Իրաքի իսլամիստները քրիստոնյաներին քարանձավներ են քշում

o_992344Վաշինգտոնը վերսկսել է ռազմական օպերացիան Իրաքում: Օդային հարձակումների մասին հրաման է արձակել Օբաման: Զինյալների դիրքերի ուղղությամբ կետային հարվածներ արդեն հասցվել են: Պայքար է գնում ծայրահեղականների ու «Իսլամական խալիֆայության» միջև , ովքեր ահաբեկում են երկրի ազգային փոքրամասնությանն ու փորձում են մայրաքաղաք մտնել:

« Իսլամական հանրապետության» ահաբեկիչներից փրկվել ցանկացող փախստականների թիվն օրեցօր աճում է: Հիմա, տարբեր տվյալներով, նրանք 40-200 հազար են: Ամենաշատը տուժում են տեղի քրիստոնյաները` եզդիները, ովքեր թողել են արմատականների շուրջկալած Սինջար քաղաքն ու հիմա թաքնվում են լեռներում, որտեղ չկա խմելու ջուր, մթերք: Շատերն են խոսում արդեն քաղցած մահվան մռայլ հեռանկարի մասին ու չեն հավատում, որ ինչ որ տեղից օգնություն  կստանան:

«Մեզ գործողություններ են պետք և ոչ թե խոսակցություններ: Իշխանությունները մեզ շատ բան են խոստանում, սակայն իրականում, պարզվում է, որ դա սուտ է:»,-ասում է Արկան Շամունը:

Նրանց հնարավորության դեպքում փորձում են օգնել քրդերը` և Իրաքից, և հարևան Սիրիայից: Փորձում են եզդիների համար մարդասիրական միջանցքներ բացել, սակայն ստեղծված իրավիճակը բարենպաստ չէ դրա համար: Լեռան ստորոտում գտնվող բնակավայրերի մեծ մասը գրավել են իսլամականները, որոնք մտադիր չեն նահանջել ու կրոնական բոլոր փոքրամասնություններին պատերազմ են հայտարարել: Նրանց  ուլտիմատում են ներկայացրել` իսլամ ընդունել կամ մեռնել:

Առաջին անհրաժեշտության բոլոր մթերքներն ու ապրանքները բռնագրավում են, զոհերի թիվը հարյուրներով է հաշվվում:  Ռուսական ԱԳՆ-ն համաշխարհային ընկերակցությանը կոչ է անում միավորվել ահաբեկչության դեմ պայքարում:

«Իսլամական արմատականների անօրենություններն ամենավճռական քննադատության է պետք ենթարկել:Իրաքի իրադարձություններն ապացուցում են, որ ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պայքարի համար պետք է  գործի դրվեն  համաշխարհային ընկերակցության բոլոր ջանքերը` բացառելով երկակի ստանդարտները», հայտարարվել է Սեննայա հրապարակում:

Փախստականների խնդիրը խոստացել է լուծել ՄԱԿ-ը: Կազմակերպությունում հայտնել են, որ Իրաքի հյուսիսից քրիստոնյաներին տարհանելու բոլոր տարբերակները դիտարկում են:

Իրաքի իշխանություններն էլ հավատացնում են, որ իրավիճակը վերահսկում են ու լավատեսական ապացույցներ բերում մարտի դաշտից, որոնցից մեկն էլ` Իրաքի Քրդստանում 45 զինյալի ոչնչացումն է :

Մալազիայում քրիստոնյաներին արգելեն են օգտագործել «Ալլահ» բառը

malaziaՄալազիայի դաշնային դատարանի հաստատած որոշման համաձայն՝ ոչ մուսուլմաններին արգելվել է օգտագործել «Ալլահ» բառը: Այսուհետ Մալազիայի քրիստոնյաների կողմից այս բառի կիրառումը հանցագործություն կհամարվի: Երկրի քրիտոնյաները բողոքում են այս որոշման դեմ, քանի որ «Աստված» բառը և արաբերեն և մալազիերեն նույն կերպ է հնչում՝ «Ալլահ»: Նրանք պաշտպանում են պատարագների ժամանակ «Ալլահ» բառը արտասանելու իրենց իրավունքը՝ նշելով, որ այն իսլամական ծագում չունի: Նման որոշման պատճառը այն է, որ Մալազիայում բնակչության 60 տոկոսը մուսուլման է, իսկ կրոնների այս նմանության արդյունքում շատերը շփոթության մեջ են ընկնում և անցնում քրիստոնեության:

 

Թուրքիայում հրաժարվել են Սիրիայում քրիստոնյաների գլուխները կտրած ահաբեկչի դեմ գործ հարուցել,տեսանյութ

Թուրքիայի ԱԳՆ-ը հրաժարվել է թույլտվություն տալ Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների գլուխները կտրած «Ալ-Կաիդայի» հրամանատարներից Էբու Բանաթ մականունը կրող Մագոմեդ Աբդուռահմանովի դեմ գործ հարուցել՝ պնդելով, թե դա Սիրիայի ներքին խնդիրն է, հաղորդում է  news.am-ը ։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Քոնիա քաղաքում ոստիկանները փաստաթուղթ են հարցրել կասկածելի թվացող մեկից եւ քանի որ նա անձնագիր չի ունեցել՝ նրան ձերբակալել են, սակայն ստուգումներից հետո նրան որպես սիրիացի գաղթական ազատ են արձակել։ Ոստիկաններից մեկը ճանաչել է հիշյալ անձին՝ պնելով, թե  նրան տեսել է ինտերնետում հայտնված տեսագրություններում, որում նա  քրիստոնյա հոգեւորականների գլուխներ է կտրում Սիրիայում։  Ոստիկանությունը, հասկանալով որ խոսքը Մագոմեդ Աբդուռահմանովի մասին է, գործողություն է իրականացրել եւ նրան բերման ենթարկել, որի ընթացքում նրա մոտից հայտնաբերվել է նռնակ, մեծ քանակությամբ փամփուշտ եւ տեսագրությունների մեջ գլուխ կտրելու ժամանակ հագած սեւ զգեստները։

Ձերբակալվելուց հետո Աբու Բանաթը հաստատել է, որ Սիրիայում քրիստոնյա հոգեւորականների եւ մյուս քրիստոնյաների գլուխները հիմնականում կտրում էր ուրբաթ օրերին։

Թուրքական դատախազությունը նրա Աբու Բոթանի դեմ գործ է ցանկացել հարուցել՝ մարդկության դեմ հանցանք կատարելու մեղադրանքով, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ը մերժել է՝ պնելով, թե դա մարդկության դեմ հանցանք չէ, այն Սիրիայի ներքին խնդիրն է։ Սրանից հետո դատախազությանը մնացել է միայն նրա դեմ գործ հարուցել անօրինական զենք պահելու մեղադրանքով։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ