ՀՀ նախագահի հրամանագրով Արտեմ Ասատրյանը և Արմեն Աշոտյանը կշարունակեն պաշտոնավարել նույն ոլորտներում

արտեմ ասատրյանԱրմեն ԱշոտյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար:

Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ տրանսպորտի և կապի nախարարությունը կաջակցի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը

բեգլարյանՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 25-ի  երեկոյան ընդունեց Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին,  որwnq երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել:

Նախարարի հանձնարարությամբ՝ մինչ այդ Գյումրիում  գործադուլի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ով լսելով մեքենավարների բարձրացրած հարցադրումները, նրանց էր փոխանցել նախարար Գագիկ Բեգլարյանի՝  դեպոյի աշխատակիցների հետ հանդիպելու առաջարկությունը:

Գործադուլի մասնակիցների ներկայացուցիչները  նախարարին մանրամասն ներկայացրին իրենց մտահոգող բոլոր խնդիրները, որոնք պատճառ էին դարձել գործադուլ հայտարարելու համար:

Շուրջ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները,  բարձրացված հարցերը հիմնականում առնչվում էին աշխատանքային պայմանագրերում կատարված փոփոխությունների հետևանքով վարձատրության (երկարամյա աշխատանքի համար գումարը պարգևավճարով փոխարինելու հետևանքով ) նվազմանը,  վճարահաշվարկային կարգին,  աշխատանքի անվտանգության նորմերի պահպանմանը, վագոնավարների բուժսպասարկման համար գանձվող վճարներին, ինչպես նաև աշխատանքային իրավահարաբարերություններին առնչվող և ոլորտի կառավարման բնագավառում առկա մի շարք այլ խնդիրների:

Նախարարը, լսելով  մեքենավարների  փաստարկները և ՀԿԵ-ի ներկայացուցիչների հակափաստարկները, անընդունելի համարեց առանց նախարարության իրավասու կառույցներին խնդիրը ներկայացնելու  ծայրահեղ քայլի գնալը՝ գործադուլ անելը:

«Եթե գոյություն ունեցող  խնդիրները ՀԿԵ-ի կառավարման ոլորտում լուծում չէին  ստանում, ապա անհրաժեշտ էր դրանք համակարգված ներկայացնել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը, որն էլ իր լիազորությունների շրջանակներում ընթացք կտար դրանց»,-նշեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ նախարարությունը ամեն կերպ կաջակցի բարձրացված խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը:

Նախարարը, կարևորելով եռակողմ ձևաչափով խնդիրների լուծումը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին հանձնարարեց բոլոր հարցերը մանրամասն քննարկել, ոլորտում իրականացնել մշտադիտարկում, երկաթուղու աշխատակիցներին ցուցաբերել մշտական իրավական օժանդակություն,  ինչպես նաև քննարկման  արդյունքների վերաբերյալ սեղմ ժամկետում ներկայացնել առաջարկություններ:

Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման եկած մեքենավարները դրական գնահատեցին հանդիպումը: Նրանք ընդգծեցին, որ բարձրացված  հարցերի վերաբերյալ նախարարի արագ արձագանքն իրենց հույս ներշնչեց, որ օրենքի շրջանակներում դրանց արդարացի լուծում կտրվի:
Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

https://www.youtube.com/watch?v=f0rcZ8gINI0&feature=youtu.be

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը

unnamed (17)Ապրիլի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի հեղինակավոր “Պաասիկիվի” արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։

 Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ  գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Նախարարը պատասխանեց նաև ներկաների բազմաթիվ հարցերի։

Պատասխանելով հարցերից մեկին` նախարար Նալբանդյանն անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պնդմանը, թե Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանն իր չհնչեցված ելույթի և ապրիլի 23-ի Թուրքիայի վարչապետի հայտարարության բովանդակությունը նույնն է։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միգուցե Դավութօղլուն մոռանում է, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կային այլ մասնակիցներ, ովքեր կարող են հիշեցնել՝ ինչ է տեղի ունեցել իրականում։

“Հիշեցնեմ, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողության բոլոր ելույթ ունեցողները պետք է նախապես տրամադրեին իրենց ելույթների տեքստերը։ Թուրքիան խախտեց այդ պայմանավորվածությունը։ Եվ դա էր պատճառը, որ ստորագրման արարողությունը հետաձգվեց այնքան, մինչև թուրքական կողմը ստիպված եղավ տրամադրել իր ելույթի տեքստը։

Ստորագրման արարողության բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչները անընդունելի համարեցին թուրքական կողմի ելույթի տեքստը և առաջարկեցին արարողությունը անցկացնել առանց ելույթների և Թուրքիայի արտգործնախարարը ստիպված եղավ դրան համաձայնել։ Դա էր պատճառը, որ արարողությունը տեղի ունեցավ շուրջ երեք ժամ ուշացումով; Ավելին՝ ներկա արտգործնախարարները ստորագրման արարողությունից անմիջապես հետո հանդես եկան հրապարակային մեկնաբանություններով՝ ընդգծելով, որ ստորագրումից հետո արված որևէ հայտարարություն չի կարող ազդեցություն ունենալ արձանագրություններում ամրագրված պայմանավորվածությունների վրա։

Եթե թուրքական կողմը կարծում է, որ այսօր կարելի է վերակենդանացնել այն, ինչ մերժվել է բոլորի կողմից չորս ու կես տարի առաջ, ապա դա ապարդյուն է և անհեռանկարային։

Իմիջիայլոց, նույնը ես ասացի Թուրքիայի արտգործնախարարին անցյալ տարվա դեկտեմբերին Երևանում”, շեշտեց նախարար Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը հավելեց. “Զարհուրելի կլիներ պատկերացնել, որ Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, մարդկության դեմ այլ ոճիրների իրականացնողներին կարելի է զոհերի հետ նույն հարթության վրա դնել։

Դեռ 99 տարի առաջ՝ 1915թ. մայիսի 24-ի հատուկ հռչակագրով Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն «մարդկության և քաղաքակրթության դեմ գործած Թուրքիայի այս նոր հանցագործությունների համար»: Ասվածը արդիական է միջազգային հանրության համար՝ կանխարգելելու նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ նոր հանցագործություններ։”

 

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին

1398520596,4277Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» Հ. 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման օտարել են իրենց տրանսպորտային միջոցը, կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը կատարեն համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար (խոտանելու համար անհրաժեշտ է հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը և գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք):
Ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամ է տրամադրել տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ:
Տեղեկատու հեռախոս՝ +374 (10) 56-45-88:

Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 վթարային շենքի բնակիչների հետ

unnamed (16)Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու  լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու նաև բնակիչների առաջարկները:

Ներկայացնելով հարցի լուծման վերաբերյալ իրենց  կարծիքներն ու մոտեցումները՝ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 բնակիչները շնորհակալություն են հայտնել  խնդրին արագ արձագանքելու և կառուցողական հանդիպում կազմակերպելու համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցի վերջնական լուծման տարբերակի ընտրության նպատակով առաջիկայում կազմակերպել ևս մեկ հանդիպում:

ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գալուստ Սահակյանի թեկնածությունը

lUoQDfDWruqCl9Z6UdlxVf8xGcԱյսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի, ապա խորհրդի նիստ, որի ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի թեկնածությունը, որը միաձայն հավանության է արժանացել:

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Գալուստ Սահակյանն իր փորձով կարող է լավագույնս ղեկավարել ՀՀ Ազգային ժողովը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում Դավիթ Հարությունյանից հետո առաջադրվել է՝ առաջինի համար ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, իսկ երկրորդի համար՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի թեկնածությունները:

 

Անկախ

 

Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի նորամուծությունների և փաստաբանների մտահոգությունների մասին

26.04.39.1«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:

Շարունակությունը կարդացեք այստեղ

Նախագահը դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը

6249Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին: Արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

download (1)Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում 2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 30-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 21-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 4-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 4-ական:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել է արձանագրություններ`  Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի  և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին տալու վերաբերյալ:

 

Աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

unnamed (9)Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ ապրիլի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Աշակերտական խորհուրդները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» ծրագրի շրջանակներում Երևանի 26 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների շուրջ 40 ներկայացուցիչներ մասնակցեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ճանաչողական այցի: Աշակերտները հանդիպեցին Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ, ում ներկայացրին աշակերտական խորհուրդներին հուզող հարցեր, ուրվագծվեցին աշակերտական խորհուրդներ-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին համագործակցության նոր եզրերի ձևավորման ուղիները: Աշակերտները նաև ծանոթացան Մայր Տաճարին, Մայր Տաճարի թանգարանին, Գանձատանը, այցելեցին Ռուբեն Սևակի անվան թանգարան:

Ծրագրի համակարգող Ելենա Փիլիպոսյանը, խոսելով ծրագրի իրականացման  նպատակի մասին, ասաց. «Ծրագրում ընդգրկված` ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների  նախագահներն ու փոխնախագահներն այն տարիքի աշակերտներ են, որոնք մեծ հեղինակություն են վայելում իրենց հասակակիցների շրջանում: Ուստի նրանց միջոցով աշակերտների շրջանում փորձում ենք տարածել քրիստոնեական դաստիարակության կարևորությունն ու համապատասխան գիտելիքներ: Հատկապես խնդիրը հրատապ է այն առումով, որ այսօր  տարբեր կառույցներ, հատկապես աղանդավորական, փորձում են ակտիվ ժամանցի կազմակերպման միջոցով ներազդել երիտասարդների վրա»:

Ելենա Փիլիպոսյանը փաստեց, որ դպրոցներում քրիստոնեական դաստիարակությանն ուղղված աշխատանքներ տարվում են, սակայն իրականացվող ծրագրի շրջանակներում կիրառվել է հասակակիցների շրջանում հեղինակություն վայելող աշակետների միջոցով քրիստոնեական դաստիարակությանն ուղղված  գիտելիքների տարածման մեթոդը, որը աչքի է ընկնում արդյունավետությամբ:

Թիվ 2 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Շահինյանը, կարևորելով նման ծրագրերը, նշեց. «Դպրոցում մենք գիտելիքներ ենք ստանում նեղ շրջանակներում `կոնկրետ  առարկաներով սահմանափակված, ուստի նման արտադասարանական միջոցառումները մեզ օգնում են զարգանալու և նոր գիտելիքներ կուտակելու հարցում»:

 


«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ-100» ՀՈՒՇԱԴՐԱՄ

shiraz_500Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ թողարկվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված են Մեծ Մասիսը, Հովհաննես Շիրազի ստորագրությունը և նրա «Կտակ» բանաստեղծությունից տողեր: Ներքևում` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 2014» և «10000 դրամ» մակագրություններն են:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հովհաննես Շիրազի դիմաքանդակը, ձախ կողմում եզրագծով «ՇԻՐԱԶ 1914 1984» մակագրություններն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը      10 000 դրամ

Մետաղը և հարգը            ոսկի, 9000

Տրամագիծը                     22,0 մմ

Քաշը                               8,6 գ

Որակը                                      պրուֆ

Դրամաշուրթը                 ատամնավոր

Տպաքանակը                   500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես),

Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Փրկենք Սևանը» բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց

102026174556«S.O.S. Սևան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմաց (Մարշալ Բաղրամյան 19) տեղի կունենա «S.O.S. Սևան»նախաձեռնության հերթական բողոքի ակցիան` ուղղված Սևանա լճի փրկությանը:

Նախաձեռնությունը պայքարում է երկու կառավարական որոշումների դեմ, որոնք սպառնում են Սևանա լճի գոյությանը: Դրանք են`

  • ՀՀ կառավարության հեղինակած եւ ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքումլրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սեւանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, եւ լիճըկսկսի իջնել ու ճահճանալ
  • ՀՀ կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիրծրագիր»-ը, որի համաձայն` Սեւանա լճում արհեստական կերի հաշվին աճեցվելու է տարեկան 50 000 տոննա ձուկ:

 

«Գնանք տեսնենք, ինչ ենք անում». Արամ MP3-ին «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ

unnamed (5)«Գնանք տեսնենք, ինչ ենք անում»,-  «Եվրատեսիլ-2014» մրցույթից առաջ վերջին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին` հավելելով, որ տրամադրությունը լավ է, մարտական:

Արամ MP3-ն և մրցույթի հայաստանյան պատվիրակությունը ապրիլի 27-ին կմեկնեն Կոպենհագեն, որտեղ էլ արդեն կսկսվի և կիրականացվի նախամրցութային ողջ գործընթացը: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Ընդհանուր առմամբ, այս տարի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

Մինչ բուն մրցությային համերգը հայաստանյան պատվիրակությունը մարտի 25-ից մեկնել է պրոմոտուրերի և հանդես եկել 17-18 երկրներում` Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում և այլուր: Երգիչը նշեց, որ հիանալի ընդունելության է արժանացել բոլոր երկրներում. «Շատ լավ են ընդունել մեզ, այդ քաղաքների հայերը մեզ շատ լավ ընդունեցին, պատմեցին, թե ինչպես են իրենք ամեն տարի քվեարկում Եվրատեսիլում»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ արդեն սկսել են աշխատանքները երգի բեմադրության վրա և որոշվել է, որ Արամը բեմում մենակ կլինի: «Նա ամբողջովին մենակ է լինելու բեմում, բայց մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցների շնորհիվ նա իրեն մենակ չի զգա բեմում: Իհարկե, լուսային նոր տեխնոլոգաների կիրառման արդյունքում հետաքրքիր շոու կստանանք»,- ասաց նա:

 ԱնկախԱրամ MP3

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

unnamed (4)Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը  կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների, Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում եկեղեցու բակում գտնվող Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ:

Այնուհետև Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ օրվա կենտրոնական ձեռնարկը, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինացի դիվանագետ, իրավագետ Լեանդրո Դեսպուին, ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2010 թվականին պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով և թուրք լրագրող, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության հայտնի ակտիվիստ Ռագիփ Զարաքոլուն: Ելույթներում նշվեց ցեղասպանության դատապարտման անհրաժեշտությունը` հետագայում նման ոճրագործությունների կանխման նպատակով: Թուրքիայի կառավարությանը կոչ ուղղվեց վերջ դնել ժխտողական քաղաքականությանը և ճանաչել ցեղասպանությունը, քանզի վաղ թե ուշ սեփական պատմության առջև առերեսումն անխուսափելի է: Դեսպան Մելիքյանն, անդրադարձ կատարելով ցեղասպանության պատմական, իրավական, քաղաքական և բարոյական կողմերին, ինչպես նաև բարձր գնահատելով Արգենտինայի հանձնառությունն ու հավատարմությունը համամարդկային արժեքներին, նշեց.  «Արգենտինան այն առաջին երկրներից էր, որ մեծ հոգատարությամբ և գրկաբաց ընդունեց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, ովքեր հետագայում դարձան այս երկրի արժանի քաղաքացիները, իսկ այսօր արդեն իրենց աշխատանքով, նվիրվածությամբ և ձեռքբերումներով բարձր են պահում թե՛ հայ և թե՛ արգենտինացի ժողովուրդների պատիվը համաշխարհային մակարդակում։ 2006 թվականին օրենքի ուժով Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն մարդասիրական և բարոյական քայլ էր Արգենտինայի կողմից, այլ առաջին հերթին փաստում էր Արգենտինայի ժողովրդի և իշխանությունների անկոտրում հանձնառությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին, այլատյացության և անհանդուրժողականության մերժմանը, արդարության և ճշմարտության վերականգնմանը: Ցեղասպանությունների կանխարգելման և ապագա սերունդների մեջ համամարդկային արժեքների արմատավորման կամքի արտահայտումն է նաև Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր խորհրդի կողմից վերջերս ընդունած հայտարարությունը, որով ապրիլի 24-ը հռչակվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» և որպես հիշատակի օր պետք է ընդգրկվի Բուենոս Այրեսի դպրոցների կրթական ծրագրում»:

Ձեռնարկին ներկա էին Արգենտինայի դաշնային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:

Ժողովրդավարությունը կառավարման ձև է, և ոչ թե արժեքների համակարգ. Հովհաննես Բասենցյան

d5afd5a5d5b6d5bdd5a1d5a3d680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6Ժողովրդավարությունը Ժողովրդի կամքի արտահայտումն է պետության կառավարման համակարգում և նպատակների իրականացման ռազմավարության և մարտավարության մշակման մեջ: Երբ ժողովրդավարությունը, դառնալով որոշակի արժեքների համակարգ, որը պարտադրվում է ամենատարբեր պետություններին, չի կարող այլևս ժողովրդավարություն կոչվել:

Օրինակ, ինչպես կարող է մի պետությանը, որը հանրաքվեով իրականացրել է բաց և թափանցիկ ընտրություններ և քվեարկել ազատ տնտեսական հարաբերությունները արգելող օրենքի օգտին, Եվրոպական երկրների կողմից պարտադրվել այդ օրենքի կասեցումը: Կամ այլ օրինակ, երբ ամբողջապես մահմեդական բնակչությունից բաղկացած երկրին ստիպեն ընդունել այնպիսի օրենքներ, որոնք հակասում են այդ երկրի ժողովրդի կրոնական, բարոյական հայացքներին: Այս ամենը  ոչ միայն ժողովրդավարության դեմ ուղված գործողություններ են, այլ նաև բռնապետության տանող քայլեր, որոնք, իհարկե, մոդեռնիզացված են և իրենց հրամայական քայլերը իրագործում են ենթատեքստոով:

Ավելի լավ պատկերացնելու համար բերենք երկու ենթադրյալ պետությունների օրինակներ:

Շարունակությունը կարդացեք այստեղ

Իրանի «Ավազ» երգի համույթը շրջագայություններով կմեկնի Թուրքիա

unnamed (3)Իրանի «Ավազ» երգի համույթը նախատեսում է համերգային շրջագայությունով մեկնել Թուրքիա: «Iran Daily» թերթը տեղեկացնում է, որ այն կսկվի մայիսի վերջին: Առաջին քաղաքը, ոըր համույթը կայցելի, կլինի Անկարան: Հաջորդ կանգառը կլինի Ստամբուլը, այնուհետև` Ագրին:

Ուշագրավ է, որ իրանցի և տեղի թուրք երաժիշտներից կազմված «Ավազ» համույթը Թուրքիայում համերգներով հանդես է եկել նաև 2011-ին, 2012-ին և 2013-ին:

Համույթը ստեղծել են իրանցի վոկալիստ Հադի Սեփեհրին և թուրք երաժիշտ Քեմալ Բինիկը:

Ճանապարհա-տրանսպորտային պատահարներ

downloadՄահվան ելքով վրաերթ Երևանում

Ապրիլի 25-ին, ժամը 19.45-ի սահմաններում, 1990 թ. ծնված Արսեն Գ.-ն «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

Բախվել են «Բոգդան» ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան

Ապրիլի 24-ին, ժամը 22.45-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում միմյանց են բախվել «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը և երկու ուղևորներ ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահարներ խաչմերուկներում

Ապրիլի 25-ին, ժամը 02.10-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Շևրոլետ» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում միմյանց են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընդհարվել է Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 25-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Կապան-Քաջարան ճանապարհին

Ապրիլի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21015»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«ԳԱԶ-53»-ը շրջվել է

Ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Ցողամարգ-Ամասիա ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

«Օպել Աստրա»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ

Ապրիլի 26-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել փոսի մեջ, ինչի հետևանքով 76-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է քննություն։

Պատահար Արտաշատում

Ապրիլի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 Վրաերթ Գյումրիում

Այսօր առավոտյան, ժամը 09.00-ի սահմաններում, 2000 թ. ծնված Տ. Ե.-ն վարելով հորը պատկանող «Լեքսուս PX 300» մակնիշի ավտոմեքենան` Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Ա. Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

Ոստիկանները ֆուտբոլի դաշտի հարևանությամբ նռնակ, նռնակի պայթուցիչ և 326 փամփուշտ են հայտնաբերել

201336Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի Նորքի 1-ին զանգվածի ֆուտբոլի դաշտի աղբարկղների մոտ զենք և ռազմամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 326 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ և գլանաձև սարք:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 25-ից 26-ը)

1398498215,673Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության 6 դեպքից՝ 5-ը:
Բացահայտվել է գողության 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 2 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: