Մայիսի 30-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի Մալաթիա թաղամասում գտնվող շուկայում ոմն Հայկի կողմից Ռոման Ո.-ին բռունցքով հարվածելու և վերջինիս ստորին ծնոտի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Հայկը 1988 թ. ծնված Հայկ Թ.-ն է, որը հունիսի 20-ին, ժամը 10.00-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Հայկ Թ.-ն ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Արգավանդում կատարված գիշերային գողության հետքերով
Հունիսի 20-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ տաքսի ավտոմեքենայով Արգավանդ գյուղ գնացած անծանոթները մտել են տներից մեկը` գողության, սակայն ձայներից արթնացած հարևաններից վախենալով` դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան և վարորդը գյուղացիների մոտ են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մի ամառանոցից գողացել են շինանյութ:
Գողոնը հայտնաբերվել է «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման վայր, իսկ վարորդ Աշոտ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Սեփականատիրոջը պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
11-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
«Մերսեդես»-ն ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Հունիսի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մերսեդես E 280» մակնիշի ավտոմեքենան ժամը 22.40-ի սահմաններում Արևշատ-Վարդաշեն ճանապարհին բախվել է էլեկտրասյանն ու գազի խողովակատարին:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, իսկ վարորդը և ուղևորը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
ԶԳՈՒՇԱՑԵՔ. ամառ, բաց պատուհաններ, հարմարեցված բանալիներ… (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարողը հետախուզվում էր նաև անձի առևանգման և սպանության փորձի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմել է մի շարք պատասխանատու պաշտոնյաների
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Նոր օրենսդրական առաջարկի նախագիծ
Երևան քաղաքում միշտ քանդվում են տարբեր տեսակի պատմամշակութային ճարտարապետական հուշարձաններ, պատկան մարմինները հայտարարում են, որ այդ շենքերը հավաքվելու են քաղաքի կենտրոնում և ստեղծվելու է -ը, իսկ շենքերը վերակառուցվելու են այդ տարածքում:
նախագծի մասին խոսվում է արդեն շուրջ 10 տարուց ավելի, սակայն մինչև այժմ որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: Բացի այդ, ԶԼՄ-երով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ, թե ինչ անխնամ վիճակում են գտնվում այդ քանդված շենքերի մնացորդները, որոնք պետք է վերակառուցվեն:
Կարևորելով մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունը, մենք առաջարկում ենք ստեղծել պատասխանատվության ինստիտուտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր որոշում կայացնող, մասնագետ, փորձագետ կամ այլ պատասխանատու անձ կունենա իր պատասխանատվության մասը` եթե ապագայում դրանք չվերակառուցվեն կամ չվերանորոգվեն: Առառարկում ենք նաև արգելել, որ նմանատիպ շինությունները քանդվեն կամ տեղափոխվեն իրենց բնական միջավայրից, իսկ արդեն քանդվածները պետք է անհապաղ վերակառուցվեն ու վերականգնվեն:
Ճիշտ է՝ այս դիմումը ուղղում ենք կոնկրետ Հին Երևան նախագծի համար, բայց այն կարող է ավելի լայն տարբերակ դառնալ ու վերաբերվել Հայաստանի նմանատիպ արժեքներին:
Որպես պատասխանատվության միջոց մենք դիտարկում ենք գույքային բռնագանձումներից մինչև ազատազրկում, եթե պատասխանատուների հանցավոր անփութության կամ սխալի դեպքում դրանք ոչնչանան: Նման օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել այս հուշարձանների գոյությունը և դրանց փոխանցումը մեր ապագա սերունդներին:
Ակնկալում ենք Ձեր հստակ դիրքորոշումն այս հարցում: Պատրաստակամ ենք օգնելու նախագծի մշակման աշխատանքներին:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան. Էդուարդ Շարմազանով
Երբ ԱԺ ոչ իշխանական քառյակը լքեց ԱԺ դահլիճը, ԱԺ փոխնախագահ
Էդուարդ Շարմազանովն արձանագրեց. “Քննարկում ենք գազի հանձնաժողովի միջանկյալ զեկույցը,
այն հարցը, որի մասին ոչ իշխանական և ընդդիմադիր պատգամավորներն ամիսներ
շարունակ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, սարքել էին Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Ո՞ւր են հիմա իրենք, կա՞ն, չկան:
Հետևություն՝ ո՞րն է իրենց նպատակը,ժողովրդի մատից փուշ հանե՞լ,
թե՞ շատ խոսել, հետևությունները թողնում եմ ձեզ”:
Առանց «խանգարող» ընդդիմության ԱԺ-ն մի շարք օրինագծեր ընդունեց «կողմ» կոճակով
Լևոն Զուրաբյանի վերցրած քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նիստը վերսկսվեց:
Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների
մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված
նախագծերի փաթեթ ն ընդունելու մասին հարցը: 67 կողմ ձայնով այն ընդունվեց:
Ընդդիմդիր պատգամավորները բողոքի ալիք բարձրացրեցին` փորձելով
մատնանշել, որ քվեարկել են միայն 64 պատգամավոր, իսկ որոշ ՀՀԿ-ականներ
քվերակել են իրենց գործընկերների փոխարեն: Նրանք վարման կարգով ձայն էին
պահանջում,սակայն Գալուստ Սահակյանը անհողդողդ դեմքով շարունակում էր նիստը`
մյուս հարցերը քվերակության դնելով: Նախքան Կառավարության կողմից
ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրեքնում լրացում
կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ քվեարկության դնելը
վերջապես վարման կարգով ձայն ստացավ Աղվան Վարդանյանը. «Հարգելի
ԱԺ նախագահ, հարգելի հանրապետական պատգամավորներ, խնդրում և
պահանջում ենք պաշտպանել օրենքը: Եթե ընդդիմադիր պատգամավորը
խնդրում է քվեարկությունից հետո պահել պատկերը և ցույց է տալիս
բացակայի տեղը քվեարկությունը, պետք է սա ֆիքսել և հետևություն անել: Տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, այլ էն է, որ ամեն մեկն իր գործն
անի և պատասխան տա դրա համար: Էս ձևով հեռու չենք գնալու: Խնդրում եմ,
պարոն Սահակյան,ԱԺ մեծարգո նախագահ, եղեք օրենքի սահմաններում»:
ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը որոշեց Աղվան Վարդանյանի տեքստը
վերագրել իրեն և ապացուել, որ տղամարդ է: Նա ևս ձայն խնդրեց վարման
կարգով. «Տղամարդկությունն ապացուցելու առանձին տեղեր կա, եթե պետք է
ես Ձեզ այնտեղ կապացուցեմ իմ տղամարդկությունը»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, թե չի կարելի նման տիպի ավանտյուրաներով ասել, թե 64 հոգի են դահլիճում. «Թող Ժառանգության մեր գործընկերները գան այստեղ կանգնեն ու հաշվետարություն անեն, հաշվեն, ոչ թե հետո անցնեն շանտաժ անելուն»:
Արծվիկ Մինասյանը փորձեց պատասխանել ընդդիմության ներկայացուցիչներին «ավանտյուրիստներ» անվանելուն, բայց նրա խոսափողն անջատեցին:
Լևոն Զուրաբյանը երկրորդ անգամ պահանջեց քսան րոպե ընդմիջում, սակայն
Գալուստ Սահակյանը այսպես արձագանքեց. «Ձեր անկարողությունը
չի կարելի տարածել ԱԺ բնականոն աշխատանքի վրա»:
Ընդդիմության ներկյացուցիչները սկսեցին լքել ԱԺ դահլիճը:
Հեղինե Բիշարյանը փորձեց հանդարտեցնել կրքերը. «Հասկանալի է,
որ այսօր շաբաթ է և նյարդերը տեղի են տալիս, բայց որպեսզի
կարողնանաք ավարտել արտահերթը, տվեք քսան րոպե, կքննարկենք
կրքերը կհանգստանան»:
Գալուստ Սահակյանը անդրդվելի մնաց. «Ոչ թե փորձում են քննարկել,
այլ խափանել ԱԺ աշխատանքները»:
Մնալով առանց «խանգարող» ընդդիմության` ՀՀԿ-ականները ևս մեկ
տասնյակի չափ օրինագծեր ընդունեցին` մեկ մարդու նման սեղմելով
«կողմ» կոճակը:
Քվերակությունների ավարտից հետո հերթը հասավ օրվա քննարկումներին
և ՀՀԿ-ականները փորձեցին դահլիճից դուրս գալ: Գալուստ Սահակյանը
հիշեցրեց. «Ես խնդրում եմ, տեղերում նստեք և տենց հախուռն մի գնացեք,
օրվա վերջում քվերակություններ ենք ունենալու, 5:30-ից հետո ստեղ լինեք
բոլորդ, 5-ից ստեղ լինեք»:
Քսան րոպե ընդմիջում՝ Ազգային Ժողովում
Այսօր կրկին գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկեց նիստը շարունակել մինչև օրակարգային հարցերի սպառումը, ապա այդ առաջարկը դրեց քվեարկության: «Քսան րոպե ընմիջում», – դահլիճից գոռում էր Լևոն Զուրաբյանը` վարման կարգի համաձայն ձայն պահանջելով, սակայն նրան ասես չէին լսում: Գալուստ Սահակյանը երեք անգամ առաջարկը դրեց քվեարկության` անտեսելով դահլիճից վարման կարգով ձայնի պահանջը, ապա արձանագրեց` կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` չկա:
Այնուհետև ԱԺ նախագահը սկսեց նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությունները: «Վարման կարգի վեաբերյալ»,- նորից հնչեց դահլիճից: «Ինչի՞ վերաբերյալ», – զարմացավ Գալուստ Սահկայնն ապա ասաց. «Սպասեք, հարցը կարդամ` նոր: Քվեարկության է դրվում Կառավարության կաղմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը»: Ապա նա ձայնը տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որի ելույթից հետո վարման կարգով վերջապես ձայն ստացավ Լևոն Զուրաբյանը. «Պարոն Սահակյան, չնայած Ձեր պատկառելի տարիքին, ես շատ ավելի լավ եմ գնահատում Ձեր լսողության ու տեսողության կարողություն
ը: Եվ երբ որ ես քսան րոպե ընդմիջում էի խնդրում, դուք չպիտի խախտեիք օրակարգը: Ես հիմա պահանջում եմ քսան րոպե ընդմիջում, որպեսզի քննարկենք, թե դուք ինչու եք սիստեմատիկ խախտում օրակարգը»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե ընդդիմությունը փորձում է ձախողել, խոտանել ԱԺ աշխատանքը և, չնայած սրան, հայտարարեց 20 րոպե ընմիջում:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահը ներկա է գտնվել Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը
Ինչո՞ւ են կարգապահական տույժերի ենթարկվում ճանապարհային ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բուժաշխատողներին
ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:
Բժշկի մասնագիտությունն այն քչերից է, որոնք մեզանում գնահատվում են առանձնակի, ու դուք, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը: Տոնական այս օրն էլ լրացուցիչ առիթ է, որ, ձեզ գնահատանքի խոսքեր ուղղելով, ևս մեկ անգամ արժևորվի հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունը, քանզի ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ Աստծո ամեն օր հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք ամենաանգինը՝ առողջությունը, հաճախ նաև կյանքը: Ու համոզված եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ, դուք այսուհետ ևս անելու եք առավելագույնը՝ մարդկային կյանքեր փրկելու և առողջությունը վերականգնելու համար:
Քաղաքային իշխանությունն էլ իր լիազորությունների շրջանակում է անում հնարավորը, որպեսզի առողջապահության ոլորտի աշխատողների ոչ միայն աշխատանքային, այլև սոցիալական ու կենցաղային պայմանները բարելավվեն: Համոզված եղեք, որ առողջապահության ոլորտը եղել ու լինելու է Երևանի քաղաքպետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում: Ու ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում մենք կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,
ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.70C (1978թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C
ՀՀ դատախազության պատվիրակությունն Արցախում է
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Մարգարյան փողոցում «Կիա Ռիո»-ն բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» ավտոմեքենային
Հունիսի 21-ին, ժամը 00.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցում` «Կայզեր» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա Ռիո» մակնիշի 21 ՍՍ 639 պ/հ (վարորդ Ս. Բ. ծնվ.1950թ.) բախվել է «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ–ի «ԶԻԼ 130» մակնիշի 336ՍՍ63 պ/հ ավտոմեքենային(վարորդ Ա Խ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Բ.ը ավտոտոմեքենայից տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա Ռիո» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը:
Հայ հաքերները նույնպես հարձակումներ են կատարում
Կիբերհարձակումները նորից ակտիվացել են, հատկապես ապրիլի 23-ից: Հայ-ադրբեջանական հաքերները պարբերաբար հարձակումներին են ենթարկում պետական ու մասնավոր կայքերը: «Անկախ»-ի հետ հարցազրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ վերջերս Armenian Cyber Army և A.S.A.L.A. հայկական հաքերական խմբերը որոշ թուրքական կայքեր են կոտրել Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր կայքի ստորին հատվածում տեղադրված հայելիներն ապացուցում են, որ այդ կիբերհարձակումները կապ ունեն հենց ցեղասպանության հետ:
Նրա խոսքերով` 2006-2007 թթ.-ից ադրբեջանցիներն ակտիվ կիբերհարձակումներ են գործել հայկական կայքերի վրա, իսկ Հայաստանը միայն վերջին տարիներին է ակտիվացել և սկսել հարվածներ հասցնել ադրբեջանական ու թուրքական կողմին: «Գիտե՞ք սակայն` որն է տարբերությունը: Ադրբեջանցիներն ավելի լուրջ են վերաբերվում այդ հարձակումներին, քան մենք: Ապրիլի 23–ից էլ հայկական հաքերական խումբն ավելի քան 10 թուրքական կայք է կոտրել և այնտեղ տեղադրել ցեղասպանությունը ճանաչելու կոչեր, սակայն թուրք և ադրբեջանցի հաքերների կողմից դեռ պատասխան արձագանք չի եկել»:
Մեր հարցին` ինչպե՞ս եք հասկանում, որ հայկական կայքերը հարձակման են ենթարկվել մեդիափորձագետը պատասախանել է. «Շատ սովորական: Հայկական հաքերային որոշ խմբերի հետ կապեր ունեմ հաստատված և իրենցից նման տեղեկատվություն եմ ստանում: Պետք է նաև նշել, որ սկսնակ խմբերը նույնպես կոտրում են տարբեր երկրների կայքեր, միայն որպեսզի ինքնահաստատվեն: Եվ նրանց համար միևնույն է՝ կայքը հայկակա՞ն է, թե ոչ: Ինչ վերաբերում է սոցկայքերին, ապա դրանց օգտատերերը պետք է զգոն լինեն սեփական էջերի գաղտնաբառերի և այլ նրբությունների նկատմամբ»:
Դադարեցվել է պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների՝ վարձակալական հիմունքներով տրամադրումը
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
“Նկատի ունենալով պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից՝ իրենց անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի և գործող օրենսդրության դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի 2014 թվականի հունիսի 19-ի հրամանով՝ դադարեցվել են միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների և թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրումը՝ մինչև նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը”:









