչ սիրային կողպեքներին» ակցիան՝ ընդդիմանալով քաղաքի շուրջը սփռված շուրջ 700,000 կողպեքներին:

Փարիզի քաղաքապետը երկար ժամանակ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել այդ վանդալիզմի դեմ, սակայն կամուրջի փլվելը կարող է փոխել նրա որոշումը:

 Անկախ

Տրանսպորտի և կապի նախարարության մասնագիտական խումբը մեկնում է սողանքային գոտի

 փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հաղորդեցին, որ հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձևավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ և ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Անկախ

Մանկապարտեզի զբոսահրապարակը գետնի տակ է անցել

m_585421Կոլիմի Սոկոլ ավանի մանկապարտեզի տարածքում տեղի է ունեցել հողի նստեցում: Փոս է գոյացել` 6-8 մ խորությամբ ու 10-15մ տրամագծով: Մանկական ճոճանակներ են ընկել.բարեբախտաբար ոչ ոք չի տուժել:

Մագադանի մարզի ԱԻՆ գլխավոր վարչության մամլո ծառայությունից հայտնել են, որ փրկարարները կատարում են տեղանքի ուսումնասիրություն ու պատրաստվում են փոսալցման աշխատանքներին:

Այդ մանկապարտեզը կառուցվել է 1986-ին, կեղտաջրերի հին  սարքավորումների վայրում: Դրանց բետոնե սալերը ծածկված են հողաշերտով, որոնք,ըստ ամենայնի, կորցրել են ամրությունը, ու կոտրվել զբոսանքի հրապարակում,պատմել է  ավանի  գլխավորի պաշտոնակատար Տատյանա Լուկինան ու հավելել, որ «մանկապարտեզի տարածքում կեղտաջրերի հեռացման համակարգի մասին աշխատակիցներից ոչ ոք չի իմացել»:

Սակայն, փրկարարները կոտրված բետոնե սալերի տակ գտել են մի խաղալիք` 1971 թ արտադրության մակնշմամբ; Բարեբախտաբար, 236 փոքրիկի համար նախատեսված շենքը նույնպեսչի վնասվել:

Անկախ

Ներքին Ծաղկավանում տուն է փլուզվել, 84-ամյա բնակիչը մահացել է

փլուզումՄայիսի 20-ին, ժամը 09.57-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղի 1-ին փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի պատը. հավանական է, որ կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել, որ կրաշեն տան (6×10) ննջասենյակի արտաքին երկշերտ պատի ներսի հատվածը (մոտ 16 քմ) փլուզվել է մահճակալի վրա:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1930 թ. ծնված Ս. Յ.-ի դին:

Ողջ գիշերվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհն արդեն երթևեկելի է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-16:10-ի սահմաններում, տեղի էր ունեցել սարի մասնակի փլուզում: 150-200 մետր բարձրությամբ  հսկա ժայռաբեկորները, որոնց  ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը:

փլուզում1ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ անմիջապես ձեռնարկվեցին համապատասխան միջոցառումներ՝ ճանապարհը ժայռաբեկորներից մաքրելու և երկկողմանի երթևեկելի դարձնելու համար:

Ելնելով արտակարգ իրավիճակից, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների բարդությունից, բացի այս ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից, ճանապարհը մաքրելու  աշխատանքներում ներգրավվել էին նաև «Իջևանի» ճանշինի աշխատակիցները:

Մինչ այդ՝ ժայռաբեկորները մանրացնելու նպատակով պայթեցման աշխատանքներ կատարեցին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:

Ճանապարհի մաքրման աշխատանքների ընթացքը տեղում կազմակերպում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը:


Վթարից անմիջապես հետո սկսված և ամբողջ գիշեր շարունակված օպերատիվ և կազմակերպված աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ սեղմ ժամկետում ճանապարհը մաքրել ժայռաբեկորներից և արդեն լուսադեմին այն երկկողմանի երթևեկելի էր:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Անկախ

Սարի ամբողջական փլուզումը երկկողմանի փակել է Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը

փլուզումՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին , որ  մայիսի 18-ին՝ ժամը 15.30-16.10-ի սահմաններում,  Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:

Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:

Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:

Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:

 

Անկախ

Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում

փլուզումՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  26-ին` ժամը 04:00-ի  սահմաններում,  Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման  միջպետական  նշանակության  ավտոճանապարհի  77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:

Կատարվում են  մաքրման աշխատանքներ:

Երթևեկությունը երկկողմանի բաց է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Հարավային Կորեայում փլուզված շենքի ավերակներում զոհվածների թիվը հասել է 10-ի

1201-390x290Հարավային Կորեայի Քենջու քաղաքում շենք է փլուզվել,զոհվել է 10 մարդ, 14-ը համարվում են անհետ կորած:

Շենքի սրահում 565 ուսանող է եղել, որոնք հավաքվել են նշելու օտար լեզուների Պուսանյան համալսարան ընդունվելը: Ոստիկանության տվյալներով, տուժել է 112 մարդ, 17-ը ծանր վնասվածքներ են ստացել:  Զոհերն 9 ուսանողներ են ու կազմակերպիչը:

Տեղում 400 հրշեջ, ոստիկան ու զինվորական է աշխատում:

Անկախ

Փլուզում Արցախի պողոտայում

Լուսանկարը` Mes.am-ի

Լուսանկարը` Mes.am-ի

Փետրվարի 12-ին, ժամը 05.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքը փլուզվել է:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ ոչ բնակելի վթարային երկհարկանի շենքի (Արցախի պողոտայի 4-րդ նրբանցք թիվ 10 շենք, նախկինում` գեղարվեստի ուսումնարան) տանիքն ամբողջությամբ (մոտ 500 քմ) փլուզվել է 1-ին հարկի առաստաղին:

Ելնելով փլուզված տարածքի արտաքին զննումից` զոհեր և տուժածներ չկան:

Փլուզման վտանգի առկայության պատճառով` շինության ներսում զննում չի իրականացվել:

Տեղում իրականացվել է վտանգավոր տարածքի սահմանազատում:

Carrefour սուպերմարկետի տանիքն ընկել է հաճախորդների վրա

ницца-390x290 (1)Ֆրանսիայում, Carrefour սուպերմարկետի տանիքի մի հատվածը քանդվել է,. դրա հետևանքով 2 մարդ թեթև վնասվածքներ են ստացել:

Դեպքը կատարվել է Նիցցայի արվարձանում, Լազուրե ափին: Տեղական ժամանակով 17:30-ին, երբ խանութում շատ մարդ կար, քանդվել է  տանիքից 200 քմ հատված:

Ականատեսների խոսքով, փլատակների տակ էլի մարդիկ կան, սակայն փրկարարները հավատացնում են, որ ավերակների տակ ոչ ոք չի հայտնաբերվել:

Անկախ

Բաքվում ճանապարհի վրա փլվել է բնակելի շենք

բաքուԲաքվում անմիջապես երթևեկելի մասում փլվել է բնակելի  հինգ հարկանի շենք: Շենքը գտնվում էր Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն դեպքը տեղի է ունեցել շինարարների սխալ հաշվարկների պատճառով:

Փրկարարները գտել են երկու մահացածի մարմին, որը հաստատել են նաև տեղի ԱԻՆ-ից: Զոհվածները փլվելու պահին կայանած են եղել  տան մոտ:Նրանց մահը հաստատել են նաև տեղական ԱԻՆ-ից: Փլուզման արդյունքում յոթ ավտոմեքենա վնասվելէ, պատահարի ժամանակ շենքում մարդ չի եղել:

Փլուզման վայր հասել են ԱԻՆ -ի լրացուցիչ ջոկատներ և տեխնիկա: Փողոցները լիովին մաքրել են փլատակներից,հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

 

Փլուզում Գորիս քաղաքում

ՓլուզումՀունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տունը 1.5 հարկանի է, վթարային, կառուցված` 1932 թ., գտնվում է սողանքային գոտում:
Փլուզվել է տան արտաքին կողային պատը (25 քմ):

Ստամբուլում երեք հարկանի շենք է փլվել, կան տուժածներ

ստամբուլ, փլուզումՍտամբուլի Ֆաթիհ թաղամասում երեք հարկանի շենք է փլվել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Դեպքի վայր են հասել փրկարարները, շտապ օգնության և ոստիկանական ծառայությունը: Նախնական տվյալներով երեք մարդ է վիրավորվել: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ են մնացել:

 

Անկախ

ԱԳՆ. Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել

լատվիա, փլուզումՍիվիլՆեթ-ը՝ հղում անելով ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությսնը, գրում է, որ նոյեմբերի 21-ին Ռիգայում Maxima սուպերմարկետի շենքի փլուզման հետևանքով զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ զոհերի թիվը, համաձայն վերջին տվյալների, հասել է 32-ի։ Տասնյակ մարդիկ դեռևս շարունակում են մնալ փլատակների տակ, այդ իսկ պատճառով զոհերի թիվը, ըստ ամենայնի, կաճի։ Նշենք, որ նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով ժամը մոտ 20։00-ին, փլվել էր առևտրի կենտրոնի շենքի պատերից մեկն ու տանիքը։ Երբ դեպքի վայր էին ժամանել փրկարարները և սկսել էին մաքրել փլատակները, փլվել էր պատերից ևս մեկը։

Շարունակություն`սկզբնաղբյուր կաքում: