«Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում». զգուշացնում է մասնագետը

загруженное

Ինտերնետային անվտանգության և սոցիալական մեդիայի մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հարգելի հայրենակիցներ,

Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբեր զանազան էշություններ։ Դա այցելելով` համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում կամ ունեք, բայց որոշել եք անջատել, ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։

Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարք այլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։ Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։ Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի”:

 

Անկախ

Համացանցի հազարավոր օգտատերեր պահանջել են Բեյոնսեյից սանրել իր դստեր մազերը

Jay Z- Blue IvyՀամացանցում բողոքի ակցիա է սկսվել Բեյոնսեի և Ջեյ Զիի դեմ՝ պահանջելով նրանցից սանրել իրենց երկու տարեկան դստեր՝ Բլու Իվիի մազերը:

Change.org կայքում բողոքի ակցիան սկսել է Ժասմին Տոլիվեր անունով մի կին՝ նշելով, որ Բլու Իվիի ծնողները պատշաճ չեն հետևում երեխայի մազերին:

Մինչ այժմ բողոքի ակցիային միացել է 3,601 մարդ, որոնցից ոմանք մեկնաբանություններում նշել են ակցիային միանալու իրենց պատճառը:

Աջակիցներից մեկը հայտնել է, որ որևէ երեխա, որի մայրիկը հազարավոր դոլարներ է ծախսում իր սանրվածքի վրա, արժանի չէ ոչխարի տեսք ունենալ:

Սակայն որոշ մարդիկ այնքան էլ ոգևորված չեն եղել այս ակցիայով և նրանցից մեկը գրել է, որ ակցիայի մասնակիցները իրավունք չունեն խոսել որևէ մեկի մազերի մասին, և Բլու Իվին նրանց երեխան չէ:

Տոլիվերը Facebook-ի իր էջում գրել էր, որ այդ ակցիան պարզապես կատակ է եղել և ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնց ինքը վիրավորել է այդ քայլով:

 

Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

տիգրան Սարգսյան«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին՝ հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր Կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

Անկախ

«Facebook»-ի օգտատերերն այժմ արդեն իրենց սեռն ընտրելու 50 տարբերակ ունեն

facebook«Facebook» սոցիալական ցանցի անգլերեն տարբերակի օգտատերերը կայքում գրանցվելիս անձնական տեղեկությունների բաժնում նախկինում երկու՝ «արական» և «իգական» սեռ ընտրելու փոխարեն այժմ լայն ընտրության հնարավորություն ունեն: Առաջարկվող մոտ 50 սեռատեսակից, ինչպիսիք են օրինակ՝ բիսեքսուալ տրանսսեքսուալ, անդրոգին և այլն, օգտատերերը կարող են ընտրել ցանկացած 10-ը: «Facebook»-ի օգտատերերը հնարարավորություն ունեն ընտրելու նաև այն դերանունը, որն ավելի ճիշտ է բնորոշում իրենց` նա (արական՝ he), նա (իգական՝ she) կամ նրանք (they):

Սոցցանցը նման փոփոխություն անելու որոշում է ընդունել ԼԳՏԲ-ների հետ աշխատելու արդյունքում:

Քանի որ «Facebook»-ն ազատ է ցանկացած գաղափարի համար, ապա սեռական կողմնորոշման արտահայտումը ևս պետք է ազատ լինի:

 

Անկախ 

Ֆեյսբուքի արգելափակման առեղծվածը

facebookԵրբ դեկտեմբերի 22-ին հայկական կայքերում, մասնավորապես finance.am-ում, լուր տարածվեց, թե ՀՀ իշխանությունների հրահանգով ԱԱԾ-ն (ազգային անվտանգության ծառայությունը) ամանորի տոներից հետո պատրաստվում է արգելափակել Facebook սոցիալական կայքը Հայաստանում, անհանգստության և մի տեսակ տագնապի ալիք բարձրացավ հատկապես լրագրողների շարքում: Նրանցից շատերը մի պահ պատկերացրեցին, թե ինչ կլինի, եթե արգելափակվի այդ կայքը. կդանդաղի լուրերի շրջանառությունը, կազդի համացանցի միջոցով վաճառող կազմակերպությունների բյուջեին և այլն, և այլն: Բայց, իհարկե, աշխարհի վերջը չի լինի, քանի որ հայերս տարիներ շարունակ ապացուցել ենք հնարամտության գաղտնիքները:

Ըստ նույն կայքի՝ արգելակման պատճառը մեր երկրում Facebook-ի միջոցով անընդհատ աճող բողոքի ակցիաներն են, իսկ այն չեզոքացնելու դեպքում, իշխանության համոզմամբ, կվերանան նաև օրեցօր աճող հեղափոխական շարժման հնարավորությունները:

Տեղեկության հավաստիությունը ճշտելու համար՝ զանգահարեցինք ԱԱԾ և հեռախոսափողից լսվեց. «..Տարածված լուրը չի՛ համապատասխանում իրականությանը: Իմ վերջին խոսքն եմ ասում, այն ուղղակի հերյուրյանք է..», – ասաց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը և թեման եզրափակվեց:

Անկախ

Եմենի բնակիչն աղջկան կամուսնացնի մեկ մլն “լայքի” դիմաց

iԵմենի բնակիչ Սալեմ Այաշան իր աղջկան կամուսնացնի, եթե փեսացուի օգնությամբ իր ֆեյսբուքյան էջը հավաքի մեկ մլն “լայք”:

Տղամարդը ցանկանում է նման եղանակով հասարակայնության ուշադրությունը հրավիրել ամուսնական գլխագնի երևույթի  վրա: Երիտասարդ ամուրիների խոսքով,նրանք փորձում են նվազեցնել ներկայում որպես գլխագին վճարվող 2500 դոլարը:

Այաշային քննադատում են, որ նա փորձում է հանրահայտ դառնալ իր դստեր հաշվին: Նրա էջի բաժանորդները հիմա ընդամենը 30 հազարն են: Ի դեպ, տղամարդն իր  էջում հրապարակում է սեփական բանաստեղծությունները: Նա համաձայն է նվազեցնել  “լայքերի” պահանջված քանակը, եթե  տեսնի, որ ապագա փեսան շատ  է  ջանում դրա համար:

Այսուհետ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջը բաց կլինի քաղաքացիների հարցերի համար

Իլհամ Ալիև Այսօրվանից սկսած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Facebook»-յան էջում տարբեր ոլորտների պատասխանատու մարդիկ կպատասխանեն քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ինչպես հաղորդում է «Բաքու» կայքը՝ այս մասին հայտարարություն է տեղադրվել Ալիևի էջում:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը 2013 թվականը հայտարարել է տեղեկատվական տեխնոլոգիաների տարի և առաջին թեման վերաբերում է հենց այս ոլորտին: «Ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրության տակ մեկնաբանություններ անելով: Հայտնում ենք ձեզ, որ հարցերը ընդունվելու են հունիսի 6-ից 10-ը ընկած ժամանակահատվածում: Դրանց պատասխանները աստիճանաբար են տրվելու: Որպեսզի խուսափեք հարցերի կրկնությունից, կարդացեք նախորդ հարցերը: Միևնույն ժամանակ դուք ինքներդ կարող եք առաջարկել ձեզ հետաքրքրող թեմաներն ու ոլորտները, և մենք դրանք հաշվի կառնենք»,-ասված է հայտարարության մեջ: