Նոյեմբերի 18-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20 ա վթարային շենքի 3-րդ մուտքի մի շարք բնակարանների պատերին առաջացել են ճաքեր: Դեպքի մասին տեղեկացվել են ԲՊ և ԱՀՎԿ վարչության պետ փ/ծ գնդապետը, ԵՓՎ ՃԿԲ օպերատիվ հերթապահը և ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության պատասխանատու աշխատակիցը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Պաշտոնից ազատվել է Սյունիքի դատախազը
Յուրի Վարդանյանի որդու փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ նոյեմբերի 15-ի որոշմամբ փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա:
«NEWS.am լրատվական կայքում հրապարակվել է հոդված «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետեւյալ մեջբերումը
«…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի: «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման եւ ոչ պետական մարմինների, ինչպես նաեւ այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։
Պալատի նախագահը գտել է, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը հաստատվելու դեպքում փաստաբան Վահան Հայրապետյանի վարքագիծն առերեւույթ կհակասի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետի եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.5.3 կետի պահանջներին՝ այն է փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի (վստահորդի) ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը, ինչպես նաեւ իրավունք չունի դրդել կամ համոզել նրան իրեն մեղավոր ճանաչել:
ՓՊ նախագահի որոշման պատճառաբանական մասում նշվել է՝ «Հրապարակումից հետեւում է, որ փաստաբան Վահան Հայրապետյանը տեղյակ չէ, թե ինչ է ընդունել իր վստահորդը, սակայն միեւնույն ժամանակ փաստաբան Վահան Հայրապետյանն ընդունում է թմրանյութ ձեռք բերելու արարքի կապակցությամբ իր վստահորդի առնչությունը։ Այս պարագայում, ըստ հրապարակման համատեքստի, ստացվում է, որ Վահան Հայրապետյանը չունենալով իր վստահորդի համաձայնությունը, ընդունել է նրա առնչությունը հնարավոր հանցագործության կատարման մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածը հանցագործություն է համարում զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը)։»։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:
Նոյեմբերի 25-ից նոր արագաչափ սարքեր Երևանում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:Սահակը չարամտորեն խուսափում էր երեխա պահելուց
Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Մանվելին
Ֆիլիպը գողացել է մետաղյա սղարանը
«Աչաջուր»-ի սիրահարներն այսուհետ սրճարանը կվայելեն նաև ձմռանը՝ փակ վայրում
Երևանի ամենայուրօրինակ ու գեղատեսիլ վայրերից մեկում՝ Սիրահարների այգում գտնվող «Աչաջուր» սրճարանը նրանց համար է, ովքեր նախընտրում են ջերմ, մշակութային մթնոլորտ և ամենակարևորը՝ թարմ ու բնական սնունդ:Այստեղ կարծես ամեն ինչ ստեղծված է ազատ ժամանակը վայելելու, հետաքրքիր հանդիպումներ ու միջոցառումներ կազմակերպելու, ճաշակելու համեղ սնունդ և պարզապես այգով հիանալու համար:
Սակայն ձմռան ամիսներին սրճարանը փակվում է, և այցելուները ժամանակավորապես կարծես կտրվում են աչաջուրյան միջավայրից: Դա էր պատճառը, որ սրճարանի ղեկավարությունը նախաձեռնեց «Աչաջուր» փակ սրճարանի ստեղծումը:
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ նոր «Աչաջուր»-ի պաշտոնական բացումը Փարպեցի 22 հասցեում, որտեղ այդ օրը հավաքված էին սրճարանի հին ու նոր բարեկամները՝թարմ սննդի, գինու և կենդանի երաժշտության ներքո շնորհավորելով միմյանց սրճարանի գործունեության մեկնարկի առթիվ:
«Աչաջուր» սրճարանների տնօրենի խոսքով՝ փակ սրճարանի նպատակը աչաջուրյան ջերմ շունչը նաև ձմռան ամիսներին իր հաճախորդներին փոխանցելն է. «Այստեղ եկողները պետք է իրենց զգան, ինչպես տանը: Մենք փորձում ենք ապահովել տնային, տաք մթնոլորտ մեր հաճախորդների համար՝ միևնույն ժամանակ խուսափելով տնավարի մոտեցումներից»:
«Աչաջուր»-ի հաճախորդները լավ գիտեն, որ այնտեղ չկան քարացած մոտեցումներ, ամեն ինչի նկատմամբ կա ստեղծագործական մոտեցում և աշխատանք: Կերակուրների ցանկն անգամ քարացած չէ և կարող է ամեն օր փոփոխվել՝ կախված հենց իրենց նախասիրություններից ու խորհուրդներից:
Տնօրենը վստահեցնում է, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն նաև նոր«Աչաջուր»-ում: Ավելին, որպես փակ սրճարան՝ այն առավել լայն հնարավորություններ կստեղծի զանազան քննարկումների, սեմինարների, հանդիպումների, մշակութային, հասարակական միջոցառումների անցկացման համար:
Կարևոր է նաև նշել, որ«Աչաջուր»-ի գործունեությունը զուտ ֆինանսական շահույթ հետապնդող բիզնես չէ: Դրա ստեղծման նպատակն ի սկզբանե եղել և մնում է Սիրահարների այգու պահպանմանն ուղղված ծախսերը հոգալը: Նոր սրճարանի շահույթը նույնպես կուղղվի այգու պահպանմանը, որի համար բավականին մեծ ռեսուրսներ են պահանջվում՝ չնայած որ ծախսերի մի մասը հոգում է Երևանի քաղաքապետարանը: Նոր«Աչաջուր»-ի ստեղծման նպատակներից մեկն էլ այն է, որ այգին անցնի հարյուր տոկոս ինքնաֆինանսավորման, ինչն, իհարկե, հնարավոր կլինի միայն մի քանի տարի անց:
Անահիտը Ձորաղբյուրում բջջային հեռախոս և 20.000 դրամ է գողացել
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակչուհի, 1982 թ. ծնված Անահիտ Խ.-ն գողություններ է կատարել:Գյումրիում կարկանդակից չորս մարդ է թունավորվել
Նոյեմբերի 16-ին, ժամը 15.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրիի Պուշկինի փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1958 թ. ծնված Ասյա Կ.-ն, 1977 թ. ծնված Վարդան Կ.-ն, 1977 թ. ծնված Մերի Մ.-ն և 1979 թ. ծնված Մանուշ Կ.-ն:Վանաձորում Արտյոմը դանակով հարվածել է Դավիթին
Նոյեմբեի 17-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք:Կնոջ գրպանից գումար է հանել և հարբեցողությամբ զբաղվել
Վահագնը եղևնի է կտրել
Նոյեմբերի 16-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բակից եղևնի են կտրում:
Հրաչյան երկրորդ բանալիով բացել է ծանոթուհու բնակարանի դուռը և գողություն կատարել
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Հրաչյա Ս.-ին:
Նադյայի ուղեբեռում փամփուշտներ են հայտնաբերվել
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:Պատվոգրեր և շնորհակալագրեր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետարանում հյուրընկալել է մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին:
Շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Ուսանողության միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը. «Մեր անկախության առաջին տարիներին բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին: Եվ դա օրինաչափ է, քանզի հենց երիտասարդներին ու, հատկապես ուսանողներին է վերապահված մեր հայրենիքի և մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործի շարունակականությունն ապահովելու պատվաբեր պարտականությունը:
Ու ես վստահ եմ, որ աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում կամքով և անմնացորդ նվիրումով դուք կարող եք հաղթահարել ցանկացած դժվարություն
և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ ապահովել մեր երկրի հզոր և բարեկեցիկ ապագան»,- ընդգծել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը երիտասարդության կողքին է ու մշտապես պատրաստ լսել և քննարկել Երևանի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել են նաև միջոցառմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:
Այնուհետ, Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Երևան քաղաքի ծրագրերում ակտիվ մասնակցություն ունենալու համար Երևանի քաղաքապետի որոշմամբ մայրաքաղաքի բուհերի ուսխորհուրդներն ու երիտասարդական ՀԿ-ները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ուսանողության միջազգային օրվան նվիրված ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանի և Կարեն Ավագյանի հետ միասին, ջերմ մթնոլորտում շփվել է երիտասարդների հետ և մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել նրանց քաջառողջություն, երջանկություն ու բարօրություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարորդը և 7 ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Նոյեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «DAF-XF-430» մակնիշի բեռնատար ավտոմեքենա Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին` Դիլիջանի ոլորաններում, կողաշրջվել և ընկել է հակառակ ուղղությամբ ընթացող «Մերսեդես-Վիտո-11G/LI» մակնիշի ավտոմեքենայի վրա:Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 29-ը, խարդախության` 11, խուլիգանության` 2, յուրացման կամ վատնման և ավազակային հարձակման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 17 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության` 1, մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության 14 և խարդախության 2 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 46-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:






