Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Նույն օրը, ժամը 21.35-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պազվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել և մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Թմրանյութը համարում է բալասան… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Dasaran.am» ցանցում են ՀՀ բոլոր 1400 դպրոցները
«Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ բոլոր 1400 դպրոցները: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 843.300 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):
Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Շիրակի և Տավուշի մարզեր՝ տեղի գյուղական համայնքներիի դպրոցների շուրջ 200 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 36.000 օպերատորներ և ուսուցիչներ:
Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:
Տավուշի մարզում գայլը հարձակվել է ոչխարներն արածացնող տղայի վրա
Տավուշի մարզում գայլերն ակտիվացել են: Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Տավուշ գյուղում: ՙՙԿապի տակ՚՚ կոչվող հանդամասում ոչխարները արածացանելիս գայլը հարձակվել է Տավուշ գյուղի բնակիչ Էդվարդ Դարբինյանի վրա և վնասել ձեռքը: Տղան անմիջապես տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի հերթապահ բուժքույրը Անկախի թղթակցին հայտնեց, որ Էդվարդը հիվանդանոց է տեղափոխել երեկ երեկոյան 19:30-ի սահմաններում: ՙՙՁախ արմնկահոդը երկու տեղից գիշատիչը ծակել էր ու փախել: Անմիջապես փայտացման դեմ ներարկում է կատարվել: Տղայի վիճակն ընդհանուր լավ է՚՚,-ասաց հերթապահ բուժքույրը:
Էդվարդ Դարբինայանը մեր թղթակցին հայտնել է, որ նույն հանդամասում շատ է հանդիպել գայլերի, բայց երբևէ հարձակման դեպքեր չեն եղել: ՙՙՍպիտակավուն, միջին չափի գայլ էր, հարձակվեց, սկզբից ձեռքս վնասեց, ես փայտ-բան չունեի, ձեռքով էի պաշտպանվում, բռնեցի շպրտեցի, նորից հարձակվեց, բարձրացա ծառը: Երեկ չէի տեսել, նոր տեսա, որ ոտքս էլ ա քերծել: Իսկ գայլերը ոչխար չեն կերել, բռնել, բաց են թողել՚՚,-պատմեց Էդվարդը:
Ի դեպ, նշենք, որ Էդվարդը ձայնային հրաշալի տվյալներ ունի և գյուղում հայտնի է հայրենասիրական իր երգերի կատարումներով:
Նշենք, նաև, որ Տավուշի մարզի այս գյուղում վերջերս գայլերի ներխուժման ևս մեկ դեպք է նկատվել: Գյուղի բնակիչ 31-ամյա Արմեն Արզումանյանը երկու փոքր գայլ է բռնել և մինչև վերջերս պահում էր ճաղավանդակների մեջ:
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Ջրային ռեսուրսների տնտեսման պարագայում կարող ենք խոշոր արտահանող դառնալ
Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային պաշարները բավարար են ներքին կարիքների համար, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ջուրը չպետք է տնտեսել:
Ըստ փորձագիտական գնահատականների` 2030-40 թթ. Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25 տոկոսով` կապված կլիմայի տաքացման և տեղումների նվազման հետ: Այդ ընթացքում տեղի կունենա նաև ջրի սպառման ծավալների ավելացում: Վերջին տասնամյակում ջրի օգտագործումը Հայաստանում կտրուկ աճել է: Այսպես, եթե ջրառը 2000 թ. 1.8 մլրդ խմ էր, ապա ներկայումս մոտենում է տարեկան 3 մլրդ խմ-ին: Ընդ որում` ջրառի աճը հիմնականում տեղի է ունեցել ջրի տրանզիտային կորուստների հաշվին, որ 2008 թ. պաշտոնական տվյալներով կազմել է մոտ 32%` 2002 թ. 25%-ի համեմատ: Ստացվում է` տարեկան մոտ 1 մլրդ խմ ջուր ենք կորցնում ճանապարհներին, որը չափազանց մեծ ծավալ է: Եթե առաջիկա տասնամյակում ջրի փոխադրման համակարգում լուրջ ներդրումներ չարվեն, ապա ջրի խնդիրը Հայաստանում կսրվի: Նկատենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը, և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:
Հայաստանի ջրային ռեսուրսների ներկա հաշվեկշռի պարագայում, (խնայողական միջոցառումների պարտադիր իրականացմամբ) Հայաստանը 1-2 տասնամյակ անց կարող է դառնալ ջրի խոշորագույն արտահանողներից մեկը:
Ինչպիսի՞ն է մեր երկրում ջրային ռեսուրսների կարգավորման և օգտագործման ներկա վիճակը և զարգացման ի՞նչ հեռանկարներ ունենք: Ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ` Հայաստանը ջրային ռեսուրսների զարգացած համակարգ ունի: Մեր ջրային օրենսգիրքն ընդունվել է 2002 թ., որով հիմք է դրվել ոլորտի օրենսդրական բարեփոխումներին: Այդ ժամանակից ի վեր, ոլորտն անշեղորեն աճ է արձանագրել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հիշեցնում է, որ ջրային տնտեսության ոլորտը մեր երկրում կառավարում են առաջատար ֆրանսիական օպերատորներ, իսկ ոռոգման ոլորտում մասնակցային կառավարմամբ գործում են 42 ջրօգտագործող ընկերություններ: Ինչ վերաբերում է տեխնիկական ապահովվածությանը, ապա ներկայումս ջրաչափման համակարգը կազմում է շուրջ 91 տոկոս:
Համակարգը նույնպես արդիական վիճակում է, վերջին ժամանակներս այն համալրվել է նոր ջրագծերով: Օրինակ` խմելու ջրի ոլորտում կառուցվել են 3800 կմ, իսկ ոռոգման ոլորտում` 900 կմ ջրագծեր:
Վերջին ժամանակներս մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում կառուցվել են կոյուղու մաքրման կայաններ, իսկ տարբեր հատվածներում` շուրջ 52 կմ կոյուղացանց: Նախատեսվում է կոյուղու մաքրման կայաններ կառուցել նաև Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում: Վերականգնվել է Մարալիկի ջրամբարը: Արդեն իսկ գործողություններ են իրականացվում 4 ջրամբարաշինական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առաջինը 90 մլն խմ տարողությամբ ջրամբարն է որը կառուցվում է Եղվարդում, այնուհետև 60 մլն խմ տարողությամբ ջրամբարը` Կապսում, 20-25 մլն խմ տարողությամբ` Վեդիում և կառուցվում է Սելավ-Մաստարա ջրամբարը` 10-12 մլն խմ տարողությամբ: Այս աշխատանքների իրականացման համար արդեն սկսվել են նախագծային և բանակցային գործընթացներ:
Մայրաքաղաքում դեռևս կան համայքներ, որտեղ ջրամատակարարումը շուրջօրյա ռեժիմով չէ: Ոլորտի պատասխանատուներն այժմ իրենց գերխնդիրն են համարում ամեն տարի առնվազն 1 ժամով ջրամատակարարման տևողությունն ավելացնելն ու 500 կմ-ով ջրամատակարարման ցանցերը փոխարինելը: «Մենք պետք է կարողանանք ամբարել և պահպանել առկա ջրային ռեսուրսները` մտածելով ապագա սերունդերի մասին»,- ասում է Մհեր Մկրտումյանը: Նա հավաստիացրեց նաև, որ նախկին տարիների համեմատ հնարավոր է դարձել լուծել նաև բազմաբնակարան շենքերում ջրի հասանելության խնդիրը:
Այսօր շուրջ 560 գյուղական բնակավայրեր, սակայն, գտնվում են ջրամատակարարող կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս, և հետաքրքիր է, թե ինչպես է կարգավորվելու ջրօգտագործման մեխանիզմն այդ համայնքներում: Ուսումնասիրություններ են իրականացվում այդ բնակավայրերում ինստիտուցիոնալ, ֆինանսական, տնտեսական ռազմավարություններ իրականացնելու ուղղությամբ: Անցկացվել են նաև խորհդատվական աշխատանքներ, և առաջիկայում այդ համայնքերի ուղղությամբ նույնպես համապատասխան գործողություններ կիրականացվեն:
Լ.Ն
Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարություն են տարածել
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների մեծամասնությունն ու հասարակության մի մասը գտնվում է այս ամենի կապակցությամբ պասիվ բողոքողի դիրքում: Հանրային բանավեճից դուրս է մնացել ամենակարևոր հարցը՝ թե, անկախ անձից, ինչ հանրօգուտ քաղաքական փոփոխություններ պետք է կատարի նոր կառավարությունը՝ համաձայն հասարակության պատվերի և թե որն է այդ պատվերը։
Համարելով, որ մեդիաներով լոկ անձերի շուրջ տարվող այս քննարկումները, իրականում, հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է, պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրահամապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալպահանջներին.
- Ցանկացած քաղաքականություն վարելիս՝ առաջնորդվել ՀՀ ինքնիշխանության, մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության, հանրային շահի, քաղաքացիների բարեկեցության և երջանկության, քաղաքական, տնտեսական և այլ ազատությունների խթանման սկզբունքներով:
- Բացառել շահերի բախում ենթադրող որևէ անձի նշանակումը կառավարության կազմում` սկիզբ դնելով հանրային ծառայության մաքրման գործընթացին, և ազատվել հանրային պաշտոնում իրենց մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաներից:
- Իրականացնել ոչ իմիտացիոն հակակոռուպցիոն միջոցառումներ` թիրախավորելով բարձր մակարդակի քաղաքական կոռուպցիան և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսությունը, ապահովելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված անձանց պատշաճ բացահայտում և դատապարտում: Ապահովել օֆշորներում գրանցված մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների հրապարակում:
- Տնտեսությունն ամբողջությամբ բերել հարկային դաշտ՝ ստվերից հանելով օլիգարխներիբիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը: Ազատել մանր ու միջին բիզնեսը օլիգարխիկ վերահսկողությունից, հարկային բեռը վերաբաշխել ի օգուտ ցածր և միջին եկամուտ ստացողների, վարել սոցիալական արդարությանը նպաստող հարկային քաղաքականություն:
- Դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը՝ կենսաթոշակների, տրանսպորտի սակագների, կոմունալ ծառայությունների գների, հանրային տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ: Բացառել վարչական մարմինների կողմից ճնշումները գործատուների և աշխատողների վրա՝ քաղաքացիների կամքին հակառակ կենսաթոշակային ֆոնդերի համար պարտադիր գանձումներ կատարելու նպատակով:
- Հատուկ հայեցակարգ և քաղաքականություն մշակել հանքարդյունաբերության ոլորտըկարգավորելու, պետական մասնաբաժիններ ստեղծելու միջոցով օտարերկրյա տնտեսական շահագործումից և կախվածությունից դուրս բերելու, խիստ հարկային քաղաքականություն սահմանելու և ընդերքից ստացված եկամուտները ներկա և ապագա սերունդների միջև արդարացի բաշխելու, ապօրինաբար և խախտումներով ընդերքօգտագործման թույլտվություններ ստացած ծրագրերը դադարեցնելու, բնությանը, տնտեսությանը և բնակչության առողջությանը մինչ այժմ հանքարդյունաբերության հասցրած վնասները հատուցելու, հանքարդյունաբերությունը զսպելու ևբնապահպանությանն առաջնահերթություն տալու ուղղությամբ:
- Ապակուսակցականացնել բուհերի ուսխորհուրդները, դադարեցնել կրթական հաստատությունները նեղ կուսակցական շահերին ծառայեցնելը, չխոչընդոտել որակյալ և քննադատական կրթության զարգացմանը:
- Ձեռնարկել միջոցներ կանխարգելելու ոչ կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում: Հայկական բանակը զարգացնել որպես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության նպատակով պրոֆեսիոնալ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հաստատություն: Ստեղծել իրավական երաշխիքներ` կանխելու բանակի միջամտությունըներքաղաքական իրադարձություններին և ապահովելու քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ:
- Դադարեցնել պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և ձեռնարկել միջոցներ շուտափույթ վերականգնելու մինչ օրս ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, ինչպես նաև տեղափոխված հուշարձանների վերադարձը իրենց պատմական տարածք:
- Ապահովել հանրային մարմինների բոլոր որոշումների ընդունման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցություն` երաշխավորելով քաղաքացիների ներկայությունը այդ որոշումները կայացնող մարմինների բոլոր նիստերին և պարբերաբար հրապարակել հանրային միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվություններ:
Այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։
Սույն հայտարարությամբ պատրաստակամություն ենք հայտնում ներքոստորագրյալ քաղաքացիական խմբերի և այլ սուբյեկտների հետ համատեղ աշխատանք իրականացնել հանրային օրակարգի շուրջ, որը կներառի գործադիրի կողմից իրականացվելիք շատ որոշակի փոփոխությունների կետեր։
«Ազատագրում» նախաձեռնություն
«Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում
Համահայկական բնապահպանական ճակատ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մի շարք անդամներ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
«Էկոլուր» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
ՀՀ դեսպանությունը մասնակցեց «Կակաչների սիմֆոնիա» միջազգային փառատոնին
Ապրիլի 11-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ռումինիայի Պիտեշտ քաղաքում անցկացվող «Կակաչների սիմֆոնիա» 37-րդ ամենամյա փառատոնին:
Միջոցառմանը ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր նաև Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին փոխանցվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը և այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր փոխանակվեցին այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:
Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան, եվրապառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:
Միջոցառումը մեկնարկեց Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, կազմակերպված ծաղիկների շքերթով:
«Կակաչների սիմֆոնիան» Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների և ցուցադրվող արտադրանքի քանակը:
Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված
Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին: Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:
Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:
Այս պահին հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը,լրացված
Այս պահին լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մի քանի ժամ է հակառակորդը խոշոր չափի զինատեսակներով գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հենց նոր Անկախի թղթակցին հայտնեց, որ հակառակորդը գնդակոծում է Մովսեսի այգիները, և տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրակում է Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեր թղթակցին հայտնեց, որ ինքն այժմ Բերդում է, լսել է, որ կրակում են գյուղի վրա, շտապ մեկնում է գյուղ:
Այս պահին, մեր տեղեկություններով , բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՙՙՄեր տեղեկություններով, ադրբեջանական կրակահերթերն անպատասխան չեն մնում՚՚
Ոստիկանների հերթական բացահայտումը. Իջևանում տեղի ունեցած մի վրաերթի հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ծեծկռտուք և կրակոցներ Արմավիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ավազակային հարձակումներ բենզալցակայաններում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհատրանսպորտային պատահարներ. մտահոգիչ վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մասնավորի կողմից արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում կառուցվել են թեքահարթակներ
Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում ներկառուցվել են թեքահարթակներ: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դեսպան Սհոյանը հանձնեց սփյուռքի նախարարության մեդալներ
Ապրիլի 11-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տրված պարգևների հանձնման արարողություն:
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ Բուլղարիայի ժուռնալիստների միության նախագահ Սնեժանա Տոդորովային, Պլովդիվ քաղաքի համայնքային խորհրդի անդամ Սպաս Գռնևսկուն և կրոնական համայնքների ազգային խորհրդի նախագահ պրոֆեսոր Ռուբեն Գրիգորյանին:
«Հակոբ Մեղապարտ» մեդալներ հանձնվեցին պրոֆեսոր Հակոբ Կարապետյանին և «Հայ Դատ» հանձնախմբի համանախագահ, «Երևան» թերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփաքբաշյանին:
«Վիլյամ Սարոյան» մեդալը հանձնվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Սոֆիայի մասնաճյուղի ատենապետ Սոնյա Ավագյանին:
«Արշիլ Գորկի» մեդալը հանձնվեց Սոֆիայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու նախագծի հեղինակ, գլխավոր ճարտարապետ Հակոբ Քարաքաշյանին:
ՀՀ դեսպանը շնորհավորեց պարգևատրվածներին և շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, հայապահպանման գործում ունեցած ավանդի, հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու և դեսպանության հետ համագործակցության համար:
Ատրճանակ, նռնակ, սվին-դանակ և փամփուշտներ
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում ամփոփվեցին 2014 թ. առաջին եռամսյակի արդյունքները
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում ապրիլի 8-ից 11-ը ամփոփվեցին 2014 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ գործունեության արդյունքները: Տարածքային ստորաբաժանումների պետերը ներկայացրին գրանցված եւ դեռեւս չբացահայտված հանցագործությունները, դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը նշեց, որ չնայած դրական տեղաշարժն առկա է, այնուամենայնիվ, ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ տարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները:
Տարածքային ստորաբաժանումներում պետերին Աշոտ Կարապետյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:
Կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք
Ծառատունկ-շաբաթօրյակները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին:
Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ:






