Հոլանդական բարձր վարկանիշ ունեցող «Metro» թերթը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կերպարը օգտագործել է գովազդային պաստառներում: Գովազդային այս շարքում բացի Էրդողանից տեղ են գտել նաև Վլադիմիր Պուտինը, Անգելա Մերկելը, Հռոմի պապը և Դալայ Լաման: Հրապարակված գովազդում Էրդողանը Տիբեթի աքսորյալ Դալայ Լամայի հետ միասին մետրոյի կայարանում սպասում է գնացքի գալուն: Համաշխարհային առաջնորդների հետ կողք կողքի նստած են նաև «Metro» թերթը կարդացող հոլանդացիները: «Ռադիկալը» գրում է, որ գովազդային շարքի մյուս պաստառներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ավտոբուս նստել, իսկ մեկ այլ տարբերակում Գերմանիայի նախագահ Անգելա Մերկելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրույցի են բռնվել, իսկ նրանց կողքին նստած Հռոմի պապ Ֆրանցիսկը նայում է դիմացի բազմոցին նստած հոլանդացուն:
Tag Archives: Օբաման
Պուտինն ու Օբաման կքննարկեն Սիրիայի հարցը
Կրեմլի խոսնակ Յուրի Ուչակովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում են հանդիպել հոյկտեմբերի 7-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանալիք Ասյա-Խաղաղօվկյանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի ժամանակ: Ուչակովը նշել է, որ հանդիպելու առաջարկը արվել է Ռուսաստանի կողմից, որն էլ անմիջապես ընդունվել է: Նախատեսվում է, որ երկու նախագահները կքննարկեն սիրիական ճգնաժամի խնդիրը, որի շուրջ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած ամիս G 20–ի շրջանակներում:
Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում և Թուրքիայում տիրող իրավիճակի մասին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ: Զրուցակիցները հիմնականում քննարկել են սիրիական հարցը, Ասադի կողմից քիմիական զենքի կիրառումը, Թուրքիայի ու ԱՄՆ-ի համատեղ աշխատանքը և սիրիական ընդդիմությանը օգնելու հարցը:
«Անադոլու» գործակալությունը գրում է, որ բացի սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրներից երկու պետությունների առաջնորդները խոսել են տարածաշրջանային հարցերի մասին, քննարկել են Մեծ ութնյակի գագաթաժողովի արդյունքները և Սիրիայի հարցով Ժնևյան 2-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Էրդողանը Օբամային տեղեկություններ է հաղորդել նաև վերջին դեպքերի հետ կապված Թուրքիայում տիրող իրավիճակի մասին: