Դիակ՝ Քասախ գյուղում

դիակՀունվարի 18-ին, ժամը 13.54-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի Խաչանովի փողոցի թիվ 10 տանը. կա տուժած:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Թիվ 4 տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է 1952 թ. ծնված Ա. Ս.-ի դին:

 

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանԶանգվածային որոշ լրատվամիջոցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական վարույթ  հարուցվելու վերաբերյալ տարածվող տեղեկատվության առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՛՛Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին՛՛ ՀՀ օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը հանդիսանում է վարչական մարմին և, ըստ այդմ, քաղաքացու դիմումի հիման վրա պարտավոր է հարուցել վարչական վարույթ՝ դիմումը քննարկելու և օրենքով սահմանված կարգով որոշում (վարչական ակտ) կայացնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը ևս, օրենքի պահանջի համաձայն, օրենքով սահմանված կարգով քննարկվել է և Երևանի քաղաքապետի կողմից կայացվել է քաղաքացու խնդրանքը բավարարելու մասին որոշում:

Երթուղայինում գողություն կատարողը հայտնաբերվել է

գողությունՀունվարի 12-ին, ժամը 15.00-ին, 1967 թ. ծնված Լուսաբեր Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 74 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 41.000 դրամ և 2 բջջային հեռախոս:
Հունվարի 16-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պավել Ա.-ին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Կարճ միացում և միլիոնի վնաս

այրվող-ավտոմեքենաՀունվարի 16-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տներից մեկի ավտոտնակում կայանված «Օպել-Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան էլեկտրական կարճ միացումից այրվել է
Պատճառվ է մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Արտաշատում 63-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

վրաերթՀունվարի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես-Բենս S 500» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի Իսակովի փողոցում բախվել է «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև դուրս գալով երթևեկելի գոտուց` բախվել է մթերային խանութներին և վրաերթի ենթարկել խանութի մոտ կանգնած 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հանրահավաք՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի (Ուղիղ միացում) (Լուսանկարներ)

"Այսօր՝ ժամը 14-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է  «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը:

Նպատակն է կրկին իրազեկել  օրենքի հակասահմանադրականության և հակասոցիալական կետերի մասին, ՍԴ-ից պահանջել կասեցնել օրենքի գործունեությունը, ապա նաև հակասահմանադրական ճանաչել:

Հանրահավաքին հետևեք Սիվիլնեթի ապահոված ուղիղ միացմամբ.

Շաբաթվա ընթացքում ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 150 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

Սիլիկյան թաղամասի երկու բնակիչներ թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել

շտապ-օգնությունՀունվարի 18-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 17-ին ժամը 20.38-ին թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի բնակիչներ` 1992 թ. ծնված Է. Ս.-ը (1992թ.) և 1984 թ. ծնված Ա. Ա.-ը: Ինչպես Անկախը տեղեկանում է ԱԻՆ-ից, ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Հրդեհ՝ հացի կրպակում

Հրդեհ Հունվարի 18-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուսինյանց փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացի կրպակից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մինֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հացի փռում:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 10.48-ին, մարվել` 10.56-ին:
Այրվել են կենցաղային իրեր և կախովի առաստաղից մոտ 2 քմ հատված:

Ոստիկանները բացահայտեցին 3 տարվա վաղեմության բնակարանային գողությունը

ՀՀ-ոստիկանություն22011 թ. հոկտեմբերի 30-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի քաղաքացու բնակարանից 500 ԱՄՆ դոլար, 145.000 դրամ և համակարգիչ գողանալու մասին:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ս/թ. հունվարի 17-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 29 շենքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սևակ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2011 թ. աշնանը պատուհանից մուտք է գործել բնակարան, կատարել գողություն, այնուհետև վերցնելով տան մուտքի դռան բանալին` բացել է դուռը և հեռացել:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին աշխատանքը կվերսկսի փետրվարի 1-ից

«ՏաԹեւեր»«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. հունվարի 18-ից մինչեւ 31-ը չի գործելու` ամենամյա պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

Այդ աշխատանքները տարվա ընթացքում ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից են:

Ս.թ. փետրվարի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կվերսկսի աշխատանքը:

Անկախ

Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են

ավտոճանապարհ ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  հունվարի 18–ին` ժամը 9.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

 

Երկրաշարժ Ստեփանակերտ քաղաքի մոտ

երկրաշարժՀունվարի 18-ին, ժամը 07.03-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում` Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության` 40.140 և արևելյան երկայնության` 46.720:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Անկախ

Երևանի Սիսակյան փողոցի շենքի արտաքին պատից քարեր են թափվում:

IMG_6322-6447-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՀունվարի 17-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 3 շենքի 3-րդ հարկի արտաքին պատից քարեր են թափվում:
Պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն, 1-3 հարկերի սանհանգույցներում առկա է կոյուղագծերի և ջրագծերի վթար ( ինչն առավոտյան մասնակիորոն վերացվել է կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից), սանհանգույցների առաստաղներից և պատերից պոկված են բետոնի կտորներ, պարբերաբար պոկվում են շենքի արտաքին երեսպատման տուֆե սալիկները:
IMG_6344-6457-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngԴեպքի վայրում են գտնվել ՃԿԿ պետ-ՕԿՎ պետի տեղակալը և Աջափնյակի թաղապետարանի բնակչության և կոմունալ բաժնի առաջատար մասնագետը:

Անկախ

 

Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում.Ակտիվիստներ

ակտիիստներ«Միասին պայքարելու ենք ժողովու´րդ:  Դուրս եկեք փողոց, մենք հաջողության ենք հասնելու»,- հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային  քննարկման ընթացքում կոչ արեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարին միացած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերից «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց քաղաքացիների ակտիվությունը.

ոչ կուտակային կենսաթոշակին«Եթե մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցեն այդ պայքարին մինչև հունվարի 25-ը, ապա կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշում ընդունել ի շահ քաղաքացիների»:

Բանախոսներից «Դեմ եմ» նախաձեռնություն անդամ Մանե Թանդիլյանն էլ պնդեց. «Եթե հասարակության բոլոր տարրերը դժգոհ են, ուրեմն իշխանությունն իրոք մի բան էն չի անում: Մի բան ակնհայտ է` այդ օրենքն ա´յս տեսքով ա´յս ժամանակ` իշխանության հանդեպ անվստահության բարձր մթնոլորտում, ընդունվել չի կարող»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ մինչ օրս անգամ համապատասխան  փոփոխություններ արված չեն  Աշխատանքային օրենսգրքում` սահմանելու համար այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ «ինքնազբաղն» է:  «Մինչդեռ գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր էին նախագծի իրականացման մասին հասարակությանն իրազեկել ամենավաղ փուլում»:

Ամփոփելով իրենց մտահոգությունները` քննարկման բանախոսները   հավաստեցին համակարգի  ներդրման դեմ պայքարելու իրենց վճռականությունը.

«Մենք հաստատակամ ենք այն առումով, որ պայքարի այս ձևը ճիշտ է, ուրիշ ձև չկա: Պետք է համակարգային փոփոխություն, և սա կլինի սկիզբը: Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ