Քլինթոնը խորհուրդ է տալիս` չճնշել Իրանին

o_713440Ամերիկյան դիվանագիտության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնը սենատորներին խորհուրդ է տվել մոռանալ Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման մասին, քանի որ դրանից հնարավոր է երկրի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները տեղի չունենան: Դրանում քաղաքական գործիչը համամիտ է նախագահ Օբամայի հետ:

“Մենք պետք է դիվանագիտությանը հնարավորություն տանք, ընդ որում, չմոռանանք այլ տարբերակների մասին: Պատժամիջոցները այսօր միայն կողմերին կգցեն ձեռքբերված “դիվանագիտական բարձունքներից”:

Ի դեպ, Քլինթոնը միշտ էլ կողմ է եղել պատժամիջոցներին, սակայն, հիմա, նրա խոսքով, դրա ժամանակը չէ: Մինչդեռ, ամերիկյան քաղաքական գործիչները մտադիր են լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու մասին օրենք պատրաստել: Օբաման խոստացել է, որ ինքը կարգելափակի այն, եթե իրեն ուղարկեն ստորագրելու:

Ավելի վաղ “վեցնյակն” ու իսլամական պետությունը համաձայնության էին եկել, որ Իրանը կնվազեցնի ուրանի հարստացումը մինչև 5%, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կհանեն Իրանի նկատմամաբ պատժամիջոցների մի մասը: Նախօրեին Արևմուտքը  երկրի հաշվին է փոխանցել ավելի քան 500 մլն դոլարի սառեցված  առաջին ակտիվները:

Անկախ 

Հիլարի Քլինթոնը վստահ գնում է դեպի նախագահություն

ol3001374740945«McClatchy-Marist Poll» հրապարակած վարկանշի համաձայն, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2016-ին Միացյալ նահանգների նոր նախագահ դառնալու բոլոր շանսերն ունի: Ըստ այդ վարկանշի, պարզ է դառնում, որ Քլինթոնի ժողովրդականությունը գրեթե 5 անգամ գերազանցում է իր դեմոկրատ-գործընկեր Ջո Բայդենի նույն ցուցանիշը, իսկ դա նշանակում է, որ Հիլարին էականորեն ավելի մեծ շանսեր ունի դեմոկրատական ուժի կողմից առաջադրվելու  որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ իր հարազատ երկիրը  լրիվ հասունացել է այն բանի համար, որ պետությունը կին ղեկավարի: Նա հավելել է, որ շատ կուզենար ամերիկյան ժողովրդի համար նման կարևոր իրադարձության ականտեսը դառնալ:

Բիբերը Քլինթոնին հայհոյելուց հետո զանգահարել է նրան

justin-bieber-personally-apologizes-to-bill-clinton-after-slamming-himՋասթին Բիբերը զանգահարել և ներողություն է խնդրել նախկին նախագահ Բիլ Քլինթոնից վերջերս հրապարակված հոլովակում նախկին նախագահի լուսանկարի վրա մաքրող հեղուկ լցնելու և նրա հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար:

Քլինթոնի օգնականը հաստատել է այդ տեղեկությունը, իսկ Բիբերը չորեքշաբթի երեկոյան Tweeter կայքում գրառում է կատարել այդ մասին:

TMZ-ի տարածած հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես է Բիբերը գիշերային ակումբում միզում հատակը մաքրելու կտորի համար նախատեսված դույլի մեջ և դուրս գալիս ռեստորանի խոհանոցից:

Այնուհետև Բիբերը մաքրող հեղուկ է լցնում Քլինթոնի նկարով ցուցանակի վրա և վիրավորական արտահայտություններ ասում նախկին նախագահի հասցեին: Դեպքը տեղի էր ունեցել Նյու Յորքում այս տարվա սկզբին:

E! Online-ի տեղեկություններով՝ Բիբերը Քլինթոնին հայտնել է, որ ինքը մեծ սիրով կաջակցի նախկին նախագահին և նրա ընտանիքին պատկանող Clinton Global Initiative մարդասիրական ընկերության գործերին:

Քլինթոնը Բիբերին պատասխանել էր, որ եթե դա երգչի կյանքի ընթացքում նրա կատարած ամենավատ արարքն է, ապա ամեն ինչ լավ է: