4 մարդ գազային թունավորմամբ հիվանանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՄարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1973 թ. ծնված Թագուհի Մ.-ն և 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորումը ստացել են իրենց բնակարանում` գազի արտահոսքի հետևանքով:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց

վրաերթՄարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958 թ. ծնված Գագիկ Ե.-ն` «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Փրկարարները բացել են դուռը և պարզել, որ տանը մնացած երեխաները քնած են

փրկարարՄարտի 14-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոց­ներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  ՃԿԿ  օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են 1930 թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Մարտի 13-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (8 ամսական և 8 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները ներսում քնած են եղել:

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

հրդեհՄարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:

Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 4 գմ մալուխ և խոտածածկ տարածք (3 քմ):

Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 14-ին՝ ժամը  09.30–ի  դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի   տարածաշրջաններում  տեղում է  թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

 

Քաղաքապետը ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի մշակութային միջոցառմանը

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, սր Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Մշակութային միջոցառման շրջանակում ներկաներին երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են Ռոստովի համալսարանի ուսանողները:

Երևանի և Ռոստովի բուհերի ռեկտորներն իրենց ողջույնի խոսքում ընդգծել են, որ երկու համալսարանների միջև հաստատված համագործակցությունն արդեն շուրջ յոթ տարվա պատմություն ունի և այն իսկապես արդյունավետ է ու տարեցտարի ավելի է ամրապնդվում: Փոխայցերից ու համատեղ փոխշահավետ ծրագրերից զատ, երկու համալսարանները նաև գործակցության այլ ձևաչափերով ևս սերտորեն համագործակցում են, որոնցից մեկն էլ այս օրերին անցկացվող Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերն են Հայաստանում: Նույն ձևաչափով Ռոստովում ևս կազմակերպվում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի օրեր:

 Անկախ

Անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է

իրավախախտներՈստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է և դեռևս պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Դիտարկմամբ`:

ՙՙՎերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝  և ոչ միայն անչափահասների հետ՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Հայ օգնության ֆոնդի  ՙՙՀՕՖ՚՚ՙՙԵրեխաների աջակցության կենտրոնի՚՚ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել: 3 տարիների ընթացքում իրենք աշխատել են մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված:

Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության: Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է:

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ վերականգնողական մի քանի կենտրոններ շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով, իսկ Կապանում և Ճամբարակում համայնքային աջակցություն է ցուցաբերվել:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի համոզմամբ նախարարությունը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ ոստիկանության հետ համատեղ քննարկումներ է կազմակերպել՝ կենտրոնների ֆինանսավորման շարունակականության հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Բակո Սահակյանը ցավակցագիր է հղել Արցախյան շարժման առաջամարտիկ Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ

152733Երեկ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ՀՀ 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Աղաջանյանը։

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, որտեղ մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական եւ քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:

Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում եւ ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների եւ անկախ պետականության կերտմանը:

Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի եւ հավատարիմ ընկեր:

Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգեւատրելով նրան պետական բարձր պարգեւներով:

Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով:

Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:

Նախագահի հրամանագրով Ռոլես Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով, որը գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«Տոնուս Քոնսթրաքշնս»-ից տուժած շահառուները սպասում են նախագահականի պատասխանին

 «Տոնուս Քոնսթրաքշնս»Դեռևս 2006-ին «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիր կնքած 140 քաղաքացիներ վերջերս պարզել են, որ իրենց բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում: Ընկերությունը չի կարողացել գրավի դիմաց պարտքը վճարել, բանկն էլ իր հերթին չի թույլատրում շենքը հանձնել բնակարանատերերին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչ Արթուր Իսպիրյանը, որը ևս խաբված բնակարանատերերից է, նշեց, որ իրենք ուր ասես դիմել են, սակայն ապարդյուն: Իրենց քրտինքով աշխատել են, ամբողջությամբ վճարել են բնակարանի համար, սակայն չեն կարողանում ստանալ այն:

«Մենք բնակարանի համար վճարումները հենց «Արցախբանկ»-ում ենք կատարել, սակայն «Արցախբանկը», այնուամենայնիվ, իմանալով, որ դրանք այլ անձանց են պատկանում, գրավ է վերցրել շենքերը»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Արդեն 8 ամիս է Դավիթաշեն համայնքում և Փափազյան փողոցի վրա կառուցվող 3 շենքերի բնակիչները դատարանում պայքարում են իրենց բնակարանները հետ բերելու համար, բայց ապարդյուն, դատարանում որևէ վճիռ չի կայացվում:

«Բանկի կողմից առաջարկ է եղել, որ հավելավճարներ տան շահառուները, հետո նոր միայն բնակարանները հանձնվեն նրանց, սակայն գումարի չափը չի նշվում: Երբ դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարությանն ու այլ պետական հաստատությունների, մեզ ասացին, որ իրենք պատասխանատու չեն, բոլորն ասում են՝ մեր գործը չի, հիմա ի վերջո ո՞վ է այս երկրի տերը»,- ասաց Արթուր Իսպիրյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, մոտ 40 բնակիչ ստացել են իրենց բնակարաների վկայականները, իսկ երբ հերթը հասավ իրենց, ասացին, որ «Տոնուսը» սնանկ է ճանաչվել:

«Հուսանք, որ երկրում արդարություն կա և որ հարցը լուծում կստանա: Նույնիսկ նորավարտ իրավաբանը կարող է երկու ժամում հանգուցալուծում տալ խնդրին»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Շենքի շահառուներից Զոյա Պետրոսյանի խոսքով՝ ամեն տեղ բողոքել են, գրել են, դիմել են նախագահին, աշխատակազմը խոստացել է խնդրին լուծում տալ:

«10 տարի է խաբված ենք: Ինչո՞ւ պետք է մեր տարիքի մարդիկ դուրս գան, կանգնեն փողոցներում այն դեպքում, երբ գումար են տվել, տուն են գնել»,- ասաց Զոյա Պետրսյանը` համոզմունք հայտնելով, որ «Արցախբանկը» Աշոտ Տոնոյանի հետ ի սկզբանե հանցավոր համաձայնության է եկել: Շահառուները մի ամիս սպասելու են նախագահականի պատասխանին, հետո նոր միայն որոշելու են իրենց հետագա անելիքները:

 Անկախ

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 13-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Հրազդանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում,  ինչպես  նաև  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

ԱվտովթարՄարտի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և 1-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 32 հասցեի մոտ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ ընթանալով`վրաերթի է ենթարկել 17 և 50 տարեկան քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Երևանի Կ. Ուլնեցու փողոցի 1-ին փակուղու թիվ 2/Ա շենքի մոտ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 14.00-ին, «ՍՈՒԿԻԴԱ X-4» մոտոցիկլետի վարորդը Թալինի Մ. Գորկու փողոցի թիվ 16 տան մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և նրան շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Մշակույթի տան մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա և նրան տեղափոխելով հիվանդանոց` ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 12-ին, ժամը 11.05-ին, Կապանի Գործարանային փողոցում «Շեվրոլե Նիվա 21230Լ» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջակողմյան մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան ընկերների խորհուրդն է հարցնում

231776971391870569

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դիմել է իր ֆեյսբուքյան ընկերներին ու ծանոթներին` խնդրելով խորհուրդ տալ, թե որ ճանապարհով շարունակի իր ցանցային շփումները.

Տարբերակ 1. Մնալ ՖԲ-ում:

Տարբերակ 2. Տեղափոխվել Թվիտտեր (https://twitter.com/Ashotyan):

Տարբերակ 3. Փորձել զուգահեռաբար ակտիվ լինել:

Նախարարը սպասում է նրանց արձագանքներին:

Հիշեցնենք, որ օրերս Թվիթերում էջ է բացել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր ԲԱղդասարյանը:

 

Անկախ

Կրծողների դեմ պայքարի աշխատանքներն ընթացքի մեջ են

001(4)Մայրաքաղաքի վարչական շրջաններում դեռատիզացիա իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ մեկնարկել են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումները: Գարնան և աշնան ամիսները, որպես կանոն, կրծողների թվաքանակի աճի ինտենսիվ ժամանակահատված են համարվում:  Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ իրականացվում են  լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում  ու բակերի խնդրահարույց հատվածներում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ գործընթացին տեղերում աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Իսկ ընդհանրապես նմանատիպ աշխատանքներ, նախատեսվածի համաձայն, կազմակերպվում են ամիսը երկու անգամ:

 

 

 

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

զենք-զինամթերքՄարտի 11-ին, ժամը 13.30-ին, 1972 թ. ծնված Ավետիք Պ.-ն ոստիկանության Բազումի բաժնում կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի 74 փամփուշտ, 2 կտոր ամունալ և նռնակ` պայթուցիչով: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 10.00-ին, 1946 թ. ծնված  Մկրտիչ Մ.-ն կամավոր հանձնել է  «ԻԺ-17» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող հրացան:  Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.30-ին, 1975 թ. ծնված  Արմեն Ծ.-ն կամավոր հանձնել է  «Կարաբին» տիպի 7,62 մմ տրամաչափի ակոսավոր հրացան:  Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ`  մարտի 11-ին, ժամը 18.00-ին, 1969 թ. ծնված Արտեմ Ե.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 20.15-ին, 1967 թ. ծնված   Արթուր Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաշեն նռնակ և  5,45 մմ տրամաչափի ինքնաձիքի 107 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 11-ին, ժամը 19.45-ին, 1981 թ. ծնված  Դավիթ Գ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի  34 և 5,45 մմ տրամաչափի 45 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Անկախ

Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է

Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:

Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:

Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “-ը հագուստներ և սնունդ։ Իսկ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:

«Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
)
Անկախ

Վայք-Սիսիան ճանապարհին 50 մեքենա է արգելափակվել

արգելափակված մեքենաներՄարտի 13-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտակայքում, արգելափակվել է մոտ 50 ավտոմեքենա:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Առաջիկայում կներկայացնենք  լրացուցիչ տեղեկություն:

Փրկարարները բացել են փակ դռներ

Փրկարարները բացել են փակ դուռըՄարտի 12-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Չարենցի փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարնեը բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 16.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի սահմանափակ շարժունակություն ունեցող բնակչին անհրաժեշտ է ավտոմեքենայից մոտեցնել վերելակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Ղ.-ին (ծնվ. 1933թ.) անվնաս բարձրացրել են 9-րդ հարկի թիվ 110 բնակարան:

***
Մարտի 12-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նորաշեն» թաղամասի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հրշեջ – փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***
Մարտի 12-ին, ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Վ.Համբարձումյան փողոցի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին օգնություն է խնդրում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են Կ. Կ.-ին պատկանող բնակարանի դուռը և ներսում է գտնվել վատառողջ Զ. Թ.-ն (1937 թ ծնված), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

***

Մարտի 12-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, ներսում գտնվող քաղաքացին օգնություն է խնդրում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Ն. Թ.-ին (ծնվ.1934թ.), ով ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

***
Մարտի 12-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱ Բ2 թաղամասի թիվ 140 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Դեպքի վայրում է եղել Մ. Մ.-ը:

***
Մարտի 12-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանով փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի ննջասենյակի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի ննջասենյակի դուռը. ներսում է եղել Է. Պ.-ը (ծնվ. 2012թ.):
Անկախ

Առաջիկայում ջերմաստիճանը մի փոքր կնվազի

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են , որ Հանրապետության տարածքում`
Մարտի 13-ին օրվա ընթացքում, 17-ին օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում՝
    Մարտի 13-ին հնարավոր է, 17-ին`օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.30C (1968թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -17.50C (1985թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.40C

Անկախ

Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում Հրազդան գետի մակարդակը կբարձրանա

Երևան ՀԷԿ-ի ավազանԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ մարտի 12-ին, ժամը 09.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչից Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:

Անկախ

“”Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը կփոխի բանակցային գործընթացի տրամաբանությունը”. քաղաքագետ

Political scientist Levon Melik-Shahnazaryan is guest in Henaran press clubՔաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հրատարակել է իր “Ադրբեջանական ագրեսիան ընդգծում է Արցախի սահմանները” գիրքը, որը հիմնված է հետախուզության ժամանակ ձեռք բերված շատ կարևոր փաստաթղթերի և իր հոդվածների վրա: Դրանք գաղտնի ադրբեջանական փաստաթղթեր են. կա փաստատթուղթ, որից ընդամենը մի օրինակ է:

800 օրինակից ռուսերեն լեզվով տպագրված այս գրքույկը քաղաքագետն արդեն ուղարկել է համապատասխան մարմիններին, մասնավորապես Արտաքին գործերի նախարարություն` հույս ունենալով, որ դրանք մոտ ապագայում կհայտնվեն բանակցային սեղանին:

“Այս փաստաթղթղերը մեզ մոտ են հայտնվել շատ վաղուց, դեռ 90-ականներին, ուղղակի դրանք կորած էին համարվում ու բոլորովին վերջերս են նորից հայտնաբերվել: Այստեղ հրատարակված փաստաթղթերն ամբողջովին ջարդում են Ադրբեջան-Հայաստան բանակցությունների տրամաբանությունը: Ադրբեջանը աշխարհին ներկայացնում է, իբրև թե Հայաստանը ագրեսիա է դրսևորել և գրավել իր տարածքի մի մասը: Իսկ մենք շարունակ պաշտպանվում ենք այդ մեղադրանքից: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ ագրեսորը հենց ինքը` Ադրբեջանն է: Սրանք ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձել է կատարել ցեղասպանություն` Արցախի բնակչության հանդեպ: Այս փաստաթղթերը միջնորդների սեղանին դնելիս` կփոխվի բանակցությունների տրամաբանությունը: Եվ պարզ է դառնում, որ տարածքները տալու մասին բանակցությունները հիմք չունեն: Այս պարագայում խոսել պետք չէ անգամ Մինսկի խմբի առաջարկների մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով իր գիրքը` ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Հեղինակը տեղեկացրեց, որ գրքում ներառված է 11 փաստաթուղթ, բայց էլի փաստաթղթեր կան: Հեղինակը համոզված է, որ Ադրբեջանում տեղյակ են, որ այս փաստաթղթերը կրկին մեր ձեռքում են, որովհետև որոշ մասն ինքը հրատարակել է իր voskanapat.info կայքում, բայց որևէ արձագանք նրանց կողմից դեռ չի եղել:

“Ես կարծում եմ, որ պատասխան չունեն, ավելին` նրանք խուճապի մեջ են, որովհետև չէին մտածում, որ այս փաստաթղթերը կհայտնվեն մեր ձեռքում: Ես պատրաստվում եմ այս գրքույկն ուղարկել Ռուսաստանի տարբեր վերլուծական ինստիտուտների, Բրյուսել, ԱՄՆ և մեր այն լոբբիստական կազմակերպություններին, որոնք զբաղվում են քաղաքական հարցերով”:

Հարցին` արդյո՞ք մեր պատկան մարմինները կդնեն այս փաստաթղթերը բանակցային սեղանին, բանախոսը պատասխանեց. “Պիտի որ սա աչք ծակի: Սակայն, ես վստահ չեմ, որ այս գրքույկը, որն արդեն ուղարկել եմ ԱԳՆ, կհասնի այն մարդկանց, որոնք պետք է այն կիրառեն”: