Համատարած անօթևանության ու աղքատության դեմքը

1622384_738514289492422_1787267007_oՄենք նույնիսկ չենք կարողանում ամբողջովին պատկերացում կազմել Գյումրու տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում ավելի քան ծայրահեղ աղքատության ճիրաններում գոյատևող մարդկանց վիճակի մասին:
Այո, անգամ մեր ամենօրյա այցելություններով ու ուսումնասիրություններով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել տիրող թշվառության և դրա ուղղակի հետևանքների մասին:

Ներկայացվող լուսանկարները այդ ամենից ընդամենը փոքրիկ պատառիկներն են: Վերջում ավելացնենք, որ այսօր ևս «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տասնյակ ընտանիքների բաժանեցին վառելափայտ ու հագուստ, որը տրամադրել է Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը՝ “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “-ի կողմից:

Երիտասարդ ՀՀԿ-ականների կողմից կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը

1970651_629696867067745_669918910_nՓետրվարի 16-22-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ճանաչողական այցին: Ծրագրի նպատակն էր Գերմանիայի պետական կառավարման համակարգի ուսումնասիրումը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները այցելեցին օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ, հանդիպեցին մի շարք պաշտոնյաների հետ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում մասնակիցներին հակիրճ ներկայացվեցին հաջորդ տարի Գերմանիայում Հայաստանի մշակույթի տարվա իրականացման նպատակը և բովանդակությունը:

ՀՀԿ պատվիրակության անդամների կողմից մի քանի անգամ կանխվեցին ադրբեջանական պատվիրակության ապատեղեկատվության տարածման փորձերը, ինչպես նաև Խոջալուի դեպքերի մասին խեղաթյուրված փաստերի ներկայացումը: Երիտասարդ հանրապետականները ներկայացրին իրական դեպքերը, ինչպես նաև՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։

Հանրապետական երիտասարդները հանդիպեցին ԵԺԿ ընտանիքի իրենց գործընկեր կուսակցության` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության ծրագրի հետագա զարգացումները և առաջիկա համաեվրոպական ընտրությունների կանխատեսումներն ու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ երիտասարդները Թբիլիսիում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամի կազմակերպած ձմեռային դպրոցին: Երիտասարդական այս հավաքին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 5 քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հարավկովկասյան 3 երկրների երիտասարդ քաղաքական գործիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, որոնցից «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների առաջարկած ծրագիրը, որն էլ կիրականացվի Հայաստանում այս ամառ:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Գորիսի և Ստեփանավանի ավտոճանապարհներին մերկասառույց է, Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ մառախուղ

մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարիn 28–ին` ժամը 09:30–ի  դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի,  Թումանյանի տարածաշրջաններում տեղում է  թույլ ձյուն, իսկ Տավուշի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում  մառախուղ է:

ՀՀ  տրանսպորտի և կապի  նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Սամվել Ալեքսանյանի բարեկամը կանաչ տարածքում ավտոտնակ է տեղադրում

Գյուլբենկյան 34 շենքի բակումԳյուլբենկյան 34 շենքի բակում բնակիչները արթնանալով տեսել են կանաչ տարածքում շինարարական աշխատանքներ։
Բնակիչներին հայտնի է դարձել, որ շենքում տուն է գնել Սամվել Ալեքսանյանի բարեկամը և ցանկանում է գարաժ կառուցել։
Բնակիչները դեմ են միակ բակի կանաչ տարածքի բետոնապատմանը և պատրաստվում են բողոքել։ Բացի այդ, տվյալ տարածքով կարևոր ջրի խողովակներ և կոմունիկացիաներ են անցնում։

Խնդրում ենք լրատվամիջոցներին ահազանգել։

Կանաչ տարածքը երևում է լուսանկարում։

Անկախ

Ֆիզիկայի ինստիտուտի տարածքի մի մասը հատկացվել է ԵԿՄ-ին

նիստ2ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին: Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Բելառուսի դեսպանատունը կտեղակայվի Առինջ գյուղում

բելառուսԱյսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Թվային հեռուստատեսային հեռարձակումը կսկսվի 2015 թ. հունիսի 1-ին

թվային հեռուստատեսությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիրը  հաստատել է   ՀՀ տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման գործընթացի իրականացման ծրագրի կատարման միջոցառումների ժամանակացույց հաստատելու որոշման փոփոխությունը, որի համաձայն ակնկալվում է 2015թ. հունիսի 1-ից ապահովել Եվրոպական միասնական ստանդարտի թվային հեռուստատեսային հեռարձակում:

Սայլակավոր քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցներն աստիճանաբար առավել մատչելի են դառնում

թեքահարթակԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում 2014 թվականին կառուցվելու է շուրջ 175 թեքահարթակ, ընդ որում՝ այս թվում ընդգրկված չեն այն թեքահարթակները, որոնք կառուցվելու են փողոցների հիմնանորոգման տարեկան ծրագրում ներառված փողոցներում։ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ՝ այս տարի համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել թեքահարթակների կառուցման առանձին ծրագրին՝ 2013թ. հատկացվածի համեմատ կրկնակի ավելի։

Կառուցվելիք թեքահարթակների բոլոր հասցեները Երևանի քաղաքապետարանը որոշել է շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Ցուցակում ներառված են հասարակական ակտիվ վայրեր, բուժհաստատություններ, բանուկ փողոցներ, ինչպես նաև շահառուների առաջարկած առանձին հասցեներ։

Թեքահարթակների կառուցումը կսկսվի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո։

Ներկայում ընթացքի մեջ է նաև տրանսպորտային միջոցներում սայլակավոր ուղևորների համար նախատեսված վերելակների տեղադրման համար հայտարարված մրցույթը։ Այս տարի նախատեսված է շուրջ մեկ տասնյակ ավտոբուս կահավորել հատուկ վերելակներով։ Ծրագրին 30 մլն դրամ է հատկացվել։

 

 Անկախ

Նոր պոմպակայաններ`մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման որակը բարձրացնելու նպատակով

պոմպակայաններԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են,որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, համատիրությունների հետ համատեղ, «Երևան Ջուր» ընկերությունը գույքագրում, այնուհետ  նաև իրականացնում է  հրատապ միջամտություն պահանջող աշխատանքները: Այդ համատեքստում փետրվար ամսին թվով 18 ջրամղիչ նոր  պոմպեր են  տեղադրվել`45 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում զգալիորեն բարելավվել է բազմաբնակարան շենքերում բնակվող  շուրջ 1500 բաժանորդների, կամ  շուրջ 5000 քաղաքացիների ջրամատակարարումը: Նոր, գերժամանակակից պոմպերի տեղադրումից հետո տվյալ տարածքների  բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման տևողությունը հասել է 24 ժամի:  Այսպիսով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը ջրով ապահովող 365 պոմպերից 320-ն արդեն փոխարինվել են նորերով, ինչը զգալիորեն բարելավել է մատակարարվող ծառայությունների որակը: Ընդ որում,  «Երևան Ջուր» ընկերության մասնագետները փաստում են, որ ժամանակակից ու նաև էներգիա խնայող  պոմպակայանները անխափան կգործեն նվազագույնը 6-7 տարի: Իսկ  խորհրդային տարիներին տեղադրված ու դեռևս գործող մյուս 45 պոմպերը նորերով կփոխարինվեն 2 տարվա ընթացքում:

Անկախ

«Դեմ եմ»-ն ահազանգում է ակտիվիստների նկատմամբ ահաբեկման փորձերի մասին

դեմ եմ«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ:

Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Այս ամենին մենք պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու ենք դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ

գրադարանԵրևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432  գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես, Ավետիք  Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Այստեղ աճել է նաև ընթերցողների թվաքանակը:  Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին 36269:

Գրադարանային ֆոնդի արդիականցման և համալրման աշխատանքներին զուգահեռ աճում է հաճախումների թիվը: 2012 թվականի  627352-ի համեմատ նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 655146:

 

 

Հետախուզվող` «Զվարթնոց» օդանավակայանից

ձերբակալելՈստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Մանվել Մ.-ին, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում

ավտովթարՓետրվարի 26-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում աղջկան վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 11.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «10-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ Թումանյան փողոցում վայր է ընկել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Թումանյան փողոցների խաչմերուկում կնոջը վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 18.40-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 110 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 13-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 20.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 27-ին, ժամը 00.05-ին, «ԻԺ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 153/3 տան դիմաց բախվել է էլեկտրասյանը, ապա գազատար խողովակին և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 14.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի դիմաց իրար են բախվել «Մոսկվիչ» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԶԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 20.20-ին, «Հագեր» մակնիշի ավտոբուսի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տուժողին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակովի 4-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ` Խուդյակովի փողոցի թիվ 14 շենքի մոտ կայանված «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների, ապա էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը բերման է ենթարկվել

ձերբակալվելՓետրվարի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի բնակարաններից մեկից բերման են թարկել ԻԻՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Ասադ Փ.-ին, ով 2013 թ. հունիսի 9-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հարությունը սուպերմարկետից կանացի զուգագուլպաներ է գողացել

զուգագուլպաՓետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին: Նա ժամը 19.00-ի սահմաններում սուպերմարկետից գողացել է կանացի զուգագուլպաներ:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Հիմնարկության դռները կոտրելով` 4 գրասեղան է գողացել և մի քանիսն օգտագործել որպես վառելափայտ

սեղանՓետրվարի 24-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել մի հիմնարկության տնօրեն և հայտնել, որ հունվարի 20-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի և ներսում գտնվող 3 սենյակի դռները կոտրելով` գողացել են 4 գրասեղան:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Նաիրի Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է, իսկ մյուս մասը Նաիրի Բ.-ն օգտագործել է որպես վառելափայտ:
Նաիրի Բ.-ն բաց է թողնվել:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Գյումրիում ամուսինը խոհանոցային դանակով սպանել է կնոջը

դանակահարությունՓետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա, վիճաբանել է իր կնոջ` 1986 թ. ծնված Լիանա Մանուկյանի հետ և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Լ. Մանուկյանը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի վայրից հայտնաբերվել է դանակ` արյան հետքերով:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գրիգոր Գ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

«Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր». Բաբուխանյանը հիշեցրեց անցյալը

02.10.16ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր խորհրդարանում Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ բարձրացրեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին նույնպես պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրա խոսքով՝ ժամանակն է ոչ թե նեղացնել ուսումնասիրության առարկան, այլ ընդհակառակը՝ ընդլայնել: «Լավ է, որ երեկ Ջհանգիրյանը համաձայնեց, որ մենք ուսումնասիրենք նաև կազմակերպիչների հարցը»,-ասաց նա՝ առաջարկելով նախագծի մեջ մտցնել նաև այն կետը, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է ստեղծվելիք հանձնաժողովում պարզաբանում տա, և նաև մի կետ, որ պետք է կազմակերպիչների գործունեությանը տրվի քաղաքական գնահատական:

Այնուհետև Հայկ Բաբուխանյանը, վերհիշելով անցյալը, հայտարարեց, որ եթե Լևոն Տեր-Պետորսյանը ժամանակին չփակեր ՀՅԴ-ն և այլ կուսակցությւններ, որոշ լրատվամիջոցներ, չէր լինի նաև 1996 թվականը, երբ կիրառվեց ուժ ընդդիմության, ցուցարարների, ժողովրդի դեմ: «Եղան վիրավորներ, կիրառվեց բանակի ուժը: Եվ եթե մենք ուսումնասիրում ենք, թե արդյոք կարո՞ղ է կամ եղե՞լ է մարտի մեկին բանակային միջամտություն, պետք է դա համալիր ձևով ուսումնասիրենք»:

Բաբուխանյանը, մեջբերելով քառօրյանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե մահաբեր զենքի կիրառումը իշխանությունների կողմից հանցագործություն է, ասաց. «Ուրեմն Լևոն Տեր-Պետորսյանի իշխանությունն էլ է հանցավոր և մինչ օրս պատիժ չի կրել: Էլ չենք ասում, թե քանի անմեղ մարդ հայտնվեց բանտում՝ ենթարկվելով խոշտանգումների, բայց հետո պարզվեց, որ նրանք մեղավոր չեն: Իհարկե, պարոն Ջհանգիրյան, դուք չեք ցանկանա բացել այդ էջերը, որովհետև փակել եք այն»:

Բաբուխանյանի խոսքով՝ քանի դեռ զանգվածային անկարգություններ կազմակերպող առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու  իշխանությունների կողմից ուժ կիրառող Ռոբերտ Քոչարյանը չեն քննվել, իր համար հարցը պարզ չէ: «Ի՞նչ նպատակ էր հետապնդում Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը, երբ կազմակերպում էր զանգվածային անկարգություններ: Սա պետք է ուսումնասիրվի»-ավելացրեց Բաբուխանյանը:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, գողության 27 դեպքից` 16-ը, խարդախության 6 դեպքից` 5-ը, կողոպուտի, շորթման, յուրացման, դրամանենգության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 11 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մարտի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի շաբաը 6 օր` մինչեւ ժամը 18:00-ը

տաթևերՄարտի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 18:00-ը:

«ՏաԹեւեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:   

«ՏաԹեւեր» 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: