Նոյեմբերի 5-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի ուղևորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:Եղանակը Հայաստանում, վաղը անձրև կգա
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի ցերեկը կնվազի 3-4, արևելյան շրջաններում` 6-7 աստիճանով:
9-10-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:
10-ից 12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.60C (1981թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C
Սոչիի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Աշոտ Ա.-ին, որը մայիսի 6-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Դանիայում կայացել է «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 6-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ դանիացի գրող Քեյթ Ղոյստայի «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» վերնագրով գրքի շնորհանդեսը, որին ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, դանիացի մտավորականներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը՝ նշելով, որ շնորհանդեսի համար ընտրված օրը պատահական չէ. ուղիղ մեկ տարի առաջ նույն օրը դանիացի մարդասեր և «հայ որբերի մայրիկ» Մարիա Յակոբսենի 130-ամյակն էր և այդ նույն օրը Կոպենհագենի Թագավորական գրադարանում բացվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցադրությունը:
Դեսպանն իր խոսքում հիշատակեց, որ վերջերս Դանիայի հեղինակավոր «Kristeligt Dagblad» թերթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակված մի քանի հոդվածներից մեկը կրում էր «Հայոց պատմությունը մեր պատմությունն է» վերնագիրը` հավելելով, որ Մարիա Յակոբսենի և Կարեն Յեփփեի միջոցով է, որ հայ ժողովրդի պատմությունը շատ դանիացիներ համարում են նաև իրենց սեփական պատմության մի մասը: Դեսպանն ավելացրեց, որ նրանց նվիրումը հայ ժողովրդին անսահման է եղել և նրանց մասին նոր վկայությունները հնարավորություն են տալիս մեզ բոլորիս ծանոթանալու նրանց գործունեության անծանոթ էջերին:
Դեսպան Հրաչյա Աղաջանյանի խոսքից հետո իր գրքի և այն գրելու մտահղացման մասին խոսեց հեղինակը` Քեյթ Ղոյստան: Նա պատմեց, որ, լինելով Սիրիայում, տեղեկացել է Կարեն Յեփփեի գերեզմանի մասին, սակայն չի հասցրել այցելել նրա շիրիմին և այդ նպատակով երկրորդ անգամ է մեկնել Սիրիա: Նա սկսել է ուսումնասիրել Կարեն Յեփփեի կյանքը և գործունեությունը, այցելել է նրա ծննդավայր` Գյուլինգ և ծանոթացել տեղական արխիվի, ինչպես նաև Դանիայի Թագավորական գրադարանում առկա Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերին: Գրողը մեկնել է նաև Գերմանիա` Յոհանես Լեփսիուսի և Կարեն Յեփփեի միջև նամակագրական նյութերն ուսումնասիրելու համար:
Շնորհանդեսի վերջում ներկա գտնվողները բազմաթիվ հարցեր և շնորհակալության խոսքեր ուղղեցին Քեյթ Ղոյստային:
Տեղեկանք: «Կարեն Յեփփեն և հայ ժողովուրդը. մի կյանք, մի կանչ» գիրքը տպագրվել է 2013թ. մայիսին դանիերեն լեզվով:
Այն պատմում է Կարեն Յեփփեի կյանքի և գործունեության մասին: Նախորդ դարասկզբում Դանիայում գործող «Հայերի դանիացի բարեկամներ» մարդասիրական կազմակերպությունից լսելով սահմռկեցուցիչ պատմություններ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված հալածանքների ու կոտորածների մասին՝ Կարեն Յեփփեն որոշում է գնալ և օգնել կոտորածներից ողջ մնացածներին: 1903թ. Կարեն Յեփփեն ժամանում է Ուրֆա և զբաղվում որբ երեխաների խնամքով և ուսուցմամբ: Նա մնում է Ուրֆայում և Հայոց ցեղասպանության ականատեսն է լինում: 1921 թվականին նա տեղափոխվում է Հալեպ` Հայոց ցեղասպանությունից փրկված երեխաներին խնամելու և գերության մեջ գտնվող կանանց ազատագրելու համար և այնտեղ է մնում մինչև իր կյանքի վերջը:
Հալեպում Կարեն Յեփփեի հիմնած և իր անունը կրող ազգային ճեմարանում ուսում են ստացել հազարավոր հայորդիներ:
Ոստիկանությունը հերքում է. Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնություն չի գործադրվել
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է լուրերը, թե ոստիկանապետը ծեծել է Շանթ Հարությունյանին: Հայտարարությունում ասված է.
«Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին 25 տարով անհատույց մարզադահլիճ է հատկացվել
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Նման որոշում է կայացվել Գործադիրի` այսօր տեղի ունեցած նիստում:
Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
6 մլն դրամ` ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտության համար
Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Նպաստ ստացողների ցուցակները հասանելի կլինեն նաև համացանցում
Այսօր տեղի ունեցած նիստում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:
Սահմանվել է մաքսային ծառայության բարեփոխման ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին: Օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կենտրոնի իրականացնելիք խնդիրներից են մասնակցությունը արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներին, հրատապ մարդասիրական օգնության տրամադրումը արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանը, համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացումը, մասնագետների պատրաստումը և այլն:
Կնքվում են ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր
Նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին: Դրանց համաձայն կենսագործունեութան մի շարք ոլորտների բարեփոխմանն է ուղղվելու 72 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Փոփոխություններ և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության կառավարությունների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնության կիրառման կարգը, կարգավորել եկամտային հարկի վճարման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է`
-Հայաստանի Հանրապետության անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների մատուցման միջոցառումների ծրագիրը,
-ՀՀ սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումների ծրագիրը, որի հիմնական նպատակը սերմերի որակի ստուգման և սորտափորձարկման միջոցների ձեռնարկումն է, բերրիության փոփոխության բացահայտումը և վատթարացման կանխումը,
-ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակը, որով ստեղծվում են հավաքածուի կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերի պահպանության, հանրահռչակման և սերունդներին փոխանցելու նախադրյալները:
Կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը: Ընկերությունը դեռ անցյալ տարի ճանաչվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող, ներմուծել է սարքավորումներ, որոնց շահագործումը շարունակվելու է նաև այս տարի, ուստի առաջացել է որոշման ընդունման անհրաժեշտությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը, ինչպես նաև միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև տարեվերջ:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի համաձայն ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստացող ընտանիքների ցուցակները տեղերում փակցնելուց բացի պարտադիր պետք է տեղադրվեն նաև համապատասխան նախարարության, մարզպետարանի, քաղաքապետարանի պաշտոնական կայքերում, ինչպես և համացանցային կայք ունեցող համայնքապետարանների կայքերում, այն համայնքապետարանների համացանցային կայքերում, որոնք կձևավորվեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ապահովելով թափանցիկ և հրապարակային գործընթացը:
Կառավարության հաջորդ որոշումն ուղղված է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ֆինանսական ծանր վիճակի բարելավմանը: Հիմնական եկամտի բացակայության պատճառով ինստիտուտը չի կարողանում պետբյուջե փոխանցել պետական շահութաբաժնի պարտավորության մի մասը: Որոշումը կազմակերպությանն հնարավորություն է տալիս մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կատարել իր պարտավորությունը:
Բարելավվում են կրթական հաստատությունների պայմանները
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 6 մլն դրամ` 19 ավագ դպրոցների շենքերի տեխնիկական վիճակի հետազոտություն կատարելու նպատակով: Այդ շենքերի երկարամյա շահագործման և ֆիզիկական մաշվածության հետևանքով առաջացել է նորոգման հույժ անհրաժեշտություն, խաթարված է ուսումնական բնականոն գործընթացը:
Եվս մեկ վերաբաշխում է կատարվել ընթացիկ տարվա պետբյուջեում, փոփոխվել և լրացվել է կառավարության նախկին որոշումներից մեկը. նոր փաստաթղթի նպատակն է 2013թ. ավարտել ազատամարտիկների գերեզմանների կառուցումն ու բարեկարգումը, ինչպես նաև արագ թափ հաղորդել Երևանի ռազմական ինստիտուտի տարածքում ուսումնական ակադեմիայի մասնաշենքի կառուցմանը և Չոբանքարայի և Խաչիկ գյուղի շենքերի նորոգմանը:
Կառավարության որոշմամբ Երևանի Պ. Սևակի փ. 11 հասցեում գտնվող մարզադահլիճը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Տիգրան Մարգարյան մարզահամալիր» բարեգործական հիմնադրամին, որը վերջին հինգ տարում կատարել է շուրջ 38 մլն դրամի չափով ներդրում և անվճար մարզել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի սաներին և Լ. Արիսյանի անվան դպրոցի աշակերտներին: Հիմնադրամի բարեխիղճ գործունեության շնորհիվ մարզվել ցանկացողների թիվն ավելացել է:
Գործադիրը որոշել է «Գյումրու N 33 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» ՊՈԱԿ-ին: Այժմ ավագ դպրոցն ունի ընդամենը 102 աշակերտ: Ակնկալվում է, որ վերակազմակերպման շնորհիվ կրթօջախը կկարողանա մեծացնել աշակերտների թիվը և կազմակերպել ուսումնական պատշաճ գործընթաց:
Այլ հարցեր
Ի կատարումն ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի «2013թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, աշխատանքի համակարգման նպատակով` մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց կազմերը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ ակնկալվում է նպաստել սույն գործընթացի էթիկական նորմերի պահպանմանը` փոխպատվաստման հարցերի էթիկայի հանձնաժողովի միջոցով երաշխավորելով փոխպատվաստման դեպքերի հիմնավորվածությունը: Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 11.5 մլն դրամ` ս.թ. առաջին եռամսյակում սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետբյուջեի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետտուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով:
ԱԻՆ. նախնական տվյալներով 2 բնակավայրում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.35-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրիի Մուշ թաղամասին հարակից Բուլվարնի-Մարմարաշեն ճանապարհին նախնական տվյալներով հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Մանրամասներ դեռևս հայտնի չեն: Առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք:
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ
Մոսկվայում կողոպուտ կատարողին հայտնաբերեցին Գյումրիում
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1981 թ. ծնված Վարդան Ա.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Յարոսլավ Նադրզիցկին հանդես եկավ Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում
Նոյեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) «Արամ Խաչատրյան» միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ Լեհաստանը ներկայացնող ջութակահար Յարոսլավ Նադրզիցկին։ Վերջինս 2010թ. Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողն է։
Երիտասարդ ջութակահարը երեկոյի ընթացքում կատարեց Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը: Իսկ համերգի երկրորդ բաժնում հնչեց Պյոտր Իլյիչ Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը (սի մինոր):
Յարոսլավ Նադրզիցկին իր առաջնելույթն ունեցել է 12 տարեկանում Մոսկվայի Կոնսերվատորիայի նվագախմբի հետ Չայկովսկու անվան Մեծ դահլիճում: 2007թ-ից նա սովորել է Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում` պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկու դասարանում: Բազմաթիվ միջազգային մրցույթներում արժանացել է բարձր մրցանակների, այդ թվում` 1-ին մրցանակ Ջ. Էնեսկուի անվան միջազգային մրցույթում (Բուխարեստ, 2009թ.), 1-ին մրցանակ «Վալսեսիա Մուզիկա» ջութակահարների միջազգային մրցույթում (Վարալլո, Իտալիա), 1-ին մրցանակ «Հավերհիլլ Սինֆոնիա» մենակատարների մրցույթում (2008թ.) և 1-ին մրցանակ Յաշա Հեյֆեցի անվան ջութակահարների միջազգային մրցույթում (Վիլնյուս, 2001թ.):
Յ. Նադրզիցկին ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում` ԱՄՆ-ում, Կորեայում, Ավստրիայում, Գերմանիայում, Մոնտենեգրոյում, Խորվաթիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Ֆինլանդիայում:
Յ. Նադրզիցկին հանդես է եկել Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ, Ցյուրիխի սիմֆոնիկ, Համբուրգի ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական, Սլովակիայի Ռադիոյի սիմֆոնիկ, Լեհաստանի ռադիոյի կամերային «Ամադեուս», Լիտվայի ազգային, «Տրանսիլվանիա» պետական ֆիլհարմոնիկ, Ջորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաև քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:
Որո՞նք են ՀՀ քաղաքացիության դադարեցման հիմքերը
Քաղաքացիության դադարեցումը Հայաստանի Հանրապետության հետ անձի իրավական կապի կորուստն է, որը, ըստ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, հնարավոր է հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում,
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում,
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելը նշանակում է, որ ՀՀ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխելու քաղաքացիությունը` դուրս գալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերելու այլ պետության քաղաքացիություն:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե`
1) նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,
2) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատավճիռ կամ վճիռ,
3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին,
4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:
Առաջին, երկրորդ և չորրորդ կետերում նշված դեպքերում անձը ժամանակավորապես չի կարող դադարեցնել իր իրավական կապը հանրապետության հետ, այսինքն` խոչընդոտող հանգամանքները վերականգնելուց հետո միայն նա կարող է միջնորդել հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու խնդրանքով: Այս խոչընդոտների վերացման դեպքում անձը կարող է վերականգնել քաղաքացիության դադարեցման իր իրավունքը, իսկ երրորդ կետում նշված հիմքով քաղաքացիությունից դուրս գալու հնարավորությունը բացառվում է: Այդպիսի հիմք է համարվում ՀՀ ազգային անվտանգությունը:
Ճիշտ է, օրենքը չի նշում, թե ինչ պետք է հասկանալ` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահ» ասելով: Պետք է միայն ենթադրել, որ նշված սահմանափակումը վերաբերում է այն անձանց, որոնք տիրապետում են ՀՀ կարևորագույն պետական գաղտնիքների:
Ինչ վերաբերում է կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքին, ապա այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն ուղղակի վերանայում է անձին քաղաքացիություն շնորհելու մասին իր որոշումը:
Իսկ ՀՀ միջազգային պայմանագրերին միանալով կամ ստորագրելով` հնարավոր է` նախատեսվեն այնպիսի պարտավորություններ, որոնց պետք է հետևի Հայաստանի Հանրապետությունը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները: Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին: Բացի այդ, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ: Շնորհակալություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես ցանկանում եմ ողջունել Վիկտոր Բորիսովիչին իր մեծ թիմով Հայաստանում: Մենք փորձագետների, մեր մասնագետների, պատասխանատու պաշտոնատար անձանց մակարդակով իրականացրել ենք մեծ աշխատանք: Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է միասին իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը: Աշխատանքների ծավալը, որը պետք իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել: Այն հուշագիրը, որն այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ, ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Ընդհանրապես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք: Շնորհակալություն:
Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է: Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Հարց – Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Արդյոք Ղազախստանը և Բելառուսը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Աշխատանքային խումբը պետք է ձևավորված լինի նոյեմբերի 20-ին հանձնաժողովի նիստում: Մեր այսօրվա աշխատանքը, ըստ էության նյութեր է պատրաստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններից աշխատանքային խմբեր մասնագետների ներգրավման համար, և Տիգրան Սուրենովիչը արդեն նշել է, որ այդ նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավական լավ ենք նույնականացնում այն, ինչ մեզ սպասվում է անել, այն, ինչ պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից, Մաքսային միության կողմից միացման պայմանագրի պատրաստման շրջանակում: Այդ գործընթացը, իհարկե, այնպես էլ արագ չէ, որը կարելի է անցնել մի քանի շաբաթվա ընթացում: Այն պահանջում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք և ազգային օրենսդրության համապատասխանեցում: Դրա համար ես չէի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, առավել ևս ես լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ծրագրերին և հավակնություններին այն տեմպի վերաբերյալ, որը պետք է պահպանել այս գործընթացում: Ես համակարծիք եմ այդ ծրագրերի հարցում, բայց ցանկացած տարբերակում այս ճանապարհին մենք պետք է ոչ մի քայլ բաց չթողնենք և պետք է ամեն ինչ կարգավորենք: Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով: Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում:
Ես փորձեցի մեղմ պատասխանել այդ հարցին, որ հիմա ես չեմ տեսնում այդպիսի խոչընդոտներ այս ճանապարհին, չեմ զգում: Դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես քաղաքական սահմանափակումներ այդ գործընթացում, այլ որպես միացման գործընթացը լիարժեք դարձնելու ցանկություն: Հայաստանը նույնպես պետք է իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որ հիմա կրում են բոլոր անդամ-պետությունները: Այս պարագայում դա խոսում է մեր աշխատանքի որակի մասին, որը մենք պետք է ապահովենք և այն մասին, որ պետք է դուրս գալ այս ճանապարհ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես կցանկանայի ավելացնել, որ Հայաստանի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր: Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ:
Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո – Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի: Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը: Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես էլ եմ համակարծիք Վիկտոր Բորիսովիչի հետ այն հարցում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին:
Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը»,– ասել է վարչապետը:
Նշելով, որ Իրաքը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Նուրի Շաուեյսին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում մեր երկիր է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:
Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները ևս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ, ինչը միմիայն կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:
Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ջերմ ողջույնները: Իր հերթին, ՀՀ կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում:
Այնուհետև Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրվել է Փոխգործակցության հուշագիր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակությանը:
«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարությունում: Ինձ զեկուցել են աշխատանքային խմբերի շրջանակում ընթացող քննարկման մասին, և մեր այսօրվա հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ է», – ասել է վարչապետ Սարգսյանը:
«Մենք առաջին անգամ ենք Երևան ժամանում այսպիսի մեծ պատվիրակությամբ: Դա պայմանավորված է Մաքսային միության անդամ-երկրների նախագահների ընդունած որոշման իրագործման անհրաժեշտությամբ, որը վերաբերում է Հայաստանի՝ ՄՄ-ին և միասնական տնտեսական տարածքին միանալու գործընթացն սկսելուն», – իր հերթին նշել է Վիկտոր Խրիստենկոն:
Հանդիպման ժամանակ համատեղ աշխատանքային խմբերի ներկայացուցիչները զեկուցել են Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ կատարված ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքները: Մասնավորապես, արծարծվել են տեխնիկական, սանիտարական, բուսասանիտարական կանոնակարգման, սակագնային և ոչ սակագնային կանոնակարգման, հակամենաշնորհային կանոնակարգման, մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մաքսային և հարկային ոլորտներին առնչվող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև ՀՀ օրենսդրությունը Մաքսային միության ընդհանուր օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կողմերն ամրագրել են ձեռք բերված պայմանավորվածությունները և վերահաստատել բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը:
Այնուհետև ստորագրվել է Փոխգործակցության խորացման մասին հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը:
Նախագահն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությանը
Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բ/կ-ից տեղափոխեցին «Սթրես» կենտրոն,տեսանյութ
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Այս մասին հաղորդում է NEWS.am-ը:
Նշվում է, որ դերասանը հոսպիտալացման կարիք չուներ, այդ պատճառով նրան տեղափոխել են «Սթրես» կենտրոն: Իսկ թե այնտեղ ինչքան ժամանակ կմնա, դեռ հայտնի չէ:
Երեկ նախաքննական մարմնի կողմից Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացվել, որը կիրագործվի առաջիկայում: Այս մասին «Անկախ»-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: News.am-ը գրում է, որ ոստիկանները Պետրոսյանի բնակարան են այցելել այսօր առավոտյան` նրան ձերբակալելու նպատակով: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով մահացել են «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները: Պետրոսյանը բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել, որտեղ հեռացրել են նրա փայծաղը, կարել լյարդի պատռվածքը: Պետրոսյանը մի քանի օր առաջ դուրս էր գրվել հիվանդանոցից: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:




