Պետությունը սկսել է պայքարն օդի մաքրության համար

ol3001408093008Չինաստանի քաղաքական ղեկավարությունը օդի աղետալի չափերի հասնող աղտոտվածությունը նվազեցելու նպատակով իր քաղաքացիներին հետիոտն զբոսանքին ու հեծանիվներով տեղաշարժին նախապատվությունը տալու կոչեր է անում: Բացի այդ, քաղաքացիներին խորհուրդ են տալիս գնել  նվազագույն փաթեթավորմամբ մթերք, աղբը չայրել ու սահմանափակել բարբեկյուն ու հրավառությունը: Որպեսզի նոր մոտեցումն առավելագույնս արդյունավետ լինի, հասարակությունը պետք է  շրջակա միջավայրի աղտոտվածության համար պատասխանատվություն կրի ու  օրինախախտումների մասին անհապաղ տեղեկացնի իշխանություներին:

Այս տարվա ապրիլին կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ Պեկինում, օրինակ, օդի աղտոտվածությունն առաջանում է  ավտոմեքենաների արտանետումներից (31%), ածխի այրումից (22,4%)  ու արդյունաբերական օբյեկտներից (18.1%):  isra.com

Օդի աղտոտման հետևանքով տարեկան 7 միլիոն մարդ է մահանում

օդի աղտոտվածությունԵրեքշաբթի օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն յուրաքանչյուր տարի օդի աղտոտվածության հետևանքով ամբողջ աշխարհում մահանում է 7 միլիոն մարդ:

Գործակալությունից հայտնել են, որ մահացության յուրաքանչյուր ութ դեպքերից մեկը տեղի է ունենում օդի աղտոտվածության պատճառով:

Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2012թ-ին տանը օդի աղտոտվածության հետևանքով 4,3 միլիոն մարդ է մահացել՝ հիմնականում Ասիայի երկրներում փայտի և ածխի վառամամբ տաքացող վառարաններ օգտագործելու հետևանքով: Դրսում օդի աղտոտվածության հետևանքով 2012թ-ին 3,7 միլիոն մարդ է մահացել, որոնց 90 տոկոսը զարգացող երկրներում:

Զեկույցի համաձայն՝ զարգացող երկրներում օդի աղտոտվածության հետևանքով կանանց մահացության դեպքերը ավելի շատ են, քան տղամարդկանց:

Փորձագետների կարծիքով՝ օդի աղտոտվածությունը վերահսկելու համար անհրաժեշտ է ավելի շատ հետազոտել օդը աղտոտող մասնիկները:

 Անկախ

Փարիզում արգելել են մեքենա վարելը

paris-pollutionՓարիզում օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ Ֆրանսիայի կառավարությունը ժամանակավոր արգելել է քաղաքում մեքենա վարելը:

Այս նոր կանոնները ուժի մեջ են մտել երկուշաբթի առավոտյան, ինչը նպատակ ունի Փարիզի տրանսպորտը կրճատել 50%-ով, որպեսզի քաղաքի օդը մաքրվի:

Վերջերս Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է տաք արևոտ օրերի և ցուրտ գիշերների պատճառով, ինչը խանգարում է, որ աղտոտված օդը մաքրվի:

Մեքենա վարելու արգելքն անտեսած փարիզցիներին սպասվում է 104 դոլար տուգանք, հնարավոր է նաև մեքենան բռնագրավվի:

 Անկախ

Փարիզում հանրային տրանսպորտը երեք օր անվճար կլինի

unnamed (4)Փարիզի իշխանությունները, փորձելով պայքարել քաղաքը պատած ծխի դեմ, հանրային տրանսպորտը երեք օր անվճար են դարձրել:

Ֆրանսիայի գրեթե երեք քառորդը տագնապային իրավիճակում է, իսկ Եվրոպայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը սա օդի աղտոտման ամենավատ դեպքն է համարում 2007-ից ի վեր:

Այսօրվանից մինչև կիրակի երեկո մետրոն, ավտոբուսները և գնացքները ամբողջ Փարիզի տարածքում, Կաննում և Ռուանում անվճար կլինեն:

Դեկտեմբերին աղտոտվածության մակարդակի բարձրանալուց հետո Փարիզի իշխանություններն արագության սահմանափակումներ են մտցրել որոշ տեսակի ավտոմեքենաների համար և արգելել բեռնատարների մուտքը քաղաք: Սակայն սա բավական չէ խնդիրը լուծելու համար:

Բոսնիայում ածխի այրման հետևանքով բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը

Կենտրոնական Բոսնիայի քաղաքներից մեկում իշխանությունները հրամայել են գործարաններին և բնակիչներին այլևս ածուխ չվառել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը տագնապալի մակարդակի է հասել:

Զենիցա արդյունաբերական քաղաքում տների մեծ մասը տաքացվում է ածուխի այրման միջոցով, ինչի պատաճառով օդի աղտոտվածության մակարդակը մեծապես աճում է:

Բոսնիա, օդի աղտոտվածությունՔաղաքացիական Eco Forum ընկերության ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտնել է, որ ծծմբի երկօքսիդի մակարդակը օդի մեկ խորանարդ մետրում հասել է 1,400 միկրոգրամի, իսկ թույլատրելի քանակությունը 350 միկրոգրամ է:

Իշխանությունները այն գործարաններին, որոնք ածխի փոխարեն այլընտրանք չունեն, հրամայել է դադարեցնել իրենց գործունեությունը:

Տուզլա և Սարայևո քաղաքները օդի աղտոտվածության պատճառով մառախուղով են պատվել, սակայն ածուխ այրելու արգելքի հրաման չի արձակվել:

 Անկախ

Հարավային Իրանում օդի աղտոտվածության հետևանքով տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել

Իրան, օդի աղտոտվածություն Իրանական թերթերի տեղեկություններով՝ երկրի հարավային շրջանների քաղաքներից մեկում այս շաբաթ օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու հետևանքով ավելի քան 50 մարդ է հոսպիտալացվել:

Երեքշաբթի օրը Arman օրաթերթը, մեջբերելով շրջանային առողջապահության վարչության ղեկավար Մոհամեդ Հոսեյն Սարմաստին, նշում է, որ կիրակի օրը տեղի ունեցած կայծակնահարության և ուժեղ անձրևներից հետո օդի աղտոտվածության մակարդակի բարձրանալու պատճառով բուժօգնություն ստանալու նպատակով առնվազն 5,000 մարդ է այցելել Ահվազ քաղաքի հիվանդանոց:

Թերթը, մեջբերելով մեկ այլ առողջապահության ոլորտի պաշտոնիայի, հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածների մոտ նկատվող հևոցը հնարավոր է առջացած լինի թթվային նյութերով հարուստ անձրևի հետևանքով:

Ահվազը գտնվում է նավթով հարուստ Խուզեստան նահանգում, որտեղ նավթահորեր և նավթամշակման գործարաններ են տեղակայված, և հանդիսանում է Իրանի ամենաաղտոտված քաղաքներից մեկը:

 

Իրանում ամեն տարի աղտոտված օդը 2700 մարդու մահվան պատճառ է դառնում

Իրան,Թեհրան, օդի աղտոտվածությունԱմեն տարի Թեհրանում մոտ 2700 մարդ մահանում է օդի աղտոտվածության հետևանքով առաջացած հիվանդությունների պատճառով: Այս մասին է հայտարարել Իրանի առողջապահության նախարարության շրջակա միջավայրի պաշտպանության կենտրոնի նախագահ Քազեմ Նադաֆին: «Օդի աղտոտման պատճառով այժմ հիվանդանոցում սրտանոթային խնդիրներ ունեցող 2522 հիվանդ ունենք, իսկ 4525 հոգի շնչառական հիվանդություններով է տառապում»,-նշել է կենտրոնի ղեկավարը:

Նադաֆիի խոսքերով` վիճակը էլ ավելի է բարդանում մոտ 70 հազար հին մեքենաների օգտագործման հետևանքով: «Եթե մենք կարողանայինք կարգավորել հին մեքենաների շահագործումը, ապա օդի աղտոտվածությունը կնվազեր 30 տոկոսով»,-ասել է Նադաֆին:

Թեհրանի օդը համարվում է աշխարհում ամենաաղտոտվածներից մեկը: Փորձագետների կարծիքով` շատ իրանցիներ սրա հետևանքով առողջական խնդիրներ ունեն: Աղտոտվածության 70 տոկոսի պատճառը ավտոմեքենաներն են, որոնք աշխատում են ցածրորակ բենզինով և դիզելային վառելիքով: