Գյումրիում անօթևան ընտանիքները վառելիքի կարիք ունեն

mq1Գյումրիում գիշերային ժամերին արդեն բավականին ցուրտ է, ինչպես կասեր գյումրեցին

«ձյան հոտ է գալիս»: Խարխուլու խոնավ վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ մոլորված մտածում են, թե ինչպես ենտաքացնելու իրենց կացարանները: Նրանցից շատերը վառարանները կրկին նետելու են ձեռքերն ընկածը, ինչի պատճառով հատկապես իրիկնային ու գիշերային ժամերին տնակային ավաններում խեղդող

ծխի ամպեր են մշտապես կուտակվելու:

Տնակներում բնակվող ընտանիքներին անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել և վառելափայտ տրամադրել: «Շիրակ կենտրոնը» նախորդ ձմռանը Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին, արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ, տրամադրեց շուրջ 2000 պարկ վառելափայտ: Ընթացիկ ձմռանը ևս անօթևան ընտանիքներին ջերմություն պարգևելու նպատակով

կազմակերպությունը նախաձեռնել է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» ակցիա:

Ձմռան վառելիքի բաժանման ձեռնարկի առաջին օրվա մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Մեքենան ամբողջությամբ այրվել է

g_imageՆոյեմբերի 9-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Ամրակից Գարգառ միջհամայնքային ավտոճանապարհին այրվում է «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.30-ին, մարվել՝ 06.40-ին:
Այրվել է «ԳԱԶ2410» մակնիշի 14 ՕԼ 258 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն

scenesAutumnRain2Նոյեմբերի 9-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն: ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:
Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև20մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի 6-8 աստիճանով: Ուշադրություն. շրջանների մեծ մասում, հատկապես` հարավային կեսում սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ:

Երևանում նոյեմբերի 9-ին և 10-ին կդիտվի մեծամասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Ջերմաստիճանը` գիշերը +4 +6, ցերեկը` +13 +15, երեկոյան ժամերին` +8+10:

«Լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ոստիկանություն

timthumbՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` պարզաբանելով լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, ըստ որի Արարատում գրանցված բազմաթիվ զինծառայողներ  արձակուրդ են ստանում և նրանց տրամադրվում են անձնագրերը, որպեսզի մասնակցեն ընտրություններին:

«

Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրությունների  ժամանակ  քվեարկություններին չեն կարող մասնակցել:

ՀՀ օրենսդրության համաձայն` պարտադիր զինվորական ծառայության զորակոչված անձինք հանվում են բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից և ըստ բնակության վայրի հաշվառվում են զորացրվելուց հետո:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ընտրողների ցուցակները կազմվել են բացառապես ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների հիման վրա: Զորացրվելու կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանված անձանց տվյալները առկա չեն ընտրողների ցուցակներում: Հետևաբար, անկախ այն հանգամանքից զինծառայողը գտնվում է զորամասում, թե ժամանակավոր արձակման մեջ, վերջինս չի կարող  մասնակցել ընտրությանը»,-պարզաբանում է ոստիկանությունը:

Նոյեմբերի 18-ից նոր արագաչափ սարքեր` Երևանի Հովհաննես Շիրազի փողոցում

imagesՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքի Հովհաննես Շիրազի փողոցում երկու ուղղություններով տեղադրված 2 արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

«Ժողովուրդ». Խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող փոխադրամիջոց չունենալու պատճառով տարել են համայնքի աղբի մեքենայով

1127

«Ժողովուրդ»-ը գրում է.

«ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։

Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով թե չի բացառվում այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաև մեր բարձրաստիճան պաշտոնյաները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Հայկական ժամանակ». Արհեստական լարվածություն Արարատում. մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ են տարվել

72406«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ։ Արարատցիները մեր թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում արհեստական լարվածություն է ստեղծված։ Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցակագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

«Հրապարակ». թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում

77440

«Հրապարակը» գրում է.

«Նախորդ օրը տեղի ունեցած ԳՄ նիստը բավականին երկար է տևել։ Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերևս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որևէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, և այդքանով խնդիրը փակվել է։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները։ Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպասելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում։ Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը՝ արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է։ Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով։ Խոսվել է նաև այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին։ Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա։ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:

Ի դեպ, մեր տեղեկություններով, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն այդ օրը «կամերաներով» նկարահանելու են ընտրությունների ընթացքը բոլոր 7 տեղամասերում։ ԳՄ նիստից հետո Սերժ Սարգսյանը բավականին երկար տետատետ հանդիպում է ունեցել մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ։

ԳՄ-ում քննարկվել են նաև գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիև-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել։ Անդրադարձ է եղել Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է՝ հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել և երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ԳՄ-ում քննարկվել են նաև գեոքաղաքական հարցեր, այդ թվում Ալիև-Սարգսյան հանդիպմանն առնչվող, սակայն տեղն ու ժամանակը չեն նշվել։ Անդրադարձ է եղել Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հայտնի հայտարարությանը՝ Բաքվի համաձայնությամբ պատրաստ են բացել այն, Սերժ Սարգսյանն ասել է՝ հարցի նկատմամբ մեր դիրքորոշումը չի փոխվել և երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է Պուտինի ՀՀ կատարելիք այցին, այդ մասին Ս. Սարգսյանն արտահայտվել է դեռ ԳՄ մի քանի նիստ առաջ՝ ասելով. «Մաքսային միությանն առնչվող մնացած հարցերն էլ ՌԴ նախագահը կգա Հայաստան, դրանից հետո նոր ԳՄ-ում կանդրադառնանք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Եղանակը Հայաստանում

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 9-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ին ցերեկը կնվազի  2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:

Երևանում՝
Նոյեմբերի 9-ի գիշերը սպասվում է թույլ անձրև, 9-ի ցերեկը և 10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն,  տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:                                                                           
Երևանի  նոյեմբերի  9-ի բազմամյա կլիմայական տվյալներ`•   Օդի առավելագույն ջերմաստիճան 20.90C (1950թ.)
•   Օդի նվազագույն ջերմաստիճան -10.40C (1907թ.)
•   Օդի միջին օրական ջերմաստիճան 7.80C

Ինքնասպանություն Ճամբարակ քաղաքում

ինքնասպանությունՆոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել,  որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրաան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի՝ կախված վիճակում:
Բնակարան մուտք գործելու համար անհհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են բնակարանի դուռը և նկուղում՝ կախված վիճակում, հայտնաբերել Խ. Ս. (ծնվ.1969թ.) դին :

Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներին

դավիթ-տոնոյանՍ.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Հանդիպման ընթացքում  քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Դ.Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով պաշտպանության նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները:

Շանթ Հարությունյանի հետ ձերբակալվածներից ութը կալանավորվել են

Million Mask March in Yerevan on Freedom SquareԻնչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել էին երթ կատարել Ազատության հրապարակից: Ոստիկանության ներկայացուցիչները նրանց  հորդորել էին չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել էին ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել պայթեցնել, ապա մահակներով հարձակվել իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել էր կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը:
Ոստիկանություն բերման էր ենթարկվել 38 անձ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ:
Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել էին՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ  18-ը ներգրավվել  որպես վկա:
Ձերբակալվածներից  Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի, Վարդան Վարդանյանի, Միսակ Առաքելյանի, Ալբերտ Մարգարյանի, Անուշավան Գրիգորյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեակյան օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև

demoyanԵրեկ կանադական Վինիպեգ քաղաքում տեղի ունեցավ Փոխըմբռնման հուշագրի ստորագրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Մարդու իրավունքների կանադական թանգարանի միջև:
Զորյան ինստիտուտի գործուն մասնակցությամբ ստորագրված այս փաստաթղթի համաձայն կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Պայմանագիրը ստորագրեցին ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը և ԿՄԻԹ-ի տնօրեն Ստյուարտ Մյուրեն: Ստորագրման արարողությանը ներկա էին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Այս շաբաթ բորսայում իրականացվել է 13,8 մլն դոլարի առք և վաճառք

դոլար2013թ-ի նոյեմբերի 4-ից նոյեմբերի 11-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,213,603 ԱՄՆ դոլար 405.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 89,054,946 ԱՄՆ դոլար 406.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,542,474 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,245,828 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 14,513,942 EUR 549.94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 810,040,038 ՌԴ ռուբլի 12.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,120,974 ՌԴ ռուբլի 12.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64.2 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀՀ գլխավոր դատախազը կատարել է նոր նշանակում

dataxazutjunՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի  հրամանով, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Վահե Ռաֆայելյանի վրա է դրվել ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն պետի պարտականությունների կատարումը:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Նիկողոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, անձնական դիմումի համաձայն:

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Տարածքային կառավարման նախարարությունում

 

Սերժ Սարգսյան,Տարածքային կառավարման նախարարություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ղեկավար անձնակազմի հետ՝ տարածքային կառավարման նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների ու խնդիրների վերաբերյալ, հանդիպման ավարտին պատասխանել նաև նախարարության աշխատակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ խորհրդակցությունը, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, ծանոթացել աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ` նրանց կողմից իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, զարգացման հեռանկարների շուրջ:

Խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարԱրմեն Գևորգյանը ներկայացրել է վերջին տարիներին նախարարության համակարգի գործունեության վերաբերյալ իր նկատառումները, անդրադառնալով հատկապես աշխատանքի երեք հիմնական ուղղություններին. առաջինը` իրավական (օրենսդրական դաշտի ամբողջականացում, համապատասխան օրենքների և իրավական ակտերի նախագծերի մշակում ու ընդունում), երկրորդ՝ ծրագրային և հայեցակարգային մոտեցումների մշակում և երրորդ՝ վարչարարության և ամենօրյա ընթացիկ աշխատանքների իրականացում:

Նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը զեկուցել է 2013թ. տարածքային կառավարման նախարարության գործունեության մասին, որից հետո իրենց իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքներն են ներկայացրել փոխնախարար Արտաշես Բախշյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Զեկույցների քննարկումից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն իր դիտարկումներն է ներկայացրել Տարածքային կառավարման նախարարության գործունեության, առկա ձեռքբերումների, խնդիրների և հետագա ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Տարածքային կառավարման նախարարության աշխատանքն իր համար, թերևս, ամենակարևորներից է: Նախագահը նշել է, որ ասվածը վերաբերում է ոչ միայն նախարարության կենտրոնական ապարատին, նախարարությանն ընդհանրապես, այլ նրա աջակցությամբ ամբողջ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին և հիմնավորել է նման մոտեցումը: Սերժ Սարգսյանի համոզմամբ, այս համակարգի ներկայացուցիչներն են ի պաշտոնե մեր քաղաքացիների հետ առաջինն անմիջականորեն շփվողները, որոնց միջոցով են մարդիկ պատկերացում կազմում պետության, պետական հոգատարության կամ հակառակի մասին: Նախագահը կարևորել է վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ, որը, ըստ նրա, պետք է որպես ամենակարևոր պահանջ դրվի բոլոր մակարդակի պաշտոնյաների առջև: «Ես շատ լավ հասկանում եմ, որ և՛ նախարարության, և՛ տարածքային կառավարման մարմինների՝ մարզպետարանների, և՛ ՏԻՄ-երի աշխատողներն իրենց գործառույթների շրջանակներում բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու, հաճախ շատ զբաղված են, բայց սա որևէ կերպ խոչընդոտ չպետք է լինի մարդկանց նկատմամբ ուշադիր լինելու, մեր քաղաքացիների հետ ավելի ջերմ ու սրտացավորեն աշխատելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Նախագահի հավաստմամբ, մարդիկ հաճախ հուսահատվում են ոչ մեծ խնդիրներից, երբեմն՝ ուղղակի տարրական անուշադրությունից, նեղ ու անելանելի պահին մենակ մնալուց: Հանրապետության ղեկավարը հորդորել է գտնել այն ձևը, որով ՏԻՄ համակարգը շատ ավելի ակտիվ կլինի դժվարության մեջ հայտնված քաղաքացու կողքին լինելու հարցում:

Իր խոսքում Նախագահը կարևորել է նաև պետության կողմից համայնքներին ամեն տարի դոտացիաների ձևով տրվող աջակցության օգտագործման նկատմամբ նախարարության ուշադրության մեծացումը՝ պետական միջոցներն ավելի արդյունավետ և նպատակային օգտագործելու համար:

Խորհրդակցության ավարտին Հանրապետության Նախագահը մասնագիտական տոնի՝ տեղական ինքնակառավարման օրվա նախօրեին Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել է ՏԻՄ մի շարք ներկայացուցիչների՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի (Էջմիածին) համայնքի ավագանու անդամ Հրաչյա Ավետիսյանին, ՀՀ Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ղեկավար Ալբերտ Բեկլարյանին, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանին և ՀՀ Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ համայնքների զարգացման գործում ներդրած ավանդի համար:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Տարածքային կառավարման նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Սոնյա Միրզոյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Սահակյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Լրատվական նյութի օգտագործման պայմանները խախտողները կտուգանվեն

լրատվամիջոցներՎաղվանից՝ նոյեմբերի 9-ից, ուժի մեջ կմտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում ԶԼՄ-ներին անմիջականորեն վերաբերող լրացումները:
Նպատակը լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման հատկապես վերջին շրջանում հաճակի դարձած դեպքերի կանխարգելումն է, ինչի մասին հայտարարությամբ հանդես էին եկել նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, հաղորդում է «Փաստինֆո»-ն:
Օրենքում ամրագրվում է լրատվական նյութի օգտագործման պայմանները սահմանող նոր հոդված, որի  խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այն է՝ 100 հազարից 200 հազար դրամ:
Եվ այսպես՝ օրենքը սահմանում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումն այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:
Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:
Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:
Լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պարտադիր է լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղում կատարելը,  իսկ եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է, ապա պարտադիր է քաղվածքի վերնագրում տպագիր լրատվական միջոցի անվանման նշումը, էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, նաև էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշելը:
Հեռարձակող կազմակերպության այն հաղորդումները, որոնք իրենց բնույթով ուղղված են մամուլի տեսության ներկայացմանը, ևս պարտավոր են պահպանել այս հոդվածով նախատեսված դրույթները:
Բացի այդ՝ եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը  հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում, ապա այսուհետ  այդ տեղեկատվությունը կհամարվի հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է: