Օբաման մարդասիրական օգնություն է ձեռնարկել Իրաքում

Հինգշաբթի օրը նախագահ Օբաման հայտնել է, որ Իրաքում ապստամբ ուժերից Ամերիկայի շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում իրենք օդային հարձակումներ կիրականացնեն:

Օբամա

Օբաման նշել է, որ եթե Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչները հասնեն Էրբիլ քաղաք, ապա Միացյալ Նահանգները օդային հարձակումներ կիրականացնի: Միացյալ Նահանգները վերոնշյալ քաղաքում դեսպանատուն և աշխատակազմ ունի: Օդային հարձակումները նաև նախատեսված են ԻՍԻՍ-ից փախած և Սինջարի լեռներում թաքնված ընտանիքներին պաշտպանելու համար:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ Իրաքի կառավարության խնդրանքով լեռներում ապաստանած ընտանիքներին սննդի, ջրի և դեղամիջոցների օդից մատակարարման գործողությունը հաջողությամբ իրականացվել է:

Միացյալ Նահանգներին պատկանող ինքնաթիռը 20,000 լիտր խմելու ջուր և ուտելու համար պատրաստ 8,000 կերակուր է իջեցրել:

Այս արտակարգ գործողությունները ձեռնարկվել են հյուսիսային Իրաքի գյուղերից փախած 40,000 եզդիներին օգնելու համար:

Եզդիները առանց սննդի և խմելու ջրի բարձրացել են Սիրիայի սահմանի մոտակայքում գտնվող Սինջարի լեռները, իսկ ԻՍԻՍ-ի զինյալները հավաքվել են լեռան ստորոտում:

 

Իսրայելի իրականացրած օդային հարձակումների հետևանքով սիրիացի 10 զինվոր է զոհվել

Israeli Teen Killed In Boarder Attack From SyriaԵրկուշաբթի օրը ակտիվիստները հայտարարել են, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի ռազմական օբյեկտների վրա՝ սպանելով կառավարական զորքերի 10 զինվորի:

Սիրիայի կառավարությունը մեկնաբանություններ չի կատարել օդային ռմբակոծությունների վերաբերյալ, որի ընթացքում, Իսրայելի զինվորականների տեղեկություններով, երկուշաբթի օրը վաղ առավոտյան հարվածել են Սիրիայի սահմաններում տեղակայված ինը օբյեկտների: Ռմբակոծությունները կատարվել են ի պատասխան նախորդ օրը տեղի ունեցած միջսահմանային հարձակման, որի ընթացքում զոհվել էր Իսրայելի մեկ խաղաղ բնակիչ:

Բրիտանիայում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների վերահսկման գործակալության տվյալներով՝ Իսրայելի օդուժը հարվածել է Սիրիայի յոթ ռազմական օբյեկտների՝ ոչնչացնելով երկու տանկ, երկու հրետանային մարտկոցներ և Սիրիայի 90-րդ ջոկատի գլխամասերը:

Իսրայելը Սիրիայի նկատմամբ մի շարք օդային հարձակումներ է իրականացրել նաև վերջին երեք տարիների ընթացքում՝ հիմնականում թիրախ դարձնելով Լիբանանի Հզբոլահի զինյալների համար տեղափոխվող զենքերը:

 Անկախ