Այս շաբաթ բորսայում իրականացվել է 20,4 մլն դոլարի առք և վաճառք

դոլարՓետրվարի 3-7-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,864,276 ԱՄՆ դոլար՝ 408.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,199,239 ԱՄՆ դոլար՝ 410.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 20,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,478,401 EUR՝ 551.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 8,553,771 EUR՝ 555.74 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 469,397,584 ՌԴ ռուբլի՝ 11.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 114,219,040 ՌԴ ռուբլի՝ 11.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.1 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դոլարի գինը բորսայում` 411,25 դրամ

դոլարՓետրվարի 7-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

ԿԲ պարզաբանումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ

կբՀայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների կասեցման վերաբերյալ աշխատակարգային որոշման ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ են ներկայացվել վերը նշված որոշման կատարումն ապահովելու և վիճարկվող դրույթների կասեցումից բխող գործողություններ ձեռնարկելու պահանջներով բազմաթիվ գրություններ: Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը անհրաժեշտ է համարում անդրադառնալ մտահոգությունների և տարակարծությունների տեղիք տվող խնդիրներին:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը, ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև սույն թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընտրելու պարտավորությանը վերաբերող դրույթները: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ կուտակային բաղադրիչի մասնակիցներին պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է: Ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը:
Հայտնում ենք նաև, որ օրենքի կասեցված դրույթների կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ակտերը չեն խոչընդոտում ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարմանը, ուստի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վիճարկվող դրույթների կասեցումից բխող միջոցառումներ ձեռնարկելու խնդիր ներկա փուլում չունի:
Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում իր լիազորությունների շրջանակում աջակցել կուտակային բաղադրիչի մասնակիցներին իրազեկելու և տեղեկատվության հասանելիությունն ապահովելու հարցում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Դոլարը`410.35 դրամ

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսՓետրվարի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 1,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.21 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.35 դրամ:

Անկախ

 

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը

տիգրան սարգսյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն անդրադարձել է Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելուն:

«ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», – նշել է վարչապետը: – Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:

Անկախ

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը կկառուցվի մինչև ամառ

բեգլարյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ: Շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության համար հատկացվել է ավելի քան 535 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից տեղեկանալով, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ, Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխատանքն հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը` օգտվելով բարենպաստ եղանակից:

Անկախ

Գյուղատնտեսությունն աջակցություն կստանա երեք ծրագրով

սերգո կարապետյանԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: «Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., – ասել է վարչապետը: – Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:

Անկախ

Հանրությանը հուզող խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են

կառավարության նիստ 06.02Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում:
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», – եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», – նշել է վարչապետը: – Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», – հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Գյուղատնտեսությունն աջակցություն կստանա երեք ծրագրով

ՀՀ կառավարությունը հաստատել է 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման, հողօգտագործողներին 2014թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը, որոնց համաձայն այս տարի արտերկրից ձեռք են բերվելու ավելի քան 2 հազար 350 տոննա սերմացու, ավելի քան 38 հազար տոննա պարարտանյութ և մոտ 18 մլն լիտր դիզելային վառելանյութ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հատկապես ընդգծել է, որ հողօգտագործողի համար այս տարի այս ծրագրերից և ոչ մեկով գների բարձրացում չի լինելու: «Ե վ սերմացուն, և պարարտանյութը, և վառելիքը 2014թ. մատակարարվելու են նույն գներով, ինչպես որ մատակարարվել են 2013թ., – ասել է վարչապետը: – Այսինքն, գների բարձրացման խոսակցությունը իրականությանը չի համապատասխանում: Մեր գնահատականներով ինչպես այս, այնպես էլ գյուղատնտեսության նախարարի հրապարակած ցուցանիշները վկայում են, որ դրանցով առնվազն 10 տոկոս աճի պոտենցիալ է ներկայացված, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այս ծրագրերի շնորհիվ գյուղատնտեսության արտադրողականությունը էապես բարձրացել է, կրճատվել չմշակվող հողերի ծավալը: Սա բավական լավ նորություն է ոլորտում զբաղվածների համար»:

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը կկառուցվի մինչև ամառ

ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, ինչը պայմանավորված է ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2կմ այլընտրանքային ավտոճանապարհի շինարարությամբ: Շինարարական, նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքների և տեխնիկական հսկողության համար հատկացվել է ավելի քան 535 մլն դրամ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարից տեղեկանալով, որ ճանապարհը կարող է շահագործման հանձնվել մինչև ամառ, Տիգրան Սարգսյանը կարևորել է աշխատանքն հնարավորինս արագացնելու անհրաժեշտությունը` օգտվելով բարենպաստ եղանակից:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի կողմից իրականացվող «Կայուն օրգանական ախտորոշիչների ոչնչացման ծրագրով» նախատեսվում է Երևան-Սևան մայրուղու 46-րդ կիլոմետրի աջակողմյան հատվածում գտնվող 5 հազար 760 քառ. մետր մակերեսով հողատարածքի պահեստային շինությունը նորոգել և վերազինել որպես թունաքիմիկատների ֆիլտրացիոն պահեստ: Այդ նպատակով նշված հողատարածքը կառավարության որոշմամբ հատկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Երկրում առկա թունաքիմիկատները, մինչև դրանց ոչնչացումը, կպահպանվեն ֆիլտրացիոն պահեստում:
Գործադիրը թույլատրել է Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գտնվող ավելի քան 700 քառ. մետր մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրա բաժնային մաս համարվող հողամասն օտարել մրցույթով: Օտարման ենթակա գույքի նվազագույն գինն է ավելի քան 64 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Շիրակի 2ա հասցեի թիվ 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 13 անձանց են սեփականաշնորհվել նրանց զբաղեցրած բնակելի տարածքները: Մեկ այլ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարացվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց և 1992թ. ՀՀ Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ փախստականներից ստացվող դիմումների հոսքը շարունակվում է:

Ուռուցքաբանության կենտրոնը իրականություն կդառնա
Կառավարության որոշմամբ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի մաս կազմող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից շենքի ներքին և արտաքին ինժեներական համակարգերի, ներքին հարդարման աշխատանքի և դրա տեխնիկական վերահսկողության իրականացման նպատակով ընկերությանը տրամադրվել է 792 մլն 386 հազար 600 դրամ բյուջետային վարկ 15 տարի մարման ժամկետով: Կառավարության ղեկավարն արձանագրել է, որ Ուռուցքաբանության կենտրոնի բիզնես-ծրագիրը էական տնտեսումով է իրականացվում: Ծրագրով նախատեսված էր 3.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրել, սակայն հատկացվում է շատ ավելի քիչ: Բելգիայի կառավարությունից ստացված վարկը նույնպես էական տնտեսում է ապահովել: Արագացուցիչն արդեն Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ շինարարությունը տարվա ընթացքում լուրջ առաջընթաց կարձանագրի:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքի պահանջներից: Մասնավորապես, նշված որոշման դրույթները համապատասխանեցվել են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթներին` ապահովելով եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի բնականոն գործունեությունը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2014թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում` ի կատարումն «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման 4-րդ կետի ե) ենթակետի: Փաստաթղթով պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներն ապահովվում են սոցիալական փաթեթով:
Կառավարության նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխությունները միտված են առանձին ապրանքատեսակներ արտադրող-իրացնողների և ներմուծող-իրացնողների նկատմամբ հարկային հսկողության արդյունավետության բարձրացմանը, հարկային մարմնում անհրաժեշտ վերլուծության իրականացման և ռիսկի բացահայտման մեխանիզմների կատարելագործմանը:

Կբարելավվի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը

ՀՀ կառավարությունը հաստատել է Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, որոնք ուղղված են մարզերի համայնքների համաչափ զարգացմանն ու բնակչության կենսապայմանների բարելավմանը:
Գործադիրն իր երկու որոշմամբ լրացրել և փոփոխել է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկերը` թարմացնելով ՀՀ աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Կառավարությունն իր որոշմամբ փոխել է Լոռու մարզի Ջիլիզայի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողի մի մասի նշանակությունը, ինչի շնորհիվ համայնքի բնակչությունը հնարավորություն կունենա գործարկել 50-100 տոննա մրգի պահպանման և 2 տոննա մրգաչրի արտադրության սառնարանային տնտեսություն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման հայեցակարգին, որի ներդրումը հնարավորություն կտա երկրում իրականացնել բնապահպանական ավելի արդյունավետ քաղաքականություն,
-ՀՀ առողջապահության ոլորտի մարդկային ներուժի զարգացման ռազմավարությանը և դրա միջոցառումների ծրագրին, որոնցով կապահովվի կադրային ներուժի զարգացումը` երկրի առողջապահական կարիքներին, օրենսդրությամբ սահմանված պահանջներին և աշխատանքի շուկայի իրավիճակին համապատասխան:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում հնարավորինս կնվազեն և հետագայում իսպառ կվերանան ինքնակամ շինարարական աշխատանք կատարելու վերաբերյալ իրավախախտման դեպքերը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
Իր հինգ որոշումներով կառավարությունը զենքի արտադրության և առևտրի, պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների արտադրության, մասնավոր պահնորդական գործունեության, ինկասացիոն ծառայության մատուցման արտոնագրման կարգերը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ճանապարհներին տեղադրվող սարքավորումների վերաբերյալ վարչապետի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետը տեղեկացրել է, որ այդ աշխատանքը Երևանում ավարտվել է, այժմ կատարվում է մարզերում: Գործում են մասնագիտական հանձնաժողովներ, որոնց առաջարկով փոխվել է մոտ 100 ճանապարհային նշան: Հնարավոր է, որ ծանրաբեռնված փողոցներում արագությունը սահմանող նշանները ժամը 17:00-ից կամ 18:00-ից հետո փոխարինվեն ավելի մեծ արագություն թույլատրող նշաններով: Վարչապետը շեշտել է այդ աշխատանքում հասարակական կազմակերպությունների ներգրավման կարևորությունը:
ՀՀ կառավարությունն ընդունել է գնման գործընթացի կազմակերպման և թույլտվության որոշում, որը թելադրված է 2013-2014թթ. ձմռան ընթացքում ՀՀ զինված ուժերում թոքաբորբով հիվանդ զինծառայողների թվաքանակի կտրուկ աճով: Անհրաժեշտ «բրենդային» դեղորայքի շուտափույթ ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով, առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու: Այդ նպատակին հատկացվել է մոտ 37.5 մլն դրամ: ՀՀ պաշտպանության նախարարության համար նախատեսված իմունիզացման գումարը կառավարության որոշմամբ տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Իմունոկանխարգելման ազգային ծրագիր», որով էլ կիրականացվեն նախատեսված պատվաստումները:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 71 մլն դրամ:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարության որոշմամբ Երևանի «Պրոմ-տեստ» ՍՊԸ-ին 5 տարի ժամկետով տրվել է ՀՀ ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր:

 Անկախ

Էներգետիկ լուրջ հզորությունը վաճառվեց ջրի գնով

մովսիսյանՀունվարի 29-ին կառավարությունում «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ–ի, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի–Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների ու ՀՀ կառավարության միջև ստորագրվեց գույքի առուվաճառքի պայմանագիր, որով «Որոտանի կասկադը»` ՀՀ–ի տնօրինության տակ եղած վերջին ամենախոշոր էներգետիկ հզորությունը, 180 մլն դոլարով վաճառվեց ամերիկյան ընկերությանը:

Բացի գույքի արժեքից` 180 մլն դոլարից, «Որոտանի կասկադը» գնող ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, ըստ գործարքի պայմանագրի, ստանձնեց պարտավորություն, այն է`  առաջիկա 6 տարվա ընթացքում կասկադում  ներդնել շուրջ 70 մլն դոլար  համալիրի արդիականացման և վերանորոգման համար:

 Հայտնի չէ, թե ինչ հիմքով է օտարվել «Որոտանի կասկադը»

Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց. «Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»: Իսկ գործարքի կայացումից հետո ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այս գործարքը Հայաստանի Հանրապետության համար «հաջող գործարք» անվանեց: Մի՞թե:

արծվիկ մինասյանՈրոտանի կասկադի վաճառքի հետ կապված երկու կարևոր հարց, ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բաց է մնում.  ՀՀ օրենսդրությունը պահպանվե՞լ է, և երկրորդ` տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

Առաջին հարցի կապակցությամբ պատգամավորը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում իրենք պահանջել են, որ նման օբյեկտները  միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո մասնավորեցվեն: Այն ժամանակ էներգետիկայի նախարարը նշել էր, որ կասկադի վաճառքի որևէ ցանկություն չկա, և, իհարկե, ծրագրում կընդգրկվի, նոր կորոշվի վաճառել այն: «Դրանից առաջ էլ կրկնվում էր, որ ծրագրում ընդգրկված է: Հետո պարզվեց, որ ծրագրում չէ, իսկ հետո էլ վերահաստատվեց, որ ծրագրում կընդգրկվի ու նոր կվաճառվի: Հետո մեր հանձնաժողովը քննարկեց համաձայնություն տալու հարցը, նույն հարցը ԱԺ-ում հնչեց, և էներգետիկայի նախարարը նորից պատասխանեց, որ նման որևէ գործարք չկա, և իրենք չեն կարող ԱԺ-ն շրջանցել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Բայց այժմ, երբ Որոտանի կասկադն արդեն վաճառվեց, պարզվում է, որ ԱԺ-ն, ամեն դեպքում, շրջանցվեց: Այսինքն` պետական սեփականություն հանդիսացող խոշորագույն ձեռնարկությունն օտարվեց, և դա այն դեպքում, երբ Սահմանադրության համաձայն, կառավարությունն ունի միայն պետական սեփականության կառավարման իրավասություն, ոչ թե տնօրինման: Հետևաբար, այս հարցը պետք է պարզաբանում ստանա, թե իր ո՞ր իրավասությամբ է կառավարությունը նման գործարք իրականացրել:

Երկրորդ կարևոր հարցը. տնտեսական և էներգետիկ անվտանգության ի՞նչ բաղադրիչների ապահովմանն է միտված նման գործարքը:

«Ի վերջո, չմոռանանք, որ 500 մեգավատտից ավելի հզորությամբ պետական խոշորագույն սեփականություն հանդիսացող «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը»  գրեթե կես ատոմակայան է, և էներգետիկ անվտանգության բաղադրիչում պետական երևի թե ամենահզոր ու ամենամեծ սեփականությունն էր: Այս ամենից ելնելով` պետք է հստակ ներկայացվի, թե ինչո՞ւ է որոշվել պետական այս հսկայական սեփականությունն օտարել, ի՞նչ է արվելու գումարը, որ դրա դիմաց վերցվել է, ինչպե՞ս է որոշվել այդ գումարի մեծությունը, և որ ամենակարևորն է` Հայաստանի էներգետիկ համակարգը դրանից ի՞նչ է շահելու: Սրանք հարցեր են, որոնք բաց են մնում»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

վարդան բոստանջյան «Որոտանի կասկադը», ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, շահագործվող, աշխատող համակարգ է, որը մեր կողմից շահագործվելու առումով որևէ դժվարություն չէր ներկայացնում և շահութաբեր էր Հայաստանի Հանրապետության համար: Տնտեսագետը ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Հայաստանի` էլեկտրաէներգիա արտադրող ամբողջ համակարգի մեջ «Որոտանի կասկադը» ամենաէժան էներգիան էր արտադրում` «1 Կվտ/ժ.-ի համար 4-4.5 դրամի սահմաններում», ուստի այդպիսի տնտեսությունը պետք է օգտագործվեր հենց Հայաստանի Հանրապետության կողմից: «Ես ուզում եմ մտածել, որ մասնագիտական առումով էլ դա անելու բավականաչափ մեծ պոտենցիալ կար: Դա չի եղել: Արդեն իսկ դրանով պայմանավորված` ես այս երևույթը համարում եմ ոչ ողջունելի մեզ համար»,- ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Որոտանի կասկադը 180 մլն դոլարով վաճառելուն, ապա Վարդան Բոստանջյանը նշեց.-«180 մլն ամերիկյան դոլարն այդպիսի համակարգի համար բավականաչափ փոքր գումար է: Երկրորդ`  չի կարելի հուզական անդրադառնալ այն 70 մլն դոլար ներդրումներին, որ խոստացել են կատարել գնորդները. նման համակարգերի շահագործումը մշտապես ենթադրում է համակարգերի տեխնիկական արդիականացում: Եվ կարծում եմ`  այստեղ ևս Հայաստանի Հանրապետությունն ինքը մեծ հնարավորություն ուներ այդ 70 մլն դոլարի ներդրումներն ինքնուրույն կատարելու»:

«Տալ 180 մլն դոլարով և ասել, թե 6 տարում ևս 70 միլիոն կներդնի` լուրջ չէ: Որովհետեւ 500 մեգավատտ հզորության դեպքում արտադրում ես տարեկան 1.5-2 մլրդ կիլովատտ էլեկտրաէներգիա, եթե դա վաճառում ես 18 դրամով, վաճառքի ծավալը կազմում է 30-40 մլրդ դրամ, այսինքն` 100 միլիոն դոլար, ուրեմն միայն ամորտիզացիան, որ հաշվում ենք, ստացվում է, որ 6 տարում մենք միայն 40 մլն ինքներս կներդնեինք»,- իր հաշվարկները ներկայացրեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` շեշտելով, որ այդ գործարքը տնտեսական առումով ոչնչով աչքի չի ընկնում:

հրանտ բագրատյան«Որոտանի կասկադը», ըստ Բագրատյանի, երևի աշխարհի ամենաշահութաբեր համակարգերից մեկն էր, քանի որ ինքնուրույն աշխատող, հումք չպահանջող, առանձնապես մեծ մարդկային ռեսուրսներ չպահանջող համալիր է: Տնտեսագետն էներգետիկայի օբյեկտների սեփականաշնորհման իմաստը չի տեսնում, իսկ հիդրոէներգետիկ օբյեկտների սեփականաշնորհումն ընդհանրապես անհասկանալի է համարում: Բիզնես միջավայրում հնարավոր է, ինչ-որ ապրանք վաճառվի իր ինքնարժեքից ավելի էժան միայն այն բանի համար, որ գնորդը համարվի ստրատեգիական ներդրող, հետագայում կարող է լուրջ ներդրումներ իրականացնել ոլորտում կամ երկրում: Բայց Որոտանի համալիրը վաճառվել է մի ընկերության, որը տնօրինում է ընդամենը 3500 մեգավատտ հզորության:

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ «Որոտանի կասկադի» վաճառքի պես գործարքներ նախկինում շատ են եղել: Պարզապես այս պարագայում գործարքի միակ հիշարժան մասը կարելի է համարել այն, որ, օտարերկրյա ներդրումները դիվերսիֆիկացնելով, ամերիկացիներին հնարավորություն ընձեռվեց Հայաստանում ներդրումներ կատարել: Կասկադն ընդամենը 180 մլն դոլարով վաճառելու առումով Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ամեն ինչ հարաբերական է. հարցին պետք է նայել ենթակառույցների տեսանկյունից:

«Էներգետիկ ենթակառույցի իմաստով, կարևոր է, թե որքանով է դա ծառայում տնտեսությանը, որքանով է ինտեգրված մարզի, համայնքի և երկրի տնտեսություններին: Այս պարագայում նոր կարելի է գնահատականներ տալ, ընդ որում` ոչ միայն այսօրվա դրությամբ, այլև հեռանկարի առումով… Հարցերը բազմաթիվ են»,- նշեց տնտեսագետը` չցանկանալով միանգամից, առանց խոր մասնագիտական վերլուծության գնահատական տալ գործարքին:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Որոտանի կասկադը ձեռք բերող ընկերությունն ընդամենը 5-6 տարվա պատմություն ունեցող և մոտ 3500 ՄՎտ էներգետիկ հզորություններ տնօրինող ընկերություն է, հետևաբար կասկածելի է, որ կարող է Հայաստանի համար հեռանկարային` ռազմավարական ներդրող հանդիսանալ, տնտեսագետը հիշեցրեց, որ մեր տնտեսության մեջ պարադոքսները քիչ չեն:

Անկախ

 

 

Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խոչընդոտող մի շարք առաջնային խնդիրներ կան

Թեթև արդյունաբերություն2014-ի փետրվարի 5-ին ՀՀ կառավարության և և թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջև ստորագրվել է թեթև արդյունաբերության ոլորտի ռազմավարության իրականացման վերաբերյալ հուշագիր:

Ոլորտի ռազմավարության իրականացումը ըստ ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Գագիկ Բոստանջյանի՝շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

“Թեթև արդյունաբերության ոլորտն առաջնային խնդիրներ ունի:  Շրջանառու միջոցների խիստ պակասը, հումքային բազայի անկանոն վիճակը, կադրերի պակասը և դրանց պետական ուսումնական հաստատություններում պատրաստման խիստ ցածր մակարդակը, ինչպես նաև խիստ անհրաժեշտ շատ մասնագիտությունների բացակայությունն այդ ուսումնական հաստատությունների ուսուցման ցանկից ոլորտի լուրջ խնդիրներից է: Ոլորտի Տեղական արտադրանքի զարգացմանը խաչընդոտում են նաև համատեղ գործելու փորձի պակասը, ազգային բրենդի ստեղծման տեսանկյունից Հայաստանի դիզայներական մտքի ոչ բավարար մակարդակը, արտաքին շուկայում գործելու փորձի պակասը: Մե ոլորտը չունի անգամ համապատասխանության սերտիֆիկատ տվող լաբորատորիա”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Բոստանջյանը՝ նշելով, որ ոլորտը 2.5 մլն դոլար պետական աջակցություն է ստացել երեք տարվա համար: Փաստն այն է, որ ոլորտի զարգացման համար դեռ մի շարք առաջնային խնդիրներ կան և իրենք դեռ պետք է կառավարության հետ համաձայնության գան՝ հասկանալու համար, թե այս խնդիրների առկայության դեպքում ինչպե՞ս պետք է պետական ծրագրին մասնակցեն:

“Տոսպ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին նշեց, որ այս պահին իրենք ունեն 6-7 հազար աշխատող և պետք է փորձեն աշխատողների թիվը հասցնել 60-70 հազարի: “Խորհրդային միության տարիներին կոշիկի և տեքստիլի ոլորտերում աշխատում էր շուրջ 120 հազար մարդ, իսկ ներկայումս նրանց թիվը նվազել է՝ հասնելով6-7 հազարի: Ոլորտի զարգացման համար մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Ոլորտի զարգացման համար մենք պետք է օգտագործենք նաև Սփյուռքի ներուժը՝սերտորեն համագործակցելով Սփյուռքի մեր հայրենակցների հետ: Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը կարող է լուրջ սոցիալ-տնտեսական հարցեր լուծել”,- ասաց Սուրեն Բեկիրսկին:

Անկախ

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր

վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:

Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:
2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման և արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետևյալ ոլորտներում՝
դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ – իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,
կոնյակագործություն – իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,
ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով:
Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների համապատասխան գործողությունների ծրագրերի մոնիթորինգի և մեթոդաբանության համակարգին, որն իրենից ներկայացնում է այդ ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգ: Վարչապետ Սարգսյանը կարևորել է ունիվերսալ մեթոդաբանության և որակի վերահսկման ունիվերսալ համակարգի մշակումը, որը կիրառելի կլինի ՀՀ արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված բոլոր ճյուղերի համար:
Արդյունքների ամփոփմանը հաջորդել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված ևս երկու ճյուղերի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ու թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի, արտադրող ընկերությունների և կրթական և գիտահետազոտական կառույցների, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտը՝ ի դեմս ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության, ոլորտի ընկերությունների և կրթական հաստատությունների ստորագրել են համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտի անունից՝ ոլորտային միությունների և ընկերությունների ներկայացուցիչները:
Ստորագրված հուշագրերի նպատակն է՝ նպաստել ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ու թեթև արդյունաբերության երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ինչպես նաև ընդլայնել պետական ու մասնավոր հատվածների միջև համագործակցությունն այդ ոլորտների զարգացման ռազմավարության ներքո: Թեթև արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաև կաշվի և կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների և ոսկյա զարդերի արտադրության ենթաոլորտների զարգացմանն ու արտահանման ծավալի ընդլայնմանը:

 Անկախ

Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կվերականգնվեն 35 հետկար անտառածածկ տարածքներ

նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները:
Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ:
Մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի և ցանկապատի կառուցման աշխատանքներ:

Անկախ 

Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Մասնավորապես, առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, օղու ներմուծման և թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները փոխարինել լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու պահանջով: Մեկ այլ առաջարկով կրճատվել են երկակի նշանակության ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրվող թույլտվությունների ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը: Առաջարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ:
Ներկայացրել է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը, համաձայն որի «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ» նախադասությունը փոխարինվել է «արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ, ինչը նշանակում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի տևողությունը կսահմանափակվի 14 րոպեով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկել է նաև հստակեցնել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ սահմանել գնահատման չափանիշները, հստակեցնել ժամկետները, մրցույթի հայտի ձևը:
Առաջարկությունները ներկայացնելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններով ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը նվազում են 1 մլդ դրամով:
Անկախ

Վարչապետը մասնակցել է հայկական առաջին պլանշետի շնորհանդեսին

Տիգրան Սարգսյան, պլանշետՎարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար:
ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ:
«Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն»,- նշել է վարչապետը:
Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունի հայկական ծագում:
Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել: «Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է: Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,– նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը փաստել է, որ «Մայքրոսոֆթ»-ը նույնպես ՀՀ-ում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:
Գործադիրի ղեկավարն արձանագրել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի աճել է 1800-ով և կազմել 11 հազար, որոնցից 9 հազարը հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ: Այսինքն, կառավարության կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2000 մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30 տոկոսի տնտեսական աճին, դարձել է իրականություն: Վարչապետի խոսքով՝ ՏՏ բնագավառում առկա է կադրերի՝ բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում:
Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ավարտվել են նաև Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, և շուրջ 6 հազար քմ տարածք պատրաստ է շահագործման: Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ: Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում: Միաժամանակ, տեխնոպարկին կից գործելու է նաև D-Link ընկերությունը: Այսպիսով, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա:
«Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ ներարկումներ: Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start up-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից»,– տեղեկացրել է կառավարության ղեկավարը:
Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանել է, որ հայկական պլանշետների արտադրության ուղղությամբ իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով: Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար: Համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,– նշել է Էրիկ Ռայենը:
Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով 2015 թվականից «Արմթաբ» պլանշետները կներդրվեն Հայաստանի դպրոցական համակարգում:
***
Հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը
(Armphone) ներկայացվել էր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում:
Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցնի 50 հազարի, իսկ մեկ պլանշետի գինը կլինի շուրջ 180 դոլար, ինքնարժեքը` շուրջ 135 դոլար:
Կառավարության թույլտվությամբ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»- ընկերությունը գործունեություն կծավալի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:
Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

 Անկախ

Կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՓետրվարի 4-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 10,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.46 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:

Անկախ

 

Դոլարը`410 դրամ

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսՓետրվարի 3-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարիդիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Անկախ

Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52022157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 160 մլն դրամ, որից մրցակցային` 1 095 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 568 695 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2347 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2900 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

Վերանորոգվել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային գոտում գտնվող հատվածը

0102142Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1,8 կմ հատվածը, որն անցնում է Ողջաբերդ համայնքի մոտակայքով, գտնվում է սողանքային գոտում, ինչի հետևանքով  ճանապարհի գրունտային շերտում ճաքեր ու տեղաշարժեր հաճախակի են լինում։

Հաշվի առնելով ճանապարհահատվածի յուրահատկությունը՝ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N1575-Ն «Գառնի-Գեղարդ զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» որոշման համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով յուրաքանչյուր տարվա մինչև մայիսի 30-ը, երբ թույլ են տալիս  եղանակային պայմանները,կատարել է Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի սողանքային հատվածների ամենամյա վերանորոգումը։

Վերջին օրերի առատ ձնհալի հետևանքով  ակտիվացել են սողանքային երևույթները, որոնց պատճառով ճանապարհահատվածում  նստվածքն առավել խորացել էր. առաջացել էին փոսեր՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։

Որպես խնդրի ժամանակավոր լուծում՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ,  ճանապարհը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից  նշված ճանապարհահատվածում իրականացվել են վերանորոգման, մասնավորապես, լցվել է  ավազակոպճային խառնուրդ և կատարվել հարթեցման աշխատանքներ:

Ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները  կիրականացվեն գարնանը, երբ թույլ կտան եղանակային պայմանները:

Երևան-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ըստ անհրաժեշտության:

 

Անկախ