Գերմանական ավտոմեքենաների «BMW» ընկերությունը հետ է ընդունում 2000-2006 թվականներին արտադրված 1,6 մլն 3-րդ սերիայի մեքենաները, որոնք խնդիր ունեն անվտանգության բարձիկների հետ կապված: Նման մեքենաների կեսից ավելին`574 հազարը հետ են ընդունվելու Ամերիկայից: Ընկերությունը այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ ճապոնական «Takata Corp» ընկերության արտադրած անվտանգության բարձիկները թերություններ ունեն: Նշենք, որ 2013 թվականի մայիսին «BMW»-ն նույնանման խնդրի պատճառով հետ էր ընդունել 42 հազար մեքենա:
Tag Archives: BMW
Չինաստանում մեկ ոտքի վրա 7ժամ 26 րոպե կանգնած երիտասարդը BMW մակնիշի մեքենա է ստացել
Չինաստանում կազմակերպված մրցույթի մասնակիցները պայքարել են նոր BMW X1-ը շահելու համար, որի բանալիները տրվել են մեկ ոտքի վրա ամենաերկար ժամանակահատվածը կանգնած մասնակցին:
Երեք փուլերից բաղկացած մրցույթը սկսվել է մարտի 1-ին Ցզյանսի նահանգում, որին մասնակցել է 140 մարդ:
Մրցույթի մասնակիցներին խնդրել են մեկ ձեռքով հենվել BMW-ի վրա և որքան կարող են երկար կանգնել մեկ ոտքի վրա:
Մարտի 16-ին տեղի ունեցած վերջին փուլին մասնակցել է 20 մարդ:
Մրցույթի սկսվելուց մի քանի ժամ անց մասնակիցներից պահանջվել է կանգնել ոտքի թաթի ծայրերի վրա, այնպես որ կրունկը չդիպչի գետնին:
Նոր BMW-ն ստացել է մեկ ոտքի վրա 7 ժամ և 26 րոպե կանգնած մի երիտասարդ:
180 հազար BMW արգելակների խնդիր ունի
2012-2014-ին արտադրված BMW ավտոմեքենաների արգելակային համակարգում խնդիրներ են հայտնաբերվել: Մասնավորապես, դա կարող է արգելակի ուժեղացուցչի հզորության կորուստ լինել, ինչը վարորդին կստիպի ավելի ուժգին սեղմել արգելակը:
Ընկերությունը մտադիր է հետ կանչել ավտոմեքենաները: Դրանք 3-րդ և 5-րդ սերիայի սեդաններ են, Х1 արտաճանապարհային ու Z4 սպորտային մոդելներ:
Մեքենաների տերերին ընկերությունն էլեկտրոնային փոստով կտեղեկացնի անհրաժեշտ նորոգման մասին: