Չարաշահել է դեղատան աշխատակցի վստահությունը

ոստիկանությունԴեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել   օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը   և  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ և չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ և հեռացել:
Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննութուն:

33-ամյա Ռոմանը ութ տարի հետախուզվում էր գողության մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 3-ին, ժամը 16.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Ռոստով-Վանաձոր միկրոավտոբուսով կամավոր Բագրատաշենի անցակետ ներկայացած, 1980 թ. ծնված Ռոման Ս.-ն, որը 2005 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:30 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սիսիանի, Գորիսի, Սևանի,Գավառի և  Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է  մերկասառույց:

Կատարվել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

հհ-սլովակիաՄեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն:  Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է`  այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է.  բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը: “Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են  համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, և այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:  Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի,  մեկ անգամ ևս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական  գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ  այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում: Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց  պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում:

 

Քննարկվել են հայ- շվեյցարական համագործակցության հեռանկարները

ՊՆԴեկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Լուկաս Գասսերին:

Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ փոխանակեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Շվեյցարիայի պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև շվեյցարական ոչ կառավարական մի շարք կազմակերպությունների` Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի, Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողություն Ժնևի կենտրոնի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 5-ը,  խարդախության 6 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման կամ վատնման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 3 մարդ զոհվել է,  10-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երևանում տեղի են ունեցել հինգ ավտովթար և յոթ մարդ վնասվածք է ստացել

ԱվտովթարԴեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի  ավտոմեքենայի  վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի և  նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի հոգեբուժարանի դիմաց վրաերթի է ենթարկել 3 անձանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ոսկանյան և Հովնաթան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «Մերսեդես Բենց»    և   «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո` «ՎԱԶ-2115»-ը բախվել է խաչմերուկի մոտ կայանված «Լեքսուս»-ի, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 տան դիմաց   «Ֆոլքսվագեն Ջետա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Դեկտեմբերի 3-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 54-ամյա  Էդիկ Թ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վաչիկ Հ.-ի վարած «ԳԱԶ-2410» ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում գտնվող Էդիկ Թ.-ն ստացել է  վնասվածքը:
Կատարվում է քննություն:

 

Դոլարի գինը բարձրացել է

դոլարԴեկտեմբերի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ստեփան Սաֆարյանը` Պուտին-Սարգսյան հանդիպման մասին` «հատուկ տկարամիտների համար»

Ստեփան Սաֆարյան«Էն ո՞ր հայ «փորձագետն» էր վերլուծել, թե Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ Մաքսային միության հարցը չի քննարկվել: Հատուկտկարամիտների համար. «հանդիպման գլխավոր խնդիրներից մեկը Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածությանըՀայաստանի միանալու հետագա քայլերի քննարկումն է»: Էն ո՞ր հայ «փորձագետներն» ու պաշտոնյաներն են խոսում ռազմավարական հարաբերությունների, դրանց «պիկի» վրա գտնվելու մասին. «Պուտինi այցի առաջին հանգրվանը ռուսական ռազմաբազան է», որտեղ էլ նրան«դիմավորել է Սերժ Սարգսյանը»: Մնացածը ինքներդ հասկացեք, թե Սերժ Սարգսյանը ի՞նչ է աշխատում ռուսական ռազմաբազայում, որտեղից էլպետք է Պուտինին ուղեկցեր իր նոր սեփականությունը՝ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, ապա տաներ Երեւան ընթրիքը տար ու ճանապարհերՄոսկվա», – ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը:

 

Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի. Հրայր Թովմասյան

ԱԺ,Լևոն զուրաբյան, Հրայր ԹովմասյանԱԺ ՀԱԿ խմբակցությունը այսօր ԱԺ նիստի ժամանակ հանդես եկավ «համատարած կոռուպցիա»-ի մասին հարցապնդմամբ : Հարցապնդումը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը: Նա շեշտեց, որ կոռուպցիան այսօր ընկած է մեր հասարակությունում առկա բոլոր չարիքների ու դժբախտությունների հիմքում, այն պրոբլեմն է, որի պատճառով ՀՀ քաղաքացին դիմում է խուճապահար արտագաղթի կամ գտնվում է չքավոր վիճակում: Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշեց, որ կառավարությունից ստացած գրավոր պատասխանը լի է եղել անգրագետ, անհեթեթ կետերով:

Հարցապնդմանն արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Անգրագիտությունից խոսեցիք, դե ուրեմն այդքանանգրագետ չլինեիք ու չգրեիք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը չի մտնում կառավարության իրավասության մեջ: Մի բանում համաձայնենք Ձեզ հետ` իրոք կոռուպցիան այսօր առաջնահերթ խնդիր է, բայց դուք խտացնում եք գույները: Անհեթեթություն ասեցիք, բայց դրանից Ձեր գրածիարժեքը չբարձրացավ: Մի արեք դա: Եթե քաղաքական երկխոսություն եք ուզում, Ձեզ մեկնված ձեռքը բռունցք մի արեք, որովհետև հակադարձ բռունցքը շատ ավելի կոպիտ կլինի», – վրդովված ասաց Հրայր Թովմասյանը:

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը,լուսանկարներ

հայաթ հյուրանոցի բացումՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել համաշխարհային ճանաչում ունեցող «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Մայրաքաղաքում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, կառուցված «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Շրջայցի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 70 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:

Զինվորներն իրենց ծառայության վայրերն ընտրում են վիճակահանությամբ. ՊՆ մամուլի քարտուղար

Արծրուն ՀովհաննիսյանՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով արդեն երկու օր ընթացող զորակոչին:

Նա գրում է. « Հարգելի’ քաղաքացիրներ և ԶԼՄ ներկայացուցիչներ, արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորներն  իրենց ծառայության վայրերն  ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է:

Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի: Զորակոչի ընթացքին հետեւելու հնարավորություն ունեն նաեւ լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»:

Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

Երևանի քաղաքապետարան, բնակարան,Մհեր Նավոյան  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային  պայմանների  բարելավման  խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:

Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետներին:

«Հանրապետության ղեկավարի և քաղաքային իշխանության կողմից ձևավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես  ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները  փոխանցում եք   սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը  արվեստի  վաստակավոր  գործչին  լիարժեք  ստեղծագործական  գործունեություն ծավալելու հնարավորություն կտա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար և նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց և  անչափ կարևոր խնդիր է եղել: Արվեստագետը նաև հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանում խուլիգանություն կատարողին հայտնաբերեցին Արտաշատում

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 1-ին, ժամը 13.00-ին, 1969 թ. ծնված  Մարինե Գ.-ն ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 17.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդն  իր հասցեին տևական ժամանակ տվել է հայհոյանքներ և նվաստացրել իր պատիվն ու արժանապատվությունը:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ խուլիգանությունը կատարել է 1972 թ. ծնված  Ռուբեն Գ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 13.10-ին, Արտաշատ քաղաքից բերման է ենթարկվել  ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:

 

Դեկտեմբերի 9-ից նոր արագաչափեր

արագաչափերՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 9-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) փողոցում և Հ-1 «Մ-4-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13-րդ կմ (Կոտայքի մարզ, Բալահովիտ գյուղի վարչական տարածք) հատվածում (1 արագաչափ՝ երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Վահրամը հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

Ոստիկանություն, ԳյումրիՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` դեկտեմբերի 2-ին, ժամը 13.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մարաշի բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Վահրամ Դ.-ն, որը սեպտեմբերի 23-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:

Խորհրդարանական մեծամասնությունն անդրդվելի է. ընդդիմադիրների առաջարկը մերժվեց

459245138605654946 կողմ, 54 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն) 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քվեարկության դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014 թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասաց, որ նրանք չընտրեցին քաղաքացիական հանդուրժողականության, կոնստրուկտիվ, խորհրդարանական տարբերակը, ուստի իրենք էլ կընտրեն պայքարի այլ տարբերակ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խորհրդարանական մեծամասնությանը խորհուրդ տվեց փող գտնել, գործուղվել Չիլի ու տեսնել, որ այնտեղ չկա նման բան՝ նկատի ունենալով, որ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնում է՝ հիմնվելով Չիլիի օրինակի վրա:

ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ մեծամասնությանը՝ մասնավորապես Գալուստ Սահակյանին, առաջարկեց ավելի կարճատև գործուղում. դուրս գալ փողոց և բացատրություններ տալ այն բազմահազար քաղաքացիներին, որոնք հավաքված են Ազգային ժողովի դիմաց:

Հիշեցնենք, որ մինչ քվեարկությունը ՀՀԿ խծմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հայտարարելով, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է քվեարկելու օրինագծին, հայտնել էր, որ բացատրություններ կտա լրագրողներին: