Խամես Ռոդրիգեսը կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

խռ43148«Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան

23-ամյա ֆուտբոլիստը կկրի 10 համարի մարզաշապիկը։ Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալ» ակումբի ղեկավարության հետ  կկնքի 6 տարվա աշխատանքային պայմանագիր՝ և տարեկան կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստին գնելու համար որպես փոխհատուցում արքայական ակումբը վճարել է 80 միլիոն եվրո։

Հավելենք, որ Ռոդրիգեսը դարձել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։

Ապօրինի հատված կաղնիներ` «Զիլ»-ում

ծառահատումՀուլիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի վերջնամասից բաժնի տարածք են տեղափոխել 1969 թ. ծնված Համլետ Զ.-ի վարած «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան` փայտանյութով բարձված:
Վարորդը հայտարարել է, որ նույն օրը Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մի անտառամասից ապօրինի հատել է 3 կաղնի:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 3-ին

հայաստանի հավաքականԼատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Բեռնատարից վայր են ընկել

ավտոպատահարՀուլիսի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեծամոր-ՀԱԷԿ ճանապարհի 300 մ հատվածում «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող երկու անձինք ընթացքի ժամանակ վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝  Բարսելոնի միջազգային մրցաշարի հաղթողկգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գերազանց հանդես եկավ Իսպանիայի Բարսելոն քաղաքում ավարտված անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանի արդյունքն է 6 միավոր:

«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին. վարորդը մահացել է

այրված դիակՀուլիսի 21-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես-Բենց-Ց-200» մակնիշի ավտոմեքենան ժամը 03.30-ի սահմաններում Կոթի գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել պաշտպանական վահանակներին, ինչի հետևանքով վարորդը` 1993 թ. ծնված Սամվել Ոսկանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ռուսաստանից ու Լեհաստանից կամավորականների խումբը մաքրելու է Բայկալի ափերը

Բայկալ

«Բայկալի ափային ծառայություն» բնապահպանական ճամբարը բացել է  Բուրյաթիայի Բեզիմյաննի հրվանդանում 12-րդ սեզոնը:

Ճամբարում 30 կամավոր է ` Ռուսաստանի  12 քաղաքներից ու Լեհաստանի ներկայացուցիչներ: Նրանք արդեն առաջին էկոլոգիական հետախուզական-արշավներն են կատարել ու աշխատելու են Բայկալի արևելյան ափերի մոտ` Բեզիմյանկա գյուղից մինչև Կատկովո ավան:

Միջազգային այս կազմակերպությունը ստեղծվել է Ուլան- Ուդեի Երիտասարդական գեղարվեստական թատրոնի ձեռնարկով: Դրան է միացել նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Բուրյաթիայի բնական պաշարների նախարարությունն ու մի շարք հասարակական ու առևտրային կազմակերպություններ:

Նրանց գլխավոր նպատակն է` բարձրացնել զբոսաշրջիկների էկոլոգիական մշակույթի մակարդակը, աղբահավաքություն իրականացնել, դրա տեսակավորումն ու հետագա վերամշակման համար դուրսբերման մեխանիզմներ ստեղծել: Այդ ծառայության ստեղծման օրից սկսած, մասնակիցները Բայկալի ափերից հավաքել են հարյուրավոր տոննաներով աղբ:

Անկախ

Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյան«Լարվածությունը սահմանին նորություն չէ: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է սահմանները պահել անձեռնմխելի: Սակայն մեր պատկան մարմինները ոչ թե լավ չեն աշխատում, այլ ընդհանրապես չեն աշխատում: Ոլորտում գիտական ուղեղ չի ներգրավվել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:

Նա նշեց, որ, չնայած լարվածությանը, մոտ ապագայում պատերազմ չի սկսվի.  «Ո´չ Ալիևին, ո´չ Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ պատերազմը: Սա նման է շուն կռվացնելուն: Ադրբեջանում սպառնում են, որ հայերը կհարձակվեն, իսկ Հայաստանում` ադրբեջանցիները: Այս ամենը արվում է ժողովրդին զսպելու համար, որ մարդկանց հետ պահեն միտինգներ գնալուց»:

Սուրեն Սարգսյանը տեղեկացրեց, որ շրջաններում շտաբեր են ստեղծել և փորձ է արվում միավորելու ամբողջ Հայաստանի  ազատամարտիկներին: «Աշխարհը փոխվում է և մարտահրավերները ավելի արագ են հայտնվում մեր շեմին: Պետք է հասկանանք, որ միասին պետք է պայքարենք և դիմակայենք դրանց: Ժողովուրդը պետք է վերահսկի մեր պետականությունը»;

Ինչ վերաբերում է դիվերսանտների ներխուժմանը, ապա ըստ բանախոսի` այդ մարդիկ ավելի շուտ հանցագործներ էին, քան դիվերսանտներ, քանի որ վերջիններս գաղտագողի գալիս, իրենց գործն անում ու գնում են, այլ ոչ թե գալիս են գառ մորթելու: Նրա խոսքով այս միջադեպի պատճառն այն էր, որ «ինչ-որ տեղ մեր պաշտպանության նախարությունը վրիպել է»: Ըստ նրա` դիվերսանտների պատմությունից էժանագին  շոու սարքեցին. «Թույլ բան էր. մի քանի հոգի բռնել էին այդ մարդու ձեռքերը, և անգամ պարզել ատրճանակ գլխին.  դա պատիվ չէր բերում մեր հաղթանակած բանակին»:

Սարգսյանը շեշտեց սահմանային գյուղերում անվտանգ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը; «Այդ բոլոր կրակակետերը հնարավոր է վնասազերծել: Պետք է անել դա անգամ պատերազմի սպառնալիքի առկայության դեպքում», – ասաց նա:

Անկախ

 

 

Ռոստովում կովերի մոտ մարդու համար վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել

Ռոստովի մարզՌոստովի մարզի Ռոդիոնովո-Նեսվետայսկի շրջանում, մասնավոր ֆերմայում հայտնաբերվել են լեպտոսպիրոզով վարակված անասուններ, հաղորդում է  РБК-ն:

Անասնաբույժները ստուգումների ժամանակ հայտնաբերել են այդ հիվանդությունով վարակված նախիր: Նրանք յուրաքանչյուր անասունից լաբորատոր անալիզի համար փորձանմուշ են վերցրել ու կարանտին է հայտարարվել:

Պարզվել է, որ 43 գլուխ անասուն վարակված է  լեպտոսպիրոզով: Վարակը կանխելու նպատակով ֆերմայում ախտահանում է կատարվում:

Լեպտոսպիրոզի դեպքում ախտահարվում են մազանոթները, լյարդն ու երիկամները, տեղի է ունենում թունավորում ու ալիքային տենդ է առաջանում:

Եվս մեկ բազմազավակ ընտանիք ունեցավ քարաշեն անասնագոմ և կենդանիներ

բազմազավակ ընտանիքԱնօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:

Այս անգամ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, գործընկերների աջակցությամբ օգնություն ցուցաբերեցին երկու մանկահասակ երեխաներ ունեցող և երրորդ երեխայի լույս աշխարհ գալուն սպասող, հաշմանդամության թոշակով ու սոցիական նպաստով գոյատևող երիտասարդ ընտանիքին: Նրանց նախ տրամադրվեց շինանյութ և գործիքներ, ապա ընտանիքի հոր ձեռքով անասնագոմը կառուցելուց անմիջապես հետո, տրամադրվեց հավեր:

Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

ԶԼՄ-ներ. Մալազիայի իշխանությունները պատրաստվում են սև արկղերն իրենց երկիր տանել

մալազիական բոինգՍև արկղերի դուրսբերման աշխատանքները շարունակվում են:  Մալազիական իշխանությունները ցանկանում են հնարավորինս շուտ տեղափոխել դրանք:

ԴԺՀ-ի աշխարհազորայինները  գիշերը մալազիական կողմին են փոխանցել արկղերը, կազմվել է արձանագրություն, որը ստորագրել են ԴԺՀ ու Մալազիայի ներկայացուցիչները: հաղորդվում է, որ փաստաթղթի համաձայն, մալազիացիները ինքնագիրները պետք է հանձնեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության փորձագետներին:

Մալազիական  ճակատագրական թռիչքի ուղևորների մարմինները շուտով Նիդեռլանդներ կտեղափոխվեն, քանի որ այդ երկրից են առավելագույն թվով քաղաքացիներ զոհվել:

Գիշերային գողը բռնվեց հանցանքի վայրում` մթերային խանութում

ձերբակալվելՀուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:
Մեկնած օպերատիվ խումբը նշված խանութից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկել 1989 թ. ծնված Ստեփան Ֆ.-ին:
Պարզվել է, որ նա ժամը 04.50-ին խանութի դռան ներքևի մասը կոտրելով` փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Անկախ

Բրյուսելում կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները

1 (2)ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է “Twitter”-ի իր պաշտոնական էջում:

“Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկելու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Մենք ձգտում ենք բանակցությունների միջոցով կարգավորման”,-գրել է Ջեյմս Ուորլիքը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսի 22-ին կմասնակցեն Եվրամիության և “Արևելյան գործընկերության” անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Անկախ

Մոսկվայի մետրոպոլիտենի նոր պետն անձամբ է ստուգելու բոլոր կայարանները

մետրոպոլիտենՄոսկվայի մետրոպոլիտենի նոր պետը` Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մտադիր է անձամբ ստուգել բոլոր կայարանները:

“Հիմա առաջնահերթ խնդիրը բոլոր ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պրոցեսների  արմատական ստուգումն է, որոնք հիմա գոյություն ունեն մետրոպոլիտենում: Մետրոյի աշխատակիցների հետ անձամբ եմ շուրջայց անելու բոլոր կայարանները, նեղ հատվածները, որոնք հիմա կան ու անմիջականորեն ազդում են գնացքների երթևեկությանը”:

Նա հայտնել է, որ կադրային փոփոխություններ չի պատրաստվում կատարել:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնից ազատել էր Մոսկվայի մետրոպոլիտենի պետ Իվան Բեսեդինին:

Լիոնում բացվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

g_image (1)Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը կատարեցին Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայանքային կազմակերպությունների ղեկավարներ, լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը՝ ընգծելով, որ Լիոնը և Ռոն-Ալպի տարածաշրջանը կարևոր դերակատարություն ունեն հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաբովանդակ համագործակցության զարգացման գործում։

«Լիոնում հայերի ներկայության մասին առաջին հիշատակումները գալիս են դեռ միջնադարից. սկզբում` վաճառականները, այնուհետև մետաքս արտադրող հայերը հաստատվել և արարել են այս տարածաշրջանում», ասաց նախարար Նալբանդյանը։

«Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հազարավոր հայեր, հայտնվելով Մարսելում, բարձրացան Հռենոսի հունով և երկրորդ Հայրենիք գտան Լիոնում, Վալանսում, Գրենոբլում, Վիենում, Ռոմանում, Վիլյորբանում, Սենտ-Էտյենում, Դեսինում, Սենտ-Շամոնում և այլուր։ Նրանք ինտեգրվեցին ֆրանսիական հասարակությանը և իրենց նպաստը բերեցին և շարունակում են ներդրում ունենալ Ռոն-Ալպի և նրա քաղաքների զարգացմանը։

Այսօր, Լիոնն ու Ռոն-Ալպի տարածաշրջանը՝ իր հայկական եկեղեցիներով, հուշարձաններով, դպրոցներով, մշակութային և մարզական կենտրոններով, վկայում են հայերի ինտեգրման բարձր մակարդակի, միևնույն ժամանակ` Հայաստանի հետ կապվածության մասին։

Այս տարածաշրջանում հայերին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հարյուրավոր հուշարձաններ, հրապարակներ, փողոցներ ու խաչքարեր կան։ Ես ջերմությամբ եմ հիշում Լիոնի քաղաքապետի հետ միասին 2006թ. ապրիլին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացման հուզիչ արարողությունը»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Լիոնի և Ռոն-Ալպի մարզային, շրջանային և համայնքային իշխանություններին, հայկական կազմակերպություններին, ծագումով հայ քաղաքացիներին` շարունակական աջակցության և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում կարևոր ներդրման համար։

Շնորհավորելով ներկաներին գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ այն՝ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։
Գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Ռոն-Ալպի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը, Ռոնի գլխավոր խորհրդի նախագահ Դանիել Շուզեվիլը, որոնք բարձր գնահատեցին Լիոնում գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր որակ և թափ կհաղորդի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը՝ Լիոնի և Ռոն-Ալպի այլ բնակավայրերի և նրանց հայաստանյան գործընկեր քաղաքների միջև կապերի առավել ամրապնդմանն ու ընդլայնմանը։

Ելույթներից հետո Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո գլխավոր հյուպատոսության շենքի առջև բարձրացվեց ՀՀ պետական դրոշը, այնուհետև Էդվարդ Նալբանդյանը, Շառլ Ազնավուրը, Ժան-Ֆրանսուա Կարենսոն, Ժերար Կոլոմբը, Դանիել Շուզեվիլը և Նիկոլայ Սարկիսովը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը։

Գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից։
 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 21-ից 22-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության` 7, յուրացման՝ 2, խուլիգանության՝ 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Քաբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետևանքով 3 օտարերկրացի է զոհվել

TURKEY-AIRPORT-FIREՔաբուլում  օդանավակայանի մոտ իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է 3 օտարերկրացի ու աֆղանստանցի թարգմանիչը, հաղորդում է  Lenta.ru.-ն:

Ոստիկանների տվյալներով, զոհվածները Աֆղանստանի կառավարությանն առընթեր խորհրդականներ էին: Իսկ Tolo News գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկչության զոհերն ԱՄՆ զինծառայողներ են:

Ինչպես ավելի վաղ էր հայտնվում, մահապարտը գործի է դրել մոտոցիկլետին ամրացված սարքավորումը: Պայթյունը եղել է  թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանական վարչության  մուտքի մոտ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել  «Թալիբան» խմբավորումը:

Ջերմ հանդիպում Երևանի քաղաքապետարանում

001 (4)Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացի և Երիտասարդական ակումբների դաշնության «Բացե´ք դռները» փոխանակման ծրագրի շրջանակում Եվրոպայի 11 երկրներից Երևանում գտնվող երիտասարդների հետ: Ի դեպ, ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդական աշխատանքի տեսանելիությունը, բարելավել երիտասարդական ծրագրերի որակը, ապահովել հրապարակայնություն, ինչպես նաև օգնել Եվրոպայի տարբեր անկյուններից հրավիրված երիտասարդ առաջնորդներին`օգտագործելով PR գործիքներ և տեխնոլոգիաներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով երիտասարդներին Երևանում և Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նախ համառոտ ներկայացրել է 2796-ամյա մայրաքաղաքի պատմությունը, ապա խոսել  երևանյան մշակութային կյանքից:

Այնուհետ, պատասխանելով մասնակիցների քաղաքային ծրագրերում երիտասարդների ներգրավվածությանը վերաբերող հարցերին, քաղաքապետի տեղակալը ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը, այդ թվում՝  քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքները:

«Երևանի քաղաքապետն առանձնահատուկ կարևորում է քաղաքային տարբեր ծրագրերում երիտասարդների մասնակցությունը: Եվ պատահական չէ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ համագործակցում է երիտասարդական տասնյակ կազմակերպությունների հետ: Երիտասարդների նոր գաղափարներն, անուշտ, օգնում են նաև առավել արդյունավետ դարձնել որոշ ուղղություններով մեր աշխատանքները»,-նշել է Արամ Սուքիասյանն ու երիտասարդներին առաջարկել իրենց հերթին մասնակցել Երևանի բրենդի սստեղծման աշխատանքներին և ներկայացնել առաջարկներ:

Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը մանրամասն ներկայացրել է այս ուղղությամբ կատարված աշխատանքն ու առաջիկա անելիքները:

«Հայկական Փի Ար ասոցիացիա»  գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող աջակցության համար: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր հերթին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ մշտապես համագործակցել երիտասարդական կառույցների հետ:

Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, շրջել ցուցասրահներով և առավել մանրամասն ծանոթացել մայրաքաղաքի պատմությանը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման, ինչպես նաև հետաքրքիր էքսկուրսի համար՝ երիտասարդները նշել են, որ հետագայում ևս, արդեն որպես զբոսաշրջիկ, անպայման այցելելու են Երևան:

Նշենք, որ հուլիսի 21-ից մեկնարկած ծրագիրը կշարունակվի մինչև հուլիսի 27-ը: Այդ ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շրջել մայրաքաղաքում և այցելել տեսարժան վայրեր:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Հարավային Կորեայում հայտնաբերվել է «Սևոլի» նավատիրոջ դին

«Սևոլ»Հարավային Կորեայում ոստիկանները գտել են 73-ամյա միլիարդատեր Յու Բյոն Ընի մարմինը. հենց նրան էր պատկանում խորտակված «Սևոլը», հաղորդում է ВВС.-ն:

Chonghaejin Marine Co-ի գործարարն անհետացել էր նավաբեկությունից հետո: Նրա որոնման համար մասշտաբային օպերացիա էր կազմակերպվել:

Քննիչները ցանկանում էին հարցաքննել նրան ու մեղադրանք ներկայացնել անփութության փաստով, ինչը հանգեցրել էր 300 մարդու կործանման:

Դիակից վերցված ԴՆԹ-ի նմուշները չեն համապատասխանում նրա եղբորից վերցված նմուշներին:

«Սևոլի» խորտակման գործով հսկողության տակ են 20 կասկածյալ: Նրանցից  3-ին սպանության մեղադրանք  է առաջադրվել: Կասկածյալներն իրենց մեղքը չեն ընդունում: